Go to full page →

Նա վերադառնում է որպես Իրեն պաականոդների պաշտպան 1ւ վրիժառու, 12 Դեկտեմբեր ԱԴ 362

Մի՞թե Աստված վրեժխնգիր չի լինի իր ձառաների Համար, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են նրան։ Ղուկաս 18. 7 (թարգմանություն անգլերենիg): ԱԴ 362.1

Այսօր, երբ Աստծո Խոսքից մեծ լույս է ճառագում՝ ցերեկվա պես պարզ դարձնելով մշուշապատ գաղտնիքները, ողորմության, հույ-սի, ուրախության և վստահության օր է բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են այդ լույսից, ովքեր իրենց միտքն ու սիրտը բաց են անում Արդարության Արեգակի վառ շողերի առջև։ ԱԴ 362.2

Աշխարհի բոլոր մասերում կան մարգարեության խոսքի անձնվեր ու-սումնասիրողներ, որոնք ավելի ու ավելի են լուսավորվում Գրքերը քննելուց։ Մա տեղի է ունենում բոլոր ազգերի, ցեղերի և ժողովուրղների մեջ։ Այսպիսիք կազատվեն մեծագույն մոլորությունից և կգրավեն նրանց տեղը, ովքեր ունեցել են հնարավորություններ և առավելություններ, սակայն չեն գնահատել դրանք։ Այժմ մենք կատարում ենք մեր ընտրությունը և շուտով տեսնելու ենք տարբերությունը Աստծուն ծառայողի և Նրան չծառայողի միջև։ ԱԴ 362.3

ժամանակ առ ժամանակ Տերը բացահայտել է Իր գործելաձևը։ ճգնաժամի պահին Նա հանդես է եկել և կանխարգելել սատանայի ծրագ-րերի իրականացումը։ Նա հաճախ թույլ է տվել, որ ազգերը, ընտանիքները, անհատները հասնեն ճգնաժամային վիճակի, որպեսզի Իր միջամտությունը ակնհայտ լինի։ Ապա Նա ցույց է տվել բոլորին, որ Իսրայելում Աստված կա, ով պատրաստ է օժանդակել և պաշտպանել Իր ժողովրդին։ ԱԴ 362.4

Երբ Եհովայի օրենքի արհամարհումը դառնա գրեթե համընդհանուր, երբ մարդիկ ճնշեն ու նեղության մեջ գցեն Նրա ժողովրդին, Աստված կմի-ջամտի։ Նա կպատասխանի Իր ժողովրդի բոցաշունչ աղոթքներին, քանզի սիրում է, երբ նրանք փնտրում են Իրեն ամբողջ սրտով և ապավինվում Իրեն՝ որպես իրենց Փրկչի։ Նրանք կփնտրեն Նրան, որպեսզի Նա այս ամենն անի Իր ժողովրդի համար։ Խոստում է տրված, որ «Տերը վրեժխնդիր Կլինի Իր ընտրյալների համար, որոնք ցերեկ և գիշեր աղաղակում են նրան»։ ԱԴ 362.5