Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ուշադիր եղեք ձեր եբեխաների նկաւրմամբ

    Ծնողները չպետք է թողնեն, որ աշխատանքի, անհետաձգելի գոր-ծերի, սովորույթների, նորաձևության հետևից վազքի հետ կապված հիմնահարցերը խանգարեն՝ զրկելով իրենց փոքր երեխաներին լիարժեք ուշադրությամբ վերաբերվելու հնարավորությունից։ Այդ սխալը հետագայում, երբ երեխաները կմեծանան, անհնար կլինի ուղղել, անհնար կդառնա նրանց ճիշտ դաստիարակելր։ԸԵԳ 58.3

    Մեր օրերում չարի աննախընթաց սանձարձակության պատճառն աշխարհում այն է, որ ծնողներն ավեփ քիչ են մտածում առավելկարևորի մասին, թե ինչպես համբերատարությամբ և բարյացակամորեն իրենց երեխաներին սովորեցնեն գնալ Աստծո ճանապարհով։ Եթե մենք տեսնեինք անտեսանելին, ապա կհասկանայինք, որ անչափ շատ երեխաներ, ովքեր շեղվել են ճիշտ ճանապարհից, ծնողների անվտւթության պատճառով զրկված են եղել բարի ազդեցությունից։ Ոչ մի գործ, որքան էլ այն կարևոր փնի, չպետք է խանգարի ձեզ բարին սովորեցնելու երեխաներին։ԸԵԳ 58.4

    Ինչպիսի՞ պտուղ դուք կքաղեք ձեր ջանքերի համար։ Դուք կտեսնեք, որ երեխաները ձեր կողմից են, որ նրանք պատրաստ են օգնել ձեզ և համագործակցել ձեզ հետ այն հարցում, որ դուք կառաջարկեք։ԸԵԳ 60.1

    Ծնողները հնարավորության սահմաններում ավեւի շատ ժամանակ պետք է անցկացնեն տանը։ Խրատների և օրինակների միջոցով նրանք պարտավոր են իրենց երեխաներին սովորեցնեւ ւինել խոհեմ, շփվող, սիրող։ Նրանց մեջ դաստիարակելով աշխատասիրություն, խնայողությnւ ն, ինքնուրացության և ընտանիքում նրանց աջակցելով՝ ծնողներն իրենց երեխաներին կարող են տալ ապահով և ցանկալի ապաստարան զերծ շատ վտանգներից։ԸԵԳ 60.2

    Սայրը գրեթե միշտ շփվում է երեխաների հետ հենց վաղ տարիքից։ Նա միշտ պիտի փնի նրանց ուսուցիչը և ընկերը, սովորեցնի երեխաներին մաքրության և կարգուկանոնի, որպեսզի նրանց մոտ ձևավորվեն ճիշտ սովորություններ ու ճաշակ։ Մայրը երեխաների մեջ պետք է աշխատասիրություն դաստիարակի, որպեսզի նրանք ապավինեն իրենց սեփական ուժերին և օգտակար լինեն ուրիշներին, որպեսզի ապրեն, վարվեն և աշխատեն այնպես, ինչպես կվարվեին, եթե միշտ գտնվեին Աստծո աչքի առջև։ԸԵԳ 60.3

    Աստվածաշնչյան կանոնները արված են, որպեսզի դրանցով առաջնորդվեն բոլորը՝ և ծնողները, և երեխաները։ Աստծո պատվերները պիտի լինեն առաջին տեղում։ Բացեք Աստծո Խոսքը և անկեղծորեն հարցրեք. «Ի՞նչ է ասում Աստված»։ԸԵԳ 60.4

    Ծնողների վրա է ընկած այն պատասխանատվությունը, որն ուրիշ ոչ ոք չի կարող իր վրա վերցնել նրանց փոխարեն։ Քանի դեռ ողջ են, նրանք պատասխանատու են Աստծո առաջ՝ Նրա սկզբունքների պահ-պանման համար։ Հայրերը և մայրերը պատասխանատու են իրենց երեխաների առողջության և նրանց մեջ ֆիզիկական ու բարոյական որակների ներդաշնակ զարգացման համար։ Ուրիշ ոչ ոք չպիտի գբաղվի այդ գործով։ Ծնողները, ովքեր Աստծո Խոսքն իրենց ուղեցույց գիրքն են համարում և գիտակցում, որ իրենցից է կախված երեխաների բնավորության ձևավորումը, կհանդիսանան այն օրինակը, որին իրենց երեխաները անշեղորեն կհետևեն։ԸԵԳ 60.5

    Որքան ցավալի է, որ շատ հայրեր ու մայրեր հրաժարվում են Աստծո կողմից իրենց վրա դրված պատասխանատվությունից և ցանկանում են, որ այն իրենց փոխարեն կրեն կողմնակի մարդիկ, նրանք ցանկանում են, որ ուրիշները հոգան իրենց երեխաների մասին, և իրենք ագատ լինեն երեխաների հետ կապված խնդիրներից։ Նրանցից շատերը, որ հաճախակի արտասվելու աստիճան հուզվում են իրենց երեխաների անհնազանդության պատճառով, պիտի մեղադրեն միայն իրենց։ԸԵԳ 61.1

    Ինձ համար ի՞նչն է կարևոր. ձեռք բերել նյութական բարիքնե՞ր, թե՞ օգնել իմ երեխաներին բնավորության ձևավորման հարցում։ԸԵԳ 61.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents