Go to full page →

Մıրվր ıրանը ԸԵԳ 94

Ամուսին-հայրը, ով մռայլէ, ինքնասեր և իշխող, ոչ միայն դժբախ-տացնում է իրեն, այլ նաև մթագնում է ընտանիքի բոլոր անդամների կյանքը։ Նրա կինը ընկճված է և անառողջ, երեխաները դառնում են նյարդային հոր վատ վարքի պատճառով։ Վաղ թե ուշ նա կքաղի ընտանիքի հանդեպ այդպիսի վերաբերմունքի պտուղները։ ԸԵԳ 94.3

Եթե դուք բարի, նրբանկատ ու կարեկցող լինելը թուլություն եք համարում և կարծում եք, թե գցում եք սեփական արժանապատվությունը կնոջ հետ քնքուշ, բարյացակամ, սիրով վարվելով, ապա ճիշտ պատկերացում չունեք իսկական տղամարդկության և արժանապատվության մասին։ ԸԵԳ 94.4

Բարի գործերն անավարտ թողնելու սովորությունր բնավորության թուլության և թերnւթյան դրսևորում է։ ԸԵԳ 94.5

Այն, ինչը դուք թուլություն եք համարում, Աստված համարում է իսկական քաղաքավարություն։ ԸԵԳ 95.1

Ամուսիններ, ձեր կանանց հնարավորություն տվեք ապրել հոգևոր կյանքով։ Չափազանց շատ բան մի սպասեք ձեր կանանցից և երեխաներից։ Մի մեղադրեք։ Եթե դուք, պահպանելով ձեր առույգ, ուրախ տրամադրությունը, նրանց հետ խոսում եք բարեսրտորեն և քնքշորեն, ապա վշտի, կայծակնային ամպերի և դժբախտության վտխարեն լույս եք բերում ձեր տուն։ Մտածեք կնոջ նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին։ Դուք չափազանց բա՞րձր եք գնահատում ձեր սեփական կարծիքը, ծայրահեղությա՞ն եք դիմում և չե՞ք ցանկանում, որ կնոջ տեսակետր կշիռ ունենա։ Հարգանք չե՞ք տածում կնոջ նկատմամբ և չե՞ք սովորեցնում երեխաներին հարգել նրա կարծիքը։ Նրան չե՞ք վերաբերվում որպես հավասարի, այլ ջանում եք ձեր ձեռքը վերցնել ղեկավարման սանձերը և իշխում եք երկաթե կամքո՞վ։ Այդ դեպքում պետք է ձեր մեջ զարգացնեք քնքշանք և կարեկցանք։ ԸԵԳ 95.2

Եթե ամուսինը բռնակալ է, պահանջկոտ, իր կնոջը քննադատող, նա չի կարող նվաճել կնոջ հարգանքն ու սերը, և ամուսնական հարա-բերությունները նրան ատելի կդառնան։ Նա չի սիրի ամուսնուն, որով-հետև վերջինս չի ցանկանում դառնալիր բարի ընկերը։ ԸԵԳ 95.3

Ամուսինները միշտ պետք է հոգատար, ուշադիր, հավա-տարիմ և կարեկից լինեն իրար նկատմամբ։ Նրանք պիտի սեր և կարեկցանք ցուցաբերեն։ Եթե ամուսինը բարի բնավորության, մաքուր սրտի, վեհ մտքի տեր է, նա երջանիկ կդարձնի ամուսնական հարաբերnւթյnւնները։ ԸԵԳ 95.4