Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    33 - ՀՈԳՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

    Vնչ որ ճշմարıր է ինչ որ պարկեշıր, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրnıն, ինչ որ բարի անnւս, թե աոաքիunւnթnıu է ե թե գովnւթյnւն, այն մıրաՑեyեք: Պողոս առաշյալ

    Աստված մարդկանց աչքեր է ավել, որպեսզի նրանք կարո-ղանան տեսնել Նրա հրաշք գործերը։ Նա նրանց ականջներ է ավել, որպեսզի նրանք կարողանան լսել լուրը Նրա մասին։ Նա մարդկանց խոսքի պարգևով է օժտել, որպեսզի նրանք կարողանան խոսել Քրիստոսի որպես մեղք ներող Փրկչի մասին։ԸԵԳ 181.1

    Պետրոս առաքյալը ջանում էր հավատացյալներին սովորեցնել, թե որքան կարևոր է միտքը հեռու պահել արգելված նյութերից և մտավոր ուժերը՝ ոչ էական հարցերի վրա վատնելուց։ Մարդիկ, որ չեն ուզում չար ուժերի զոհը դառնալ, պետք է ուշադիր հսկեն իրենց հոգու մատույցները, նրանք պետք է խուսափեն կարդալ, դիտել և լսել այն, ինչը կարող է վատ մտքեր առաջացնել։ Չի կարելի թույլ տալ, որ մտքերն առանց հսկողության կենտրոնանան այն ամենի վրա, ինչ կարող է առաջարկել հոգա թշնամին։ Պետք է հավատարմորեն պահպանել սիրտը, այլապես արտաքին չարը ակամա չար կծնի նրա մեջ, և հոգին կթափառի խավարում։ԸԵԳ 181.2

    Մենք միշտ պիտի հիշենք այն մասին, որ անտեսանելի միջնորդները բարի և չար, աշխատում են իշխանություն ձեռք բերել մեր մտքերի վրա։ Նրանք օգտագործում են անտեսանելի, բայց գործող ուժ։ Բարի հրեշտակները սպասարկու հոգիներ են, որ երկնային ազդեցություն են գործում սրտի և մտքի վրա, այն ժամանակ, երբ հոգու մեծ թշնամին՝ սատանան, իր հրեշտակների հետ մշտապես աշխատում է կործանել մեզ։ Զգալով և գիտակցելով անտեսանելի, անճանաչելի թշնամիների հարձակումները՝ մենք պիտի վստահ լինենք, որ նրանք չեն կարող մեզ վնաս պատճառել առանց մեր համաձայնության։ Սատանան երբեք չի կարող իշխանություն ձեռք բերել մեր մտքերի, խոսքերի և գործերի վրա, եթե միայն մենք ինքներս դուռը չբացենք և չհրավիրենք նրան ներս մտնել։ԸԵԳ 181.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents