Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    39 - ՆՈՐ ԿՅԱՆՔ

    ՉՆչ որ աչի չıրեսավ, և ակաևզ չյսեy և մարդի սիրıր չրնկավ, այն պաıրրաuıրեy Ասyıվաձ Չրեն սիրողների համար։ Պողոս աոաքյալ

    Ռուք կարծում եք, թե մենք այնտեղ ոչ մի բան չպիտի սովորենք։ Մենք չնչին պատկերացում իսկ չունենք այն մասին, թե այն ժամանակ ինչեր կբացվեն մեր առջև։ Աստված մեզ կբացահայտի բնության գեղեցկությունը և փառքը։ Նա ցույց կտա, թե ով է Ինքը մեզ համար, և մենք նրա համար։ Այն ճշմարտությունները, որոնք մենք այժմ չենք կարող հասկանալ մեր սահմանափակության պատճառով, կիմանանք ապագայում։ Երկինքը դպրոց է, նրա հետազոտման դաշտը տիեզերքը, նրա Ուսուցիչը Անսահման Աստվածը։ԸԵԳ 217.1

    Երբ մենք կնայենք երկնքի փառքին, մեր աչքերը կտեսնեն հրաշալի աշխարհը։ Փրկվածների առջև ուսումնասիրության համար կբացվեն տիեզերքի բոլոր գանձերը։ Մահվան կապանքներից ազատվածները անխոնջ թռիչքով կուղևորվեն դեպի հեռավոր աշխարհներ, որոնք հոգեկան խոր ցավով են հետևել մարդկային վշտին և ամենաուրախ օրհներգերով ողջունել յուրաքանչյուր հոգու դարձը։ Չընկած էակները աննկարագրելի բավականությամբ կկիսեն իրենց ուրախությունն ու իմաստությունը Երկրի զավակների հետ, կկիսվեն իրենց գիտելիքներով ու իմաստության գանձերով, որոնք ձեռք են բերվել անսահման դարերի ընթացքում Աստծո արարիչ ուժի մտահայեցման շնորհիվ։ Փրկվածները կհետևեն արարչության փառքին արևներին, համաստեղություններին, երկնային համակարգերին, որ իրենց ուղեծրերով պտտվում են Աստծո գահի շուրջը։ Ողջ ստեղծագործության վրա ամենափոքրից մինչև ամենամեծը, պատկերված է Արարչի անունը, և ամեն բան իր մեջ արտացոլում է Նրա ուժի հարստությունը։ԸԵԳ 217.2

    Եվ արագորեն հավիտենականության գիրկն անցնող տարիները ավելի շատ գիտելիքներ կբերեն Աստծո և Քրիստոսի փառքի մասին։ Գիտելիքների աճին զուգընթաց կաճեն սերը, օրհնությունը և երջան-կությունը։ Մարդիկ որքան շատ ճանաչեն Աստծուն, այնքան շատ կհիանան Նրա բնավորությամբ։ԸԵԳ 218.1

    Այնտեղ կզարգանա ամեն մի ունակություն, կընդլայնվի և կաճի ամեն մի պարգև ու տաղանդ։ Այնտեղ կիրականանան ամենամեծ, վեհ ձգտումները, այնտեղ կիրականանան ազնվագույն նպատակները։ Եվ դեռ էլի ի հայտ կգան նոր, չնվաճված գագաթներ, կառաջանան նոր, չհետազոտված հրաշքներ, չճանաչված ճշմարտություններ, նոր հարցեր ու առարկաներ, որոնք բանականության, հոգու և մարմնի բոլոր ուժերը շարժման մեջ կդնեն։ԸԵԳ 218.2

    Ես ձեզ կոչ եմ անում պատրաստվելՔրիստոսի գալուստին՝ երկնային ամպերով։ Սեփական փորձով իմացեք, թե ինչ է նշանակում մտերմաբար հաղորդակցվել Քրիստոսի հետ։ Պատրաստվեք, որ երբ Քրիստոսը գա, դուք լինեք նրանց մեջ, ովքեր Նրան դիմավորելու են խաղաղությամբ։ԸԵԳ 218.3

    Դուք չէի՞ք ցանկանա արդյոք ապրել Նոր Երկրում։ԸԵԳ 218.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents