Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ամենագլխավոիը սերն է

    Ընտանեկան գործերը կարգավորեք իմաստությամբ և սիրով, ոչ թե՝ ճիպոտով։ Երեխաները պատրաստակամությամբ կենթարկվեն սիրո կանոններին։ Գովեք նրանց ամեն անգամ, երբ առիթ է ստեղծվում։ Որքան կարող եք, երջանիկ դարձրեք նրանց կյանքը։ԸԵԳ 8.3

    Սրտի հողը փափուկ պահեք՝ ղրսեորելով սեր ե մտերմություն, այդ— պիսով նախապատրաստելով այն ճշմարտության սերմերի համար։ Հիշեք, որ Տերը երկիր է ուղարկում ոչ միայն ամպեր ու անձրև, այլ նաև հիասքանչ, ջերմ արևի լույս։ Մի մոռացեք, որ երեխաներին ոչ միայն պետք է հանղիմանել և ուղղել, այլ նաև քաջալերել և ասել գովեստի քնքշալի, բարի խոսքեր։ԸԵԳ 9.1

    Մենք ոչ մի ջանք չպիտի խնայենք, որպեսզի տունը ղառնա ընտանեկան օջախ բառիս բուն իմաստով։ Ընտանիքը պիտի ղառնա երկնքի մի մասնիկը երկրի վրա, այն վայրը, ուր մենք կարող ենք արտահայտել մեր զգացմունքները չվախենալով, որ ղրանք կճնշվեն կոպտությամբ։ Մեր երջանկությունը կախված է միմյանց հանղեպ սեր և կարեկցանք ղրսևորելուց։ԸԵԳ 9.2

    Ընտանեկան կապերը ամենամտերմիկ, ամենաքնքուշ, ամենա-սրբազան կապերն են երկրի վրա։ Դրանք կոչված են օրհնություն լինե-լու մարդկության համար։ Եվ ղրանք օրհնություն են դառնում ամենուրեք, ուր ամուսնական դաշինքը կնքվում է խոհեմաբար Աստծո կամքին համապատասխան, ամուսինների փոխադարձ պատասխանատվության լիակատար ըմբռնումով։ԸԵԳ 9.3

    Սիրով, կարեկցանքով ու քնքշանքով զարդարված ընտանիքը այն վայրն է, որտեղ սիրում են փնել հրեշտակները, և որտեղ փառաբանվում է Աստված։ԸԵԳ 10.1

    Ազնվությունն Աստծո առջև պետք է իշխի տանը։ Ծնողներն ու երեխաները պիտի սովորեն համազործակցել Նրա հետ։ Նրանք պետք է իրենց սովորույթներն ու հակումներր համապատասխանեցնեն Աստծո ծրագրերին միաբանվելով սիրով ծառայելու այն Միակին, ով կարող է պահպանել մարղկային սերը, մաքրությունն ու ազնվությունը։ԸԵԳ 10.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents