Go to full page →

երեխաները երկնքի աչքերով ԸԵԳ 136

Ձեր երեխաները այնքան թանկ են Քրիստոսի համար, որ նրանց համար Իր կյանքը տվեց։ Ամենափոքր երեխան անգամ, ով սիրում է Աստծուն և երկյուղում Աստծուց, Նրա աչքին ավելի բարձր է, քան ամենատաղանդավոր և կրթված մարդը, ով արհամարհում է մեծ փրկությունը։ Երեխայի հոգին, որ հավատում է Քրիստոսին, նույնքան թանկ է Նրա համար, որքան Նրա գահի մոտ գտնվող հրեշտակները։ Երեխաներին ծնողներն են ծնում, սակայն երեխաները կյանք են ստանում Աստծո ստեղծագործ ուժի շնորհիվ, որովհետև Աստված է կյանքի աղբյուրը։ ԸԵԳ 136.2

Քրիստոսը նույնպես երեխա է եղել։ Հանուն Նրա ձեր երեխաների հետ վարվեք քնքշությամբ։ Նրանք ձեզ են վստահված ոչ թե նրա համար, որ դուք նրանց ոչինչ չարգելեք, երես տաք և աստվածացնեք, այլ որպեսզի սովորեցնեք ապրել ազնիվ ու վեհ կյանքով։ Նրանք Աստծո սեփականությունն են, Նա սիրում է նրանց և ձեզ կոչ է անում համագործակցել Իր հետ, օգնել նրանց մեջ ձևավորելու կատարյալ բնավորություն։ ԸԵԳ 136.3

Անհրաժեշտ է երեխաներին բացատրել որ իրենց շնորհված ձիրքերը իրենց սեփականությունըչեն։ Ուժը, ժամանակը, մտավոր կարողությունները պարտքով տրված հարստություն են։ Նրանք պատկանում են Աստծուն, և յուրաքանչյուր մարդ պիտի որոշում կայացնի իր ձիրքերը ծառայեցնելու բարձրագույն նպատակին։ ԸԵԳ 136.4

Հիսուսը գիտի մեր թուլությունները և անձամբ տեղյակ է մեր բոլոր ապրումներին, բացի մեղքից, ուստի Նա նախապատրաստել է մեզ համար այն ճանապարհը, որը համապատասխանում է մեր ուժերին և ընդունակություններին։ Նա կարող է մեզ սատարել ու մխիթարել Իր ներկայությամբ և հավերժական Ուսուցիչ լինել մեզ համար։ Նա նաև երեխաների քայլերն է ուղղում դեպի կյանքի ճանապարհը։ Աստված մեզ համար մեր ուժերին ու կարողություններին համապատասխան ճանապարհ է նախատեսել։ ԸԵԳ 137.1