Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 21

    Որովհետև նեղության մեծ փորձի մեջ նրանց ուրախության առավելությունը և նրանց ծանր աղքատությունը շատ առատաձեռն եղավ նրանց պարզությունով։ Բ Կորնթացիս 8.2:YRPArm 89.1

    Միայն երբ քրիստոնեության նպատակները լիովին ընդունվում են, գիտակցությունն արթուն է պարտքի նկատմամբ, երբ աստվածային լույսը ներգործում է սրտի և բնավորության վրա, միայն այդ ժամանակ է եսասիրությունը հաղթահարվում, և Քրիստոսի միտքը’ կրկնօրինակվում: Մարդու սրտի և բնավորության հետ աշխատող Սուրբ Հոգին կհեռացնի շահամոլության, կեղծ գործարքների նկատմամբ բոլոր հակումները:YRPArm 89.2

    Աստծո լրաբերն ուղերձ է հղում եկեղեցուն, ում միջոցով Աստված խո-սում է մարդկանց հետ’ արթնացնելով գիտակցությունը, որպեսզի տեսնեն, որ ազնիվ չեն եղել Տիրոջը տասանորդը վերադարձնելու հարցում և, երբ այնքան էլ հարմար չի եղել, ընծա չեն տվել Նրան: Նրանք օգտագործել են Տիրոջ սեփական փողերն իրենց համար տներ կառուցելու, ձիեր, կառքեր և հողեր գնելու համար: Նրանք դա անում են մեծ վերադարձի հույսով և ամեն տարի ներակայացնում են միևնույն պատճառաբանությունը: «Մի՞թե մարդ Աստված կխաբի” (Մաղաքիա 3.8): Օ՜, այո, նա շատ անգամներ է արել դա, որովհետև հոգևոր չի եղել հոգևոր արժեքներ նշմարելու համար:YRPArm 89.3

    Որոշ դեպքերում Աստված վճռական է գործել աշխարհիկ և եսասեր մարդկանց հետ: Նրանց մտքերը լուսավորվել են Սուրբ Հոգով, նրանց սրտերը լցվել են Նրա մեղմ ու հնազանդ ազդեցությամբ: Աստծո առատ ողորմության և շնորհի ազդեցության տակ նրանք իրենց պարտքն են համարել նպաստել Նրա գործին, կառուցել Նրա արքայությունը: Նրանք հիշել են պահանջը. «Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, ուր որ ցեցը և ժանգն ապականում են, և ուր որ գողերը պատը ծակում են և գողանում: Բայց ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, ուր ո'չ ցեց և ո'չ ժանգ չեն ապականում, և ուր գողերը պատը չեն ծակում և չեն գողանում» (Մատթեոս 6.19, 20): Նրանք զգացել են Աստծո արքայության մասը կազմելու ցանկություն և պարտավորվել են տրամադրել իրենց միջոցները Տիրոջ գործի տարբեր նախաձեռնությունների համար: Այդ պարտավորվածությունը չի արվել մարդուն, այն արվել է Աստծուն Նրա հրեշտակների ներկայությամբ, ովքեր փորձում են դիպչել այս եսասեր, արծաթասեր մարդկանց սրտերին: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մայիսի 23:YRPArm 89.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents