Go to full page →

Պարզությnւն, 20 Մարտ ԱԴ 86

Բայց վախենում եմ միգուցե ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեg Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտnւքժյու— նիg որ ՔՀրիuտոոսում է։ Բ Կոր. 11. 3: ԱԴ 86.1

Իր սովորություններում պարզության հետևող, ախորժակը զսպող և կրքերը վերահսկող մարդու միտքը կլինի զորեղ, գործուն, դիւր-ընկալ այն ամենի նկատմամբ, ինչը խորհրդածություն կամ գործողություն է պահանջում՝ սուրբը անսուրբից հստակորեն տարբերելու և պատրաստ՝ անելու յուրաքանչյուր գործ ի փառս Աստծո և ի օգուտ մարդկության։ ԱԴ 86.2

Փոքրիկները պետք է սովորեն բավարարվել փոքր, օգտակար պար-տականություններով և իրենց տարիքի համար բնական հաճույքներով ու փորձառություններով։ Մանկության խորհրդանիշը առակներում խոտն է, որը իր առանձնահատուկ գեղեցկությունն ունի։ Երեխաներին չպետք է արհեստականորեն տարիքից շուտ հասունացնել։ Որքան հնարավոր է, թող նրանք պահպանեն իրենց վաղ տարիների թարմությունն ու գրավ-չությունը։ Որքան հանդարտ, պարզ և բնական լինի երեխայի կյանքը՝ ազատ արհեստական ազդակներից, այնքան ավելի բարենպաստ պայ-մաններ կստեղծվեն ֆիզիկական, մտավոր և հոգևոր զորություն ձեռք բերելու համար։ ԱԴ 86.3

Ծնողներն իրենց օրինակով պետք է պարզություն սովորեցնեն երե-խաներին, որպեսզի վերջիններս ձգտեն ոչ թե արհեստական, այլ բնական կյանքի։ Հատկապես գրավիչ են այն երեխաները, որոնք բնական և ան-միջական վարք ունեն։ ԱԴ 86.4

Աշխարհի ամենամեծ Ուսուցիչը հիացմունք էր առաջացնում Իր պարզությամբ։ Նա այնպես էր ներկայացնում աստվածային ճշմարտու-թյունը, որ անգամ երեխաները կարող էին ըմբռնել այն՝ միևնույն ժամա-նակ գրավելով ամենաուսյալ մտածողների ուշադրությունը։ Բոլորին ծա-նոթ տեսանելի դասերի միջոցով Նա ճշմարտությունը հասկանալի էր դարձնում հասարակ մարդկանց։ Նա պարզ կերպով սերմում էր Ավետա-րանի ճշմարտության սերմերը Իր ունկնդիրների մտքերի և սրտերի մեջ, և դրանք աճեցին ու պտուղ տվեցին հավիտենական կյանքի համար։ ԱԴ 86.5

Քրիստոսի մեծությունը Իր պարզության մեջ էր։ ԱԴ 86.6