Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մեփական երեխաների ընկերը

    Որդիներ ունեցող հայրը պետք է սերտ կապեր հաստատի նրանց հետ, կիսվի իր փորձառությամբ, զրուցի նրանց հետ պարզ և բարեկա-մաբար, որպեսզի իր նկատմամբ լավ տրամադրի։ Նա պիտի իր զա֊ վակներին ցույց տա, որ ինքն ամեն ինչ անում է հանուն նրանց և նրանց երջանկության։ Անկախ նրանից, թե ինչ է աշխատում տղամարդը, նա երբեք չպետք է անտեսի իր երեխաներին։ Նա նրանց կյանք է տվել և նրանց համար պատասխանատվություն է կրում Աստծո առջև։ Նա իրավունք չունի իր անհանգիստ որդիներին ամբողջովին մոր խնամքին թողնելու, ում համար շատ դժվար է միշտ զուսպ լինել և խոհեմաբար կառավարել երեխաներին դաստիարակելով նրանց։ Այդ դեպքում հայրը պետք է մեծ պատասխանատվություն վերցնի իր վրա։ԸԵԳ 97.2

    Որպես ընտանիքի գլուխ՝ հայրը պիտի իմանա ինչպես դաստիա-րակել երեխաներին, որպեսզի նրանք հասարակությանը պիտանի անդամներ դառնան և հավատարմորեն կատարեն իրենց պարտքը։ Դա նրա գործն է, որն ավելի կարևոր է ցանկացած այլ գործերից։ Երեխայի կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում նրա բնավորության ձևավորումը վստահված է մորը, բայց նա միշտ պիտի հիշի, որ դաստիարակության գործում անհրաժեշտ է համագործակցել ամուսնու հետ։ Հայրը չպիտի այնքան կլանված լինի գործարար կյանքով կամ այլ զբաղմունքներով, որ ժամանակ չունենա իր երեխաների բնավորությունը և պահանջմունքները հասկանալու համար։ Նա պարտավոր է տարբեր մոտեցումներ մշակել ու հնարավորություններ գտնել զբաղեցնելու երեխաներին նրանց բազմազան ունակություններին ու հետաքրքրու— թյուններին համապատասխան։ԸԵԳ 98.1

    Հայրեր, ձեր երեխաների հետ այնքան ժամանակ անցկացրեք, որ-քան կարող եք։ Ձեր շուրթերից երբեք չպիտի դուրս թռչի որևէ հիաս-թափեցնող խոսք։ Խավար մի բերեք ձեր տուն։ԸԵԳ 99.1

    Ձեր երեխաների հետ եղեք բարի և քնքուշ, բայց ոչ՝ անտեղի նե-րողամիտ։ Թող նրանք սովորեն պայքարել սեփական փոքրիկ անա-խորժությունների դեմ, ինչպես բոլորը։ Նրանց մի խրախուսեք ձեզ մոտ գալ միմյանց դեմ բողոքներով։ Սովորեցրեք նրանց հանդուրժող լինել մեկը մյուսի նկատմամբ և ձգտեք փոխադարձ վստահություն ու հարգանք պահպանել։ Քնքշանքը զուգակցեք խստությանը, բարությունն ու կարեկցանքը հաստատուն որոշումներին։ Ձեր ժամանցի մի մասը նվիրեք երեխաներին, ձգտեք նրանց ավելի լավ ճանաչել, նրանց հետ զբաղվեք աշխատանքով և սպորտով, ձեռք բերեք նրանց վստահու— թյունը։ Մտահոգվեք նրանց՝ հատկապես որդիների հետ բարեկամանալու մասին։ Այդպես վարվելով՝ դուք բարերար ազդեցություն կթողնեք։ԸԵԳ 99.2

    Հա՜յր,
    Մի՜ գնա ինձանից առաջ, ես չեմ հասնում քեզ։
    Սի՜ գնա ինձանից հետո, ես չեմ կարող տանել քեզ։
    Պարզապես գնա ՛ իմ կողքով և եղի՛ր ինձ ընկեր։

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents