Go to full page →

ժուժկալության հարցում, 14 Մայիս ԱԴ 143

Եվ փորձիչը նրա մոտ գալով ասաg. Եթե Աստծո որգի ես, ասիր, որ այս քարերը Հաց լինեն։ Նա Էլ պատասխանեց և ասաց, գրված Է ոչ միայն Հացով կապրի մարգ, այլ ամեն խոսքով, որ դnւրս է գալիս Աստծո բերանից։ Մաւոթեոս 4:3,4: ԱԴ 143.1

Քրիստոսի մեծ փորձությունն անապատում՝ քաղցը հագեցնելու առումով, պետք է մսղպուն անձնուրացության օրինակ թողներ։ Այս երկարատև ծոմը պիտի համոզեր անվանյալ քրիստոնյաներին այն բաների մեղավորության մեջ, որ իրենք իրենց թույլ են տալիս։ Անապա-տում Քրիստոսի տարած հաղթանակը պետք է ցույց տար այն ամենի մե-ղավորությունը, ինչում մարդիկ այդքան մեծ հաճույք են գտնում։ Մարդ-կության փրկությունը նժարի վրա էր և վճռվելու էր անապատում Քրիս-տոսի փորձությամբ։ Եթե Քրիստոսը հաղթահարեր ախորժակը, ապա մարդն էլ հաղթահարելու հնարավորություն կունենար... ԱԴ 143.2

Աստվածապաշտության խորհուրդը հասկացող քրիստոնյաները, որոնք վեհ և սուրբ պատկերացում ունեն քավության մասին և գիտակցում են, որ Քրիստոսի տառապանքն անապատում իրենց համար ձեռք բերված հաղթանակ էր, շատ կզորանան՝ իրենց կյանքը հաճախ և լրջորեն ճշմարիտ չափանիշի՝ Քրիստոսի կյանքի հետ համեմատելով։ Թեթևա-մտության և Աստծուն մոռանալու մղող զվարճությունն երր հավանություն չեն գտնի Քրիստոսի՝ աշխարհի Փրկչի կյանքում, որը միակ հուսալի օրի-նակն է, որին մարդը պիտի հետևի, եթե կամենում է Քրիստոսի նման հաղթող լինել։ Սատանայի դես պայքարում մարդն այսօր առավելություն ունի Ադամի նկատմամբ, քանի որ վերջինիս անհնազանդությունն ու դրանից բխած անկումը զգուշացնում են խուսափել նրան ընդօրինակելուց։ Մարդուն տրված է նաև ախորժակը հաղթահարելու, ինչպես և սատանայի զանազան փորձությունները հաղթելու, զորավոր թշնամուն ամեն հարցում պարտության մատնելու և յուրաքանչյուր պայքարից հաղթող դուրս գալու Քրիստոսի օրինակը։ ԱԴ 143.3

Հատկապես դժվար է հաղթել ուտելու և խմելու հետ կապված սովո— րությունները, որովհետև սատանան ձեզ ամուր կապում է իր կառքին։ ԱԴ 143.4

Բոլոր նրանք, ովքեր նվիրվում են Քրիստոսին՝ ծառայելով Նրան, կհետևեն Քրիստոսի օրինակին և կատարյալ հաղթողներ կլինեն։ ԱԴ 143.5