Go to full page →

Խաչը օգնում է մեզ հասկանալ բնությունը, 22 Օգոստոս ԱԴ 246

ՈրnվՀետև դոլ, Տեր, ուրախացրիր իձ քո գործերով, քո ձեռքի գործերով ցնծում եմ: Սաղմոս 92. 4: ԱԴ 246.1

Այսօր մարդը չի կարող ինքնուրույն ճիշտ հասկանալ բնության դասերը։ Չղեկավարվելով աստվածային իմաստությամբ՝ նա մեծարում է բնությունը և նրա օրենքները ավելի, քան բնության Աստծուն։ Ահա թե ինչու գիտության վերաբերյալ լոկ մարդկային գաղափարները այդքան հաճախ հակասում են Աստծո խոսքի ուսմունքին։ Սակայն նրանց համար, ովքեր ընդունում են Քրիստոսի կյանքի լույսը, բնությունը կրկին լուսավորվում է։ Խաչից ճառագող լույսի ներքո մենք կարող ենք ճիշտ մեկնաբանել բնության դասերը։ ԱԴ 246.2

Փրկության ծրագիրն այնպիսի գաղտնիքներ է պարունակում, որոնք մարդկային միտքն անկարող է ըմբռնել և մարդկային իմաստությունն անզոր է բացատրել, սակայն բնությունը կարող է մեզ շատ բան սովորեց-նել աստվածապաշտության խորհրդի մասին։ Ուստի թող երիտասարդների միտքը, որքան հնարավոր է, դասեր առնի բնության գրքից։ Ամեն թուփ, ամեն պտղատու ծառ, ողջ բուսականությունը ստեղծված է մեր օգտի համար։ Սերմի աճը բացահայտում է Աստծո արքայության գաղտնիքները։ ԱԴ 246.3

Ըստ Աստծո ծրագրի, բնությունը պետք է հանդիսանա մի դասագիրք մարդու համար, որը ետ բերի նրան անհնազանդության ճանապարհից Աստծո մոտ։ Անհրաժեշտ է Սուրբ Հոգու ղեկավարությամբ ուշադրությամբ ուսումնասիրել բնությունը։ Բնության պարզագույն երևույթների միջոցով Տերը պատկերավոր դասեր է տափս՝ մարդուն ծանոթացնելով սուրբ ճշմարտությունների հետ։ ԱԴ 246.4

Արևի յուրաքանչյուր շող, ուտելիքի ամեն պատառ կամ ջրի կաթիլ փրկարար սիրո նվեր է, որ աղաչում է մեղավորին հաշտվել Աստծո հետ։ ԱԴ 246.5

Արևն ու լուսինն Ինքն է ստեղծել, չկա երկինքը զարդարող մի աստղ, որ Նրա ձեռքի գործը չլինի։ Մեր սեղանի վրա չկա մի կերակրատեսակ, որ Նա տված չլինի։ Այս ամենը կրում են Աստծո կնիքն ու ստորագրությունը։ Ամեն բան պարունակվում և առատապես շնորհվում է մարդուն մի անպատում Պարգևի՝ Աստծո միածին Որդու միջոցով։ ԱԴ 246.6