Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՏԵՂ ՆՐԱ ԱԹՈՌԻ ՎՐԱ դեկտեմբեր 24

    Ով որ հաղթում է, կտամ նրան, որ Ինձ հետ նստի Իմ աթոռի վրա, ինչպես Ես էլ հաղթեցի և նստեցի Իմ Հոր հետ Նրա աթոռի վրա: Հայտնություն 3.21:YRPArm 376.1

    Մենք կարող ենք հաղթել: Այո, լիովին, կատարելապես: Հիսուսը մա-հացավ՝ ելքի ճանապարհ բացելու մեզ համար, որպեսզի կարողանանք հաղթահարել յուրաքանչյուր սխալ, դիմադրել յուրաքանչյուր գայթակ-ղության և վերջում նստենք Իր հետ Իր աթոռին: Մեր առավելությունն է հավատ և փրկություն ունենալը: Աստծո զորությունը չի նվազել: Այն նույնքան առատորեն կհեղվի այժմ, որքան այն ժամանակներում, բայց եկեղեցին կորցրել է պահանջելու իր հավատը, պայքարելու իր եռանդը, ինչպես արեց Հակոբը’ հայտարարելով. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես” (Ծննդոց 32.26): Հավատի տոկունությունը մեռնում է: Այն պետք է վերածնվի Աստծո ժողովրդի սրտերում: Նրանք պետք է պահանջեն օրհնությունները: Հավատը, կենդանի հավատը միշտ ուղղորդում է վեր’ դեպի Աստված և փառք, անհավատությունը’ ներքև՝ դեպի խավարն ու մահը:YRPArm 376.2

    Շատերն այնքան են ընկղմված իրենց աշխարհային հոգսերի ու ան-հանգստությունների մեջ, որ շատ քիչ ժամանակ են տրամադրում աղոթքին և դրանով քիչ են հետաքրքրված: Նրանք կարող են պահել երկրպագության ձևը, սակայն իրական աղաչանքի հոգին պակասում է: Նման մարդիկ մեծապես շեղվել են Օրինակից: Հիսուսը’ մեր Օրինակը, մշտապես աղոթքի մեջ էր, և օ՜, ի՜նչ ջերմեռանդ, ի՜նչ բուռն էին Նրա աղոթքները: Եթե Նա’ Աստծո սիրելի Որդին, այդպիսի ջերմեռանդության, այդպիսի տառապանքի էր հասել մեր պատճառով, ինչքան ավելի մեծ կարիք կա, որ մենք, որ կախված ենք Երկնքից, մեր ուժի ու զորության համար ամբողջ հոգով պայքարենք Աստծո հետ:YRPArm 376.3

    Մենք չպետք է բավարարվենք, մինչև որ յուրաքանչյուր գիտակցված մեղք խոստովանվի, այնուհետև մեր առավելությունն ու պարտակա-նությունն է հավատալ, որ Աստված կընդունի մեզ: Մենք չպետք է սպասենք, որ մյուսներն անցնեն խավարի միջով և ձեռք բերեն հաղթանակը, որպեսզի մենք ուրախանանք: Նման հաճույքը երկարատև չի լինի: Աստծուն պետք է ծառայել սկզբունքորեն, ոչ թե զգացմունքի դրդումով: Առավոտ և երեկո մենք պետք է հաղթանակներ տանենք մեզ համար մեր սեփական ընտանիքներում: Մեր առօրյա հոգսերը չպետք է մեզ հետ պահեն դրանից: Մենք պետք է ժամանակ հատկացնենք աղոթքին. և երբ աղոթում ենք, պետք է հավատանք, որ Աստված լսում է մեզ: Մենք ոչ միշտ կարող ենք ստանալ անհապաղ պատասխանը, սակայն այդ ժամանակ է, որ հավատը փորձվում է: Մենք ապացուցում ենք, թե արդյո՞ք կվստահենք Աստծուն, արդյո՞ք ունենք կենդանի, հաստատուն հավատ: Ռևյու ընդ Հերալդ, 1883թ. սեպտեմբերի 4:YRPArm 376.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents