Go to full page →

ՀՈԳԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ հունիս 23 YRPArm 186

Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից: Ղուկաս 11.13: YRPArm 186.1

Սուրբ Հոգու պարգևի խոստումը ինչպես հարկն է չի ընկալվում, Նրան ընդունելու արդյունքում ստացվող առավելությունները, որոնք պետք է վայելել, պատշաճ կերպով չեն գնահատվում: Աստված ցանկանում է, որպեսզի Իր եկեղեցին հավատով վստահի Իր խոստումներին և խնդրի Սուրբ Հոգու զորությունն՝ օգնելու իրենց բոլոր պարագաներում: Նա մեզ վստահեցնում է, որ ավելի շատ է ցանկանում տալ Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են, քան ծնողները բարի պարգևներ կտան իրենց զավակներին: Քանի որ հնարավոր է բոլորի համար ստանալ երկնային օծումը, «և դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ” (Ա Հովհաննես 2.27), պարտականությունից խուսափելու և պարտավորվածությունից փախչելու ոչ մի պատճառաբանություն չկա: Քրիստոսն Ինքն է նորոգող զորությունը՝ Սուրբ Հոգու ներգործությամբ աշխատելով յուրաքանչյուր զինվորի մեջ և նրա հետ: Աստծո Հոգու ազդեցությունն արդյունավետ կդարձնի բոլոր նրանց աշխատանքը, ովքեր ցանկանում են հանձնել իրենց Նրա առաջնորդությանը: YRPArm 186.2

Աստված ներգործում է ամեն մի մտքի վրա, որը բաց է ստանալու Նրա Սուրբ Հոգու տպավորությունները: Նա լրաբերներ է ուղարկում’ նա-խազգուշացումները տանելու յուրաքանչյուր վայր: Աստված ստուգում է Իր եկեղեցիների նվիրվածությունը և Սուրբ Հոգու առաջնորդությանը հնազանդվելու նրանց պատրաստակամությունը: Գիտությունը պետք է աճի: Երկնքի լրաբերները պետք է այս ու այն կողմ վազեն’ փորձելով հնարավոր բոլոր ձևերով նախազգուշացնել մարդկանց գալիք դատաս-տանի մասին և ներկայացնել փրկության բարի լուրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Արդարության չափանիշը պետք է բարձրացվի: Աստծո Հոգին աշխատում է մարդկանց սրտերի հետ, և նրանք, ովքեր պատասխանում են Նրա ազդեցությանը, կդառնան աշխարհի լույսը: Նրանց կարելի է տեսնել ճամփորդելիս աշխարհի գրեթե բոլոր ծայրերում’ հաղորդելու ուրիշներին այն լույսը, որն ստացել են, ինչպես այդ արեցին Սուրբ Հոգու հեղումից հետո Պենտեկոստեի օրը: Եվ քանի որ նրանք թույլ են տալիս, որպեսզի իրենց լույսը շողա, ավելի ու ավելի շատ Հոգու զորություն են ստանում: Երկիրը լուսավորվում է Աստծո փառքով: (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագրություն, 1898թ. ապրիլի 1: YRPArm 186.3