Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀՈԳԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ հունիս 23

    Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից: Ղուկաս 11.13:YRPArm 186.1

    Սուրբ Հոգու պարգևի խոստումը ինչպես հարկն է չի ընկալվում, Նրան ընդունելու արդյունքում ստացվող առավելությունները, որոնք պետք է վայելել, պատշաճ կերպով չեն գնահատվում: Աստված ցանկանում է, որպեսզի Իր եկեղեցին հավատով վստահի Իր խոստումներին և խնդրի Սուրբ Հոգու զորությունն՝ օգնելու իրենց բոլոր պարագաներում: Նա մեզ վստահեցնում է, որ ավելի շատ է ցանկանում տալ Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են, քան ծնողները բարի պարգևներ կտան իրենց զավակներին: Քանի որ հնարավոր է բոլորի համար ստանալ երկնային օծումը, «և դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ” (Ա Հովհաննես 2.27), պարտականությունից խուսափելու և պարտավորվածությունից փախչելու ոչ մի պատճառաբանություն չկա: Քրիստոսն Ինքն է նորոգող զորությունը՝ Սուրբ Հոգու ներգործությամբ աշխատելով յուրաքանչյուր զինվորի մեջ և նրա հետ: Աստծո Հոգու ազդեցությունն արդյունավետ կդարձնի բոլոր նրանց աշխատանքը, ովքեր ցանկանում են հանձնել իրենց Նրա առաջնորդությանը:YRPArm 186.2

    Աստված ներգործում է ամեն մի մտքի վրա, որը բաց է ստանալու Նրա Սուրբ Հոգու տպավորությունները: Նա լրաբերներ է ուղարկում’ նա-խազգուշացումները տանելու յուրաքանչյուր վայր: Աստված ստուգում է Իր եկեղեցիների նվիրվածությունը և Սուրբ Հոգու առաջնորդությանը հնազանդվելու նրանց պատրաստակամությունը: Գիտությունը պետք է աճի: Երկնքի լրաբերները պետք է այս ու այն կողմ վազեն’ փորձելով հնարավոր բոլոր ձևերով նախազգուշացնել մարդկանց գալիք դատաս-տանի մասին և ներկայացնել փրկության բարի լուրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Արդարության չափանիշը պետք է բարձրացվի: Աստծո Հոգին աշխատում է մարդկանց սրտերի հետ, և նրանք, ովքեր պատասխանում են Նրա ազդեցությանը, կդառնան աշխարհի լույսը: Նրանց կարելի է տեսնել ճամփորդելիս աշխարհի գրեթե բոլոր ծայրերում’ հաղորդելու ուրիշներին այն լույսը, որն ստացել են, ինչպես այդ արեցին Սուրբ Հոգու հեղումից հետո Պենտեկոստեի օրը: Եվ քանի որ նրանք թույլ են տալիս, որպեսզի իրենց լույսը շողա, ավելի ու ավելի շատ Հոգու զորություն են ստանում: Երկիրը լուսավորվում է Աստծո փառքով: (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագրություն, 1898թ. ապրիլի 1:YRPArm 186.3