Go to full page →

Հոգատարություն, 17 Մարտ ԱԴ 83

Ուրեմն Հագեք ինչպես Աստծո ընւորվածներ սուրբեր և սիրելիներ ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարՀուքժյուն Հեղուքժյուն, երկայնամuւnւժյուն։ կողոսացիս 3. 12: ԱԴ 83.1

Նայեցեք Հիսուսին՝ ձեր Առաջնորդին և Օրինակին... Սովորեք, թե ինչպես կարող եք Նրա նման ուրիշների հանդեպ հոգատարու-թյամբ, հեզությամբ և խոնարհությամբ վարվել։ Այսպես կաճեք «Նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոսը”, կարտացոլեք Նրա պատկերը, և Նա երբ գա, կընդունի ձեզ որպես Իր սեփականություն։ ԱԴ 83.2

Երբ Հիսուսը հավատի միջոցով ճանաչվում ե ընդունվում է մարդու հոգու սրբարանում, Սուրբ Հոգին քրիստոսանման բնավորություն է կերտում։ Այնժամ մարդը ամեն օր դասեր է սովորում Քրիստոսի դպրոցում։ Ծառը պտուղներով է ճանաչվում։ «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»։ Քրիստոնյան լույս կլինի աշխարհի բարոյական խավարի մեջ։ Նա քնքուշ սիրտ կունենա և ուշադիր կլինի այլոց զգացմունքների նկատմամբ։ Աստծո Խոսքը հետևյալ խրատն է տափս մեզ. «Խորագետ եղեք ինչպես օձերը, և միամիտ՝ ինչպես աղավնիները», և յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է ենթարկվել աստվածաշնչյան կանոններին, որպեսզի փնի մի «մշակ առանց ամոթի»։ Նման մարդկանց գործը հավիտենական հետևանքներ կունենա։ Նրանում եսասիրության հետք անգամ չի փնի, և այն անփութորեն չի արվի։ ԱԴ 83.3

Ամուսինը և կինը, ծնուլներն ու երեխաները, եղբայրներն ու քույրերը ջերմ զգացմունքներ պիտի տածեն միմյանց հանդեպ։ Ցանկացած գրգռված խոսք պետք է բացառվի, իրար հանդեպ սիրո պակասի տպավորություն անգամ պիտի չստեղծվի։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտավոր է լինել բարյացակամ, խոսել սիրալիր։ ԱԴ 83.4

Ձեր մեջ զարգացրեք քնքշություն, սերտ կապվածություն և սեր, որոնք կդրսևորվեն անգամ անենաաննշան հարցերում, սիրալիր խոսքերի և հոգատար վերաբերմունքի մեջ։ ԱԴ 83.5

Աստված գնահատում է ներքին զարդարանքը, Հոգու շնորհները՝ բարի խոսքը, ուրիշների նկատմամբ ուշադիր վերաբերմունքը։ ԱԴ 83.6