Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հոգատարություն փոքրիկի նկատմամբ

    Հանգիստ և պարզ կյանքը բարերար է ազդում երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման վրա։ Մայրը պետք է միշտ ջանա լինել հանդարտ, հանգիստ և զուսպ։ Կրծքի երեխաների հետ ոչ ճիշտ վարվելը խիստ կործանարար է նրանց համար։ Երբ նրանք կամակորություն են անում, նրանց, որպես կանոն, սկսում են կերակրել, որպեսզի հանգստացնեն։ Այդպես երեխաներին արդեն օրորոցից վարժեցնում են այն բանին, որ նրանք ապրում են, որպեսզի ուտեն։ Հաճախ մայրը ծրագրեր է կազմում մտադրվելով օրվա ընթացքում կատարել այս կամ այն գործերը, և երբ երեխաները նրան շեղում են, նրանց հանգստացնելու ու զվարճացնելու համար, ուտելու ինչ-որ բան է տալիս՝ ցանկանալով այդ կերպ խաղաղեցնել նրանց, և կարճ ժամանակով իր նպատակին է հասնում, բայց ամբողջովին բարդացնում է վիճակը։ Երեխաներն իրենց ստամոքսը լցնում են սննդով այն ժամանակ, երբ բոլորովին չունեն դրա կարիքը։ Այն ամենը, ինչ պահանջվում է տվյալ դեպքում, մայրական փոքրիկ ուշադրությունն է։ԸԵԳ 129.3

    Նորածնի համար հագուստ ընտրելիս պետք է նախապատվությու-նը տալ հարմար, հանգիստ և առողջությանը նպաստող հագուստին, ոչ թե նորաձևությանը կամ հիացմունք առաջացնելու ցանկությանը։ Երեխաները տաք բնակարանի կարիք են զգում, բայց նաև լուրջ սխալ է նրանց շոգ սենյակներում պահելր, որր զգալիորեն զրկում է նրանց թարմ օդից։ Իսկ այդ սխալը շատերն են անում։ԸԵԳ 130.1

    Երեխային պետք է պաշտպանել ամեն տեսակ ազդեցությունից, որր կարող է նրա օրգանիզմը թուլացնելն նրան վնաս պատճառել։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որ նրա շուրջը ամեն ինչ լինի հաճելի և մաքուր։ Հնարավոր է անհրաժեշտություն առաջանա փոքրիկներին պաշտպանել ջերմության անսպասելի կամ չափազանց կտրուկ տատանումներից, բայց նաև պետք է հոգալ, որ, քուն թե արթուն, ցերեկ թե գիշեր, նրանք շնչեն մաքուր, օրգանիզմն ամրապնդող օդ։ԸԵԳ 131.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents