Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ԿԱՐՈՂ Է ՏՐՏՄԵԼ ՀՈՒՆՎԱՐ 25

    Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Եփեսացիս 4.30:YRPArm 31.1

    Ուզում եմ, որ բոլոր իմ եղբայրներն ու քույրերը հիշեն, որ Սուրբ Հոգուն տրտմեցնելը շատ լուրջ է. Նա տրտմում է, երբ մարդը փորձում է գործել միայնակ և հրաժարվում է Տիրոջ մոտ ծառայության մտնել, որովհետև խաչը չափազանց ծանր է, կամ ինքնամերժումը’ չափազանց մեծ: Սուրբ Հոգին փորձում է բնակվել յուրաքանչյուր հոգում: Ընդունելության արժանանալով որպես պատվավոր հյուր’ Նա մարդկանց կատարյալ է անում Քրիստոսում: Սկսված բարի գործն ավարտին կհասցվի, և սուրբ մտքերը, երկնային մտերմությունն ու քրիստոսանման գործելակերպը կզբաղեցնեն պիղծ մտքերի, այլասերված զգացողությունների և ապստամբ գործողությունների տեղը:YRPArm 31.2

    Սուրբ Հոգին աստվածային ուսուցիչ է: Եթե մենք հետևենք Նրա դա-սերին, իմաստուն կդառնանք փրկությունն ընկալելու հարցում: Բայց մենք պետք է լավ հետևենք մեր սրտերին, քանի որ շատ հաճախ ենք մոռանում ստացված երկնային հրահանգներն ու փորձում վարվել մեր չսրբագործված մտքի բնական հակումների համաձայն: Յուրաքանչյուրը պետք է մղի իր սեփական պայքարը ես-ի դեմ, հետևի Սուրբ Հոգու դասերին: Եթե դա արվի, դրանք կկրկնվեն նորից ու նորից, մինչև որ տպավորությունները կլինեն այնպիսին, կարծես դրանք հավերժորեն տանում են դեպի վեմը:YRPArm 31.3

    Աստված փրկագնել է մեզ և պահանջում է Իր գահը յուրաքանչյուր սրտում: Մեր մտքերն ու հոգիները պետք է ենթարկվեն Նրան, և մեր բնական սովորություններն ու հակումները պետք է ծառայեն հոգու բարձր պահանջներին: Սակայն այս գործում մենք չենք կարող մեզ վրա հույս դնել: Մենք չենք կարող անվտանգ հետևել մեր մտքի առաջնորդությանը: Սուրբ Հոգին պետք է նորոգի և սրբագործի մեզ: Եվ Աստծո գործում չպետք է լինի կիսատ մնացած աշխատանք: Նրանք, ովքեր հայտարարում են, որ ծառայում են Աստծուն և շարունակում են վայելել իրենց բնական ներքին մղումները, կմոլորեցնեն այլ հոգիների: Քրիստոսն ասել է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով և քո բոլոր մտքով” (Մատթեոս 22.37): «Այդ արա և կապրես» (Ղուկաս 10.28): Ձեռագրեր 18:47, 48:YRPArm 31.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents