Go to full page →

Խաչը և օրենքը, 21 Օգոստոս ԱԴ 245

Ով է իմաստուն, որ Հասկանա այս, կաւI Հասկացող որ գիւոէնա սրանց. որովՀետև ուղիղ են Տիրnջ ճանապարՀները և արդարները դնում են Նրանցով, իսկ Հանցավորները կգլորվեն *նրանցում ՈվuԷԷ 14. 9: ԱԴ 245.1

Խսւչը երկնային զորքերին, չընկած աշխարհներին և անկյալ աշ-խարհին բացահայտում է այն գինը, որով Աստված գնահատեց մարդկանց և այն մեծ սերը, որով Նա սիրեց մեզ։ Այն վկայում է աշխար-հին, հրեշտակներին և մարդկանց աստվածային օրենքի անփոփոխելիու—թյունը։ ԱԴ 245.2

Քրիստոսի մահը պետք է համոզեցուցիչ, հավիտենական փաստարկ լիներ ի օգուտ այն բանի, որ Աստծո օրենքը անփոփոխելի է, ինչպես Նրա գահը։... Այն փաստը, որ Նրա սեփական Որդին՝ մարդու Երաշխավորը, չխնայվեց, մի հավերժական փաստարկ է, որ պիտի վկայի սուրբին և մե-ղավորին, Աստծո համայն տիեզերքին, որ Նա չի ների Իր օրենքը խախ-տողին։ Աստծո օրենքին հասցված յուրաքանչյուր անարգանք, որքան էլ աննշան լինի, արձանագրվում է, ե երբ արդարության սուրը գործի անցնի, այն չապաշխարած օրինազանցին կանի այն, ինչ արվեց աստվածային Տառապյալին։ ԱԴ 245.3

Քրիստոսի համարվող արդարության միջոցով մեղավորը կարող է զգալ, որ ներված է և իմանալ, որ օրենքը այլևս չի դատապարտում իրեն, քանզի ինքը ներդաշնակ է նրա բոլոր պատվիրաններին։ Նա մենաշնորհ ունի իրեն անմեղ համարելու, երբ կարդում և մտածում է անհավատ ներին և մեղավորներին սպասող հատուցման մասին։ Հավատով նա կառչում է Քրիստոսի արդարությանը։ Իրեն մեղավոր և Աստծո սուրբ օրենքի ոտ— նահարող ճանաչելով՝ նա նայում է Քրիստոսի կատարյալ հնազանդու-թյանը, Գողգոթայում աշխարհի մեղքերի համար կրած Նրա մահվանը և համոզվում, որ ինքն արդարացված է Քրիստոսի արժանիքներին և զոհա-բերությանը հավատալու միջոցով։ Նա գիտակցում է, որ Աստծո Որդին իր համար պահել է օրենքը, և որ օրինազանցության պատիժը չի կարող ընկնել հավատացյալ մեղավորի վրա։ Քրիստոսի գործած հնազանդու-թյունը ծածկում է հավատացյալ մեղավորին այն արդարությամբ, որր բավարարում է օրենքի պահանջները։ ԱԴ 245.4