Go to full page →

Նրա պարզությունը սեր եր ներշնչում, 5 Մայիս ԱԴ 134

Եվ Հիսուսը ղարգանում էր իմաստությունով և Հասակով. և շնորՀով Աստծո և մարդկանց մոտ։ Ռnւկաս 2: 52: ԱԴ 134.1

Իր կյանքի պարզությամբ, հպարտությունից և ունայնությունից զերծ լինելով էր, որ Հիսուսը շնորհ էր գտել Աստծո և մարդկանց մոտ։ Նա չէր ձգտում ուշադրություն գրավել Իր բացառիկությամբ։ ԱԴ 134.2

Քրիստոսը պարզ և սուրբ կյանք էր վարում։ Նրա իմաստությունը մեծ էր, սակայն մանկական էր, և ավելանում էր տարիների ընթացքում։ Մանուկ Հիսուսը շատ մեղմ ու գեղեցիկ բնավորություն ուներ, որն առանձնանում էր իր կատարելությամբ։ ԱԴ 134.3

Քրիստոսի կյանքը միակ անսխալական օրինակն է բոլոր մանուկնե-րի և երիտասարդների համար։ Երբ երեխաները ըմբոստանում են իրենց ծնողների հեղինակության դեմ, նրանք դատապարտվում են Փրկչի կյան-քով, Ով Ինքն էլ երեխա է եղել և հնազանդվել է ծնողներին։ Ինչպիսի հա-կադրություն է կազմում այժմյան մանուկների բնավորությունը։ Երեխա-ների մեծամասնությունը ցուցամոլ է և ապրում է իր հաճույքի համար։ Ոմանք փորձում են ուշադրության արժանանալ իրենց ճարտարախո-սությամբ։ Մյուսները կարծում են, թե արժանապատվությունը որոշվում է արտաքինով։ Նրանք անչափ բծախնդիր են իրենց հագուստի նկատմամբ, և շատ ժամանակ ու միջոցներ են տրամադրում, որ հագնվեն ի ցույց մարդկանց՝ նրանց ուշադրությունը գրավելու համար, մինչդեռ գաղտնի աղոթքի համար ոչ ժամանակ են գտնում, ոչ էլ հետաքրքրություն ունեն նրա նկատմամբ։ Նրանք արհամարհում են ներքին զարդարանքը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությունը, որը, ըստ առաքյալի խոսքերի, շատ արժեքավոր է Աստծո համար... ԱԴ 134.4

Հարստությունն ու հագուստը սովորական բաներ են, որ կարող են նախանձ առաջացնել, բայց ոչ թե հարգանք և հիացմունք։ Հեզության և խոնարհության շնորհով զարդարված զարգացած միտքը և մաքուր, ազնիվ սիրտն են, որ արտացոլվելով դեմքի վրա, սեր և հարգանք են ներշնչում։ ԱԴ 134.5

Եթե երիտասարդները ցանկանում են դառնալ մտավոր զարգացած, բարոյապես անարատ և հոգևորապես ուժեղ, թող հետևեն Հիսուսի պարզ լինելու և ծնողներին հնազանդվելու օրինակին։ ԱԴ 134.6