Go to full page →

Ոչ թե մի քանի սիրելիներ, այլ շատ ընկերներ 8 Հունիս ԱԴ 169

Ամեն ժամանակ սիրող է բարեկամ՛ը, և եղբայրը նեղ օրվա Համար է ծնված։ Աոակաց 17. 17: ԱԴ 169.1

Իմաստնաբար ցուցաբերված կարեկցանքը լավ է, սակայն այն պետք է խելամտորեն դրսևորել այն համոզվածությամբ, որ կա-րեկցանքի առարկան արժանի է դրան։ Իսկ ինչ կարելի է ասել խորհուրդն ու խրատն ընդունելու մասին։ Առակաց 25.9-12։ «Դատդ վարիր ընկերոջդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի հայտնիր, որ միգուցե լսողը քեզ անար-գի... Մեկ հարմար ժամանակին խոսված խոսքը ոսկե խնձորներ են ար-ծաթե զարդերի մեջ։ Ոսկե օղ և գոհարեղեն մանյակ է իմաստունի խրա-տը՝ լսող ականջի համար»։ Երբ միմյանց հետ հաղորդակցվում ենք, որ-պեսզի օգնենք իրար երկինք գնալ, երբ զրույցը աստվածայինի և երկնա-յինի մասին է, ապա արժե խոսել, սակայն երբ զրույցի նյութը անձն է, երկ-րավոր և անկարևոր բաները, լռությունը ոսկի է։ Հնազանդ ականջը հան-դիմանությունը կընդունի խոնարհությամբ, համբերատարությամբ և խրա—տընկալությամբ։ Այդ դեպքում է միայն, որ միմյանց հետ մեր հաղոր-դակցվելը օգտակար է և իրականացնում է Աստծո կամքը։ Երբ երկու կողմն էլ գործում են ըստ աստվածային խրատի, իմաստուն հանդիմա—նողը կատարում է իր պարտականությունը, իսկ հնազանդ ունկնդիրը լսում և դասեր է քաղում։ ԱԴ 169.2

Ամեն ընկերակցություն, որ կազմում ենք, որքան էլ սահմանափակ փնի, որոշակի ազդեցություն է գործում մեզ վրա։ Այդ ազդեցության ուժը կախված է մտերմության աստիճանից, շփման հաճախականությունից և ընկերոջ հանդեպ տածած մեր սիրուց և հարգանքից։ ԱԴ 169.3

Ձեր բարյացակամությունն ու անանձնասեր վերաբերմունքը չպետք է ցուցաբերվեն միայն մի քանի սիրելիների նկատմամբ, այլ բոլոր նրանց, ում հետ հաղորդակցվում եք։ Այս կերպ ձեռք եք բերում ընկերներ և ստեղծում կապվածություն, որ թանկ է ու հարատև։ Ձեր գործերը անդրա-դառնալու են ձեր վրա։ ԱԴ 169.4

Հասարակության հետ կապեր ստեղծելու միջոցով քրիստոնեությունը շփման մեջ է մտնում աշխարհի հետ։ Աստվածային լույսն ստացած ամեն ոք պարտավոր է լուսավորել նրանց ուղին, ովքեր չեն ճանաչում Կյանքի Լույսը։ ԱԴ 169.5