Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Վարվեցողության լավագույն դասագիրքը

    Աստվածաշունչն իր մեջ պարունակում է շատ կարևոր դասեր, որոնցում շոշափվում են հասարակական և ընտանեկան փոխհարաբերությունները։ Դա ոչ միայն բարոյականության լավագույն և ամենամաքուր նմուշ-օրինակն է, այլ նաև քաղաքավարության ամենաարժեքավոր օրենսգիրքը։ Ոսկե կանոնը «Եվ ինչպես կամենում էք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպես էլ դուք արեք նրանց” (Ղուկաս 6.31), ինչպես նաև առաքելական պատվիրանը «հ/ոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավը համարի» (Փիլիպպեցիս 2.3), պիտի դառնան ընտանիքի օրենքը։ Օսկե կանոնը կատարյալ քաղաքավարության սկզբունքն է, որն իր ողջ խորությամբ մարմնավորված է Հիւnւսի կյանքում ևբնավորության մեջ։ Քրիստոսը քաղաքավարի էր անգամ Իրեն հալածողների հանդեպ։ Աշխարհի ողջ բարությունն ու սերը, նույնիսկ նրանց մեջ, ովքեր չեն ճանաչում Նրա անունը, բխում է Նրանից։ Վարվեցողության կանոնների ամենալավ դասագիրքը, որ երբևէ գրվել է, Փրկչի կողմից տրված և Սուրբ Հոգով Պողոս առաքյալին ներշնչված խրատական խոսքերն են, որ պիտի մշտապես գրված լինեն բոլոր մարդկանց երիտասարդների ու ծերերի հիշողության մեջ։ԸԵԳ 189.1

    «Ինչպես ես ձեզ սիրեցի, ղուք Էէ իրար սիրեք» (Հովհաննես 13.34)։
    «Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում՝, չի հպարտանում, չի լրբանամ՝, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հայս անի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա»
    ԸԵԳ 189.2

    Սերը լուսավորում Է դեմքը և փափկեցնում ձայնը, այն մաքրում, վեհացնում Է մարդուն ամբողջությամբ՝ հաշտեցնելով նրան Աստծո հետ։ԸԵԳ 189.3

    ճշմարիտ քաղաքավարությունը չի կարելի սովորել վարվեցողության կանոնների պարզ կատարումով։ Իսկական քաղաքավարությունը չի պահանջում զոհաբերել սկզբունքները պայմանականության համար։ Այն մերժում է արտոնյալ դասակարգի գոյությունը։ Այն սովորեցնում է մարդուն հարգելինքն իրեն,հարգելուրիշ մարդկանց արժանապատվությունը, հաշվի առնել մարդկանց մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ԸԵԳ 189.4

    Կանոնները միայն արտաքուստ պահելը բավական չէ, որ վարվե-ցողությունը զերծ փնի նյարդային և կտրուկ պահերից։ Մենք պիտի դադարենք ուշադրություն դարձնել մեր «ես»—ին՝ որպես գլխավոր նպատակի։ Սրտում պիտի ապրի սերը։ Ավետարանը խրախուսում է ոչ թե ձևական քաղաքավարությունը, այլ այն, որը ծնվում է սրտի իսկական բարությունից։ԸԵԳ 190.1

    Ինչին մարդիկ ձգտում են ու ինչը գնահատում, այնքան կարևոր չէ Աստծո աչքում, որքան մաքուր սիրտը, երախ-տապարտ հոգին և հոգեկան անդորրը։ԸԵԳ 190.2

    Աստծո ծրագիրն այն է, որ տարբեր բնավորությունների տեր մարդիկ միավորվեն միմյանց հետ։ Ըստ որում, ընտանիքի յուրաքանչյուր անդամ սրբորեն պիտի վերաբերվի մյուսների կարծիքին և հարգի նրանց իրավունքները։ Այդպիսի վարքագիծը կնպաստի փոխադարձ պարտավորվածության ձևավորմանը և ինքնահսկմանը, կրքոտ կարծիքները կմեղմանան, և բնավորության կոպիտ գծերը կհարթվեն։ Ձեռք կբերվի համերաշխություն, իսկ տարբեր բնավորությունների զուգակցումը կարող է դառնալ ընտանիքի առավելությունը։ԸԵԳ 190.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents