Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Աշխատանքի բարերար ազդեցությունը

    Անհրաժեշտ է երեխաներին վարժեցնել, որպեսզի օգտակար գոր-ծեր կատարեն։ Նրանք ի բնե աշխույժ են և հակված զբաղմունքներ որոնելու, և այդ աշխուժությունը կարելի է ղեկավարել ու անհրաժեշտ հունով տանել։ Վաղ տարիքում նրանց պետք է սովորեցնել ամենօրյա ոչ բարդ աշխատանքներ կատարել։ Յուրաքանչյուր երեխայի կարելի է հանձնարարել որոշակի գործ, որի համար նա պատասխանատվություն կրի։ Փոքրիկ խնդիրների կատարումը երեխաներին բավարարւ|ածություն ու երջանկություն կտա։ Նրանք կընտելանան աշխատանքին և երջանիկ կլինեն, եթե ժամանակի մեծ մասը զբաղվեն օգտակար աշխատանքով։ Նրանք ավելի մեծ հաճույք և բուռն ուրախություն կզգան իրենց զվար-ճություններից, երբ ձեր հանձնարարությունը հաջողությամբ կատարեն։ԸԵԳ 141.2

    Աշխատանքը ամրացնում է մկանները և միտքը։ Իրենց տրված հանձնարարությունները կատարելով երեխաները կարող են զարգաց-նել իրենց հիշողությունը, ինչպես նաև՝ ձեռք բերել հաստատակամու-թյուն և աշխատանքը արագ կատարելու հմտություն։ԸԵԳ 141.3

    Օրեցօր աճող փոքրիկ պարտականությունները պահանջում են գործողությունների վերադասավորում, հաշվարկ և ծրագրեր։ Երբ երեխաները մեծանան, նրանցից կարելի է ավելին պահանջել։ Աշխատանքը չպետք է փնի տաղտկալի և հոգնեցնելու չափ երկարատև։ Աշխատանքի նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել ընտրողական վերաբերմունք դրանով իսկ նպաստելով երեխայի ֆիզիկական և մտավոր ուժերի առավելագույն զարգացմանը, ինչպես նաև բնավորության ձևավորմանը։ Եթե երեխաները ծանրաբեռնված չեն աշխատանքով, հոգնածությունը չի կարող վնասել նրանց ավելի, քան ձեզ։ Հոգնածությունը և հյուծվածությունը տարբեր հասկացություններ են։ Երեխաների զբաղմունքը անհրաժեշտ է ավելի հաճախ վախել, քան մեծա— հասակներինը, որպեսզի նրանք հանգստանան, բայց նրանք կարող են վարժվել աշխատանքի ամենավաղ տարիքից՝ ուրախությամբ գիտակ-ցելով, որ իրենք կարող են օգուտ բերել։ Օգտակար աշխատանքից հե-տո, քնելով քաղցր քնով, նրանք կվերականգնեն իրենց ուժերը հաջորդ օրը աշխատելու համար։ԸԵԳ 141.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents