Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Միջոցների խելամիıր բաշխում

    Շատ բան է անհրաժեշտ, որպեսզի ընտանիքում լինի հարմա-րավետություն ու հանգիստ։ Տնային գործերի կազմակերպման մեջ պատշաճ կարգուկանոնի ու համակարգի բացակայությունը հանգեց-նում է կործանարար հետևանքների ու մեծ վնասի։ Մենք չենք կարող սիրտն ավելի մաքուր ու սուրբ դարձնել քուրջ հագնելով և ընտանիքը զրկելով այն ամենից, ինչը ստեղծում է հարմարավետություն ու բարեկեցություն։ Աստված չի պահանջում, որ մենք մեզ զրկենք նրանից, ինչն իսկապես անհրաժեշտ է առողջության ու հանգստի համար, բայց Նա հավանություն չի տալիս շռայլությանը։ԸԵԳ 172.1

    Անհրաժեշտ է սովորել, թե երբ է պետք խնայել, իսկ երբ ծախսել։ Երբեմն արժե հավաքել փախած հատերը, ինչ-որ բան լցակարել, հյու-սել մաշված եզրերը։ Դուք պիտի հաշվարկեք հաճույքի համար արված բոլոր մանր ծախսերը, ինչն է ծախսված ճաշակի ու ոճի պահանջմունքի բավարարման համար, և ինչը ցանկության։ Անիմաստ իրերի վրա ծախսված փողը կարող էր գործածվել բնակարանը ավելի հարմարավետ դարձնելու համար։ԸԵԳ 172.2

    Դուք աղքատ չպետք է լինեք, դուք ինքներդ ձեզ և ձեր մոտիկների հետ պիտի ազնիվ լինեք։ ժլատությունը վիրավորանք է Աստծո առա-տաձեռնությանը։ Բայց վատնումը նույնպես վիրավորանք է համարվում։ Մանր ծախսերի համար, որոնք, ըստ ձեզ, արժանի չեն հիշատակման, պետք է վերջում հաշվետվություն տալ։ԸԵԳ 172.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents