Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀՈԳԵՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆՈՅեմբեր 19

    Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի, և աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ: Փիլիպպեցիս 3.8:YRPArm 340.1

    Քրիստոսի միջոցով մարդն ստանում է բարոյական ուժ, որը փոփոխում է նրա բոլոր կապվածությունները, հնարավորություն տալիս մարդուն իր բարի կամքով աշխատել Աստծո գործի համար: Եթե ժամանակին մտքի և մարմնի ողջ ուժը կենտրոնացած էր չարի գործի վրա, ապա Աստծո Հոգով հեղափոխություն է տեղի ունենում: Սուրբ Հոգին լուսավորում, նորոգում և սրբագործում է հոգին: Հրեշտակներն անարտահայտելի հիացմունքով են նայում մարդու մեջ Սուրբ Հոգու գործի արդյունքին:YRPArm 340.2

    Քրիստոսի գրավիչ գեղեցկության բացահայտմամբ, մեր հանդեպ ու-նեցած Նրա սիրո գիտակցմամբ, երբ մենք դեռ մեղավորներ էինք, կամակոր սիրտը խոնարհվում և ենթարկվում է, և մեղավորը վերափոխվում ու դառնում է Աստծո զավակ: Սերն այն գործիքն է, որն Աստված օգտագործում է մարդկային սրտից մեղքը վերացնելու համար: Դրանով է Նա փոխում հպարտությունը խոնարհության, թշնամությունն ու անհավատությունը’ սիրո և հավատի: Նա չի գործադրում պարտադրող միջոցներ, Հիսուսը բացահայտվում է հոգուն, և եթե մարդը հավատով նայի Աստծո Գառին, նա կապրի:YRPArm 340.3

    Քրիստոսը ներկայացվում է մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ընդունել Նրա խառնվածքը, Նրա կատարելությունը, և ինչպես որ օրինակն է կատարյալ և լիարժեք ամեն մի տարրով, այնպես էլ մարդը, ով համապատասխանում է Քրիստոսի պատկերին, դառնում է լիարժեք Նրանում, քանի որ Քրիստոսից անջատ մարդկային սրտում երբեք չի կարող արդարություն լինել:YRPArm 340.4

    Երբ Հոգին թափվեց երկնքից, եկեղեցին հեղվեց լույսով, և Քրիստոսն էր այդ Լույսը, եկեղեցին լցվեց ուրախությամբ, և Քրիստոսն էր այդ ուրա-խության առարկան: Երբ Հոգին հեղվի Նրա ժողովրդի վրա այս օրերին, Քրիստոսի անունը կլինի բոլորի շուրթերին, Նրա սերը կլցնի յուրաքանչուր սիրտ, և երբ սիրտը գրկի Հիսուսին, այն կգրկի Աստծուն, որովհետև Քրիստոսում բնակված է Աստվածության ամեն լիությունը: Երբ Քրիստոսի արդարության շողերը փայլեն հոգու վրա, փորձը միահյուսված կլինի ուրախության, երկրպագության և փառքի հետ: Ժամանակների նշանները, 1890թ. հունիսի 9:YRPArm 340.5