Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԼՐտեբմություհ բևությաԱ հետ

    Կյանքը քաղաքներում փ է կեւլծ արժեքներով և արհեստականո— րեն ստեղծված պայմանականություններով։ Շահի կրքոտ ցանկությու-նը գրգռիչ եռուզեռը ե հաճույքների տենչը, ցուցամոլության քաղցը, ճոխությունն ու խելահեղությունը կլանում են մարդկանց հսկայական զանգվածների՝ նրանց միտքը հեռացնելով կյանքի իսկական նպատա-կից ե հատկապես երիտասարդության վրա թողնելով գրեթե անհաղ-թահարելի ազդեցություն։ Առավել նրբին ու վտանգավոր փորձություններից մեկը, որ քաղաքներում դարանակալում է երեխաներին ու երիտասարդությանը, հաճույքների տենչն է։ԸԵԳ 36.1

    Քաղաքային միջավայրը հաճախ վտանգավոր է առողջության համար։ Հիվանդ մարդկանց հետ շփման մեջ մտնելու մշտական անհրաժեշտություն, աղտոտված օդ ու ջուր, կյանքի ճնշող, անառողջ պայմաններ, ահա միայն մի քանի հիմնախնղիրներ, որոնց հետ բախվում է քաղաքի բնակիչը։ԸԵԳ 37.1

    Աստծո դիտավորության մեջ չէր մտնում, որ մարդիկ կուտակվեին քաղաքներում նեղվելով տներում ու վարձակալած շենքերում։ Սկզբում Նա տեղավորեց մեր նախածնողներին հրաշալի բնապատկերների ու հնչյունների մեջ։ Նա կամենում է, որ այդպիսի պայմաններն ուրախացնեն մեզ նաև այսօր; Որքան մոտ լինենք Աստծո սկզբնական ծրագրին, այնքան ավելի մեծ կլինի առողջ մարմին, միտք և հոգի ունենալու հնարավոիnւթյnւնը:ԸԵԳ 37.2

    Ցանկալի է, որ տանը կից փնի այգի, ե երեխաները օգնեն մշակել այն, ինչը նրանց համար միաժամանակ կլինի ե զվարճանք, և օգտակար աշխատանք։ Բույսերի և ծաղիկների հետ զբաղմունքը նպաստում է նրբին ճաշակի դաստիարակմանը ե մտավոր զարգացմանը, իսկ Աստծո ստեղծած օգտակար ու հրաշալի արարածների հետ ծանոթությունը մաքրող ե ազնվացնող ներգործություն է ունենում մտքի վրա։ԸԵԳ 37.3

    Ոչ ոք չի կարող հաջողություն ունենալ հողագործության կամ այգեգործության մեջ առանց այդ բնագավառներին վերաբերող օրենքների իմացության։ Անհրաժեշտ է սովորել բույսերի առանձնահատկությունները, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է ուրույն խմանք ե մշակում։ Ուշադրությամբ վերատնկելը, էտելն ու ջրելը, գիշերը ցրտից ե ցերեկը արևից պաշտպանելը, մոլախոտեր քաղհանելը, բույսերի հիվանդությունների ե պտղատու ծառերի ձևավորման ժամանակ վնասակար միջատների դեմ պայքարելը և հողամասում կարգուկանոն հաստատելը կարևոր դասեր են, որոնք անհրաժեշտ են բնավորության զարգացման համար, և, բացի այդ, աշխատանքն ինքնին անձի կատարելագործման միջոց է։ Մշակելով իր մեջ ջանասիրություն, համբերություն, ուշադրություն մանրամասների նկատմամբ, հնազանդություն օրենքին՝ մարդը ձեռք է բերում հույժ կարևոր նախապատրաստվածություն։ Մշտական շփումը կյանքի զաղտնիքների ու բնության հրաշքների հետ, բարությունը, որ ծնվում է Աստծո ստեղծած այդ հրաշալի արարածներին ծառայելիս, կաշխուժացնեն միտքը, կմաքրեն ու կվեհացնեն բնավորությունը։ԸԵԳ 37.4

    Աստված մեզ շրջապատել է բնության գեղեցկությամբ, որպեսզի գրավի և հետաքրքրի մեր միտքը։ Նա կամենում է, որ բնության կատարելությանը համահունչ լինի Իր բնավո-րությանը։ Եթե մենք ջանասիրաբար ուսումնասիրենք բնության գիրքը, անկասկած կհամոզվենք, որ այն Աստծո անսահման սիրո և զորության մասին խորհրդածությունների առատ շտեմարան է։ԸԵԳ 38.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents