Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆԸ ՕԳՈՍՏՈՍ 15

    Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ցույց տվինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ ականատես լինելով Նրա մեծափառությանը։ Բ Պետրոս 1.16:YRPArm 241.1

    Կրկին ու կրկին անցյալ տարիներին ինձ առաջարկվել է խոսել ցնո-րական և արգելված նախագծերի դեմ, որոնք ներկայացվել են մեկի կամ մյուսի կողմից: Իմ լուրն ընդմիշտ եղել է’ քարոզեք Խոսքը պարզությամբ և խոնարհությամբ, մարդկանց ներկայացրեք հստակ, մաքուր ճշմարտությունը: Թույլ մի տվեք ոչ մի մոլի շարժում, քանի որ դրա ազդեցու-թյունն Աստծո ժողովրդին կբերի մտքի շփոթություն, հուսալքություն և հավատի պակաս:YRPArm 241.2

    Երբ որ կանչվել եմ դեմ կանգնելու մոլեռանդությանը իր տարբեր դրսևորումներով, ստացել եմ հստակ, դրական և որոշակի ցուցումներ’ բարձրացնելու իմ ձայնը դրա ազդեցության դեմ: Որոշների միջոցով չարն իրեն հայտնեց արհեստական փորձությունների եղանակով հաստատելով Աստծո կամքի գիտությունը, և ինձ ցույց տրվեց, որ սա մոլորություն էր, որը դարձավ հափշտակություն, և որ դա հակառակ էր Տիրոջ կամքին: Եթե հետևենք նման մեթոդների, կաջակցենք թշնամու ծրագրերին: Անցյալում հավատացյալների շրջանում որոշ մարդիկ մեծ հավատ դրսևորեցին նշանների նկատմամբ և դրանցով որոշեցին իրենց պարտականությունները: Շատերն այնքան տարվեցին նշաններով, այն-քան հեռուն գնացին, որ փոխանակեցին կանանց’ այդպիսով շնություն բերելով եկեղեցի:YRPArm 241.3

    Ինձ ցույց տրվեց, որ մոլորությունները, որոնց մենք հանդիպեցինք մեր լուրի վաղ փորձառության ժամանակ, կկրկնվեն, և որ մենք կրկին պետք է դիմակայենք դրանց գործի վերջին օրերին: Այդ ժամանակ մեզանից կպահանջվի բերել մեր ողջ զորությունն Աստծո ղեկավարության տակ’ գործադրելով մեր ունակությունները Նրա տված լույսին համապա-տասխան: Կարդացե'ք Մատթեոսի 4-րդ և 5-րդ գլուխները: Ուսումնա-սիրե'ք Մատթեոսի 4.8-10 համարները, ինչպես նաև 5.13-րդ համարը: Խորհե՜ք այն սուրբ գործի մասին, որն իրականացնում էր Քրիստոսը: Այդ կերպ է, որ Աստծո Խոսքի սկզբունքները պետք է բերվեն մեր գործի մեջ: Ընտիր լուրեր 2.28, 29:YRPArm 241.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents