Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Խրախուսեք խնայողnւթյունը

    Քրիստոսը մի անգամ Իր աշակերտներին խնայողության դաս տվեց, որն արժանի է լուրջ ուշադրության։ Նա հրաշք գործեց, որպեսզի կերակրի քաղցած մարդկանց բազմությանը, որ լսում էր Իր ուսմունքը, սակայն դրանից հետո, երբ բոլորը հագեցրին քաղցը, Նա թույլ չտվեց թափել մնացորդը։ Նա, ով կարող էր կերակրել մարդկանց մեծ բազմություն Իր աստվածային ուժով, ստիպեց Իր աշակերտներին հավաքել մնացորդը, որպեսզի ոչինչ չկորչեր։ Այդդասը տրվեց և նրանց, ովքեր ապրում էին Քրիստոսի օրոք, և մեզ։ Աստծո Որդին հոգում է ժամանակավոր կյանքի կարիքները։ Նա չարհամարհեց հացկերույթի մնացորդները, չնայած կարող էր այդպիսի հացկերույթ կազմակերպել ամենուրեք, որտեղ միայն ցանկանար։ Որպեսզի մարդկային ցեղին ճնշող հիասթափությունների, դժվարությունների ու դժբախտությունների փորձառությունն ունենար, Քրիստոսը մեծագույն վիշտ ու ստորացում կրեց։ Նա գնաց այն ճանապարհով, որով կոչ է անում գնալ Իր հետնորդներին։ԸԵԳ 172.4

    Բոլորը գայթակղություն են ունենում բավարարելու իրենց եսասիրական, անխոհեմ ցանկությունները, բայց հիշենք, որ կյանքի ու փառքի Տերը այս աշխարհ եկավ, որպեսզի մարդկանց ուսուցանի ինքնուրացման դասը։ԸԵԳ 173.1

    Շատերը կարծում են, թե իրենց կարող են թույլ տալ այս կամ այն բավականությունը, և որպեսզի իրականացնեն իրենց ցանկությունը, վարժվում են շռայլ ապրելուն ցանկությունների վրա ծախսելով իրենց ամբողջ աշխատավարձը։ Աստված ուզում է, որ մենք ավելի արժա— նավայել ձևով վարվենք այս առումով։ Մենք մեղանչում ենք մեր դեմ, եթե բավարարում ենք միայն ուտելու, խմելու և հագնելու պահանջ-մունքները։ Աստծո մոտ ավելի վեհ բան կա։ Մի ծախսեք ձեր մանրը ոչ անհրաժեշտ բաների վրա։ Դուք կարող եք համարել, որ այդ աննշան գումարները դատարկ բան են, բայց այդ մեծաքանակ մանրը մեծ գու-մարի կվերածվի։ Ամեն օր ոչ անհրաժեշտ բաների վրա ծախսվող գումարը այն մտայնությամբ, որ «դա չնչին գումար է», «դա միայն մանր է”, թվում է փոքր, բայց բազմապատկեք այդ մանրը տարվա օրերի քանակով,իսկ ապա՝ տարիների թվով, և թվերը գրեթե անհավանական կթվան։ Եթե հանգամանքները թույլ են տափս, մենք պիտի տնտեսենք այն միջոցները, որ ծախսում ենք ոչ անհրաժեշտ բաների վրա ե մեր եսասիրությունը բավարարելու համար։ԸԵԳ 173.2

    Մենք քիչ բան գիտենք մեզ ամենուրեք շրջապատող մարդկանց տառապանքների մասին, բայց եթե մենք հնա-րավորությnւն ունենք, ապա պիտի պատրաստ լինենք ան-հապաղ օգնություն ցույց տալ նրանց, ովքեր գտնվում են սուղ պայմաններում։ Մեր կողքին քիչ չեն սննդի և հագուստի կարիք ունեցող մարդիկ։ Ամեն մի ձեռք կարոդ է օգնության ցույց տալ աղքատներին։ Եվ Աստված մեզ պարտավորեցրել է հնարավոր ամեն միջոցով թեթևացնել մարդկանց տառապանքը։ԸԵԳ 173.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents