Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 20

    Եղբայրասիրության մեջ իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք: Հռոմեացիս 12.10:YRPArm 88.1

    Երբ Սուրբ Հոգին ներգործում է մարդու մտքի վրա, բոլոր չնչին բո-ղոքներն ու մեղադրանքները մարդու և նրա եղբայրների միջև մի կողմ են թողնվում, արդարության Արևի պայծառ շողերը փայլում են մտքի ու սրտի վրա: Աստծուն ուղղված մեր երկրպագության մեջ այլևս չեն լինի հարուստի և աղքատի, սևամորթի ու սպիտակամորթի տարանջատումներ: Բոլոր նախապաշարմունքները հօդս կցնդեն: Երբ մոտենանք Աստծուն, կլինենք իբրև մեկ եղբայրություն: Մենք ուխտավորներ և օտարականներ ենք, ովքեր գնում են ավելի լավ երկիր, երկնային երկիր: Այնտեղ մեկընդմիշտ վերջ կունենան հպարտությունը, մեղադրանքները, ինքնախաբեությունը: Դեն կնետվեն բոլոր դիմակները, և մենք «կտեսնենք Նրան ինչպես որ է” (Ա Հովհաննես 3.2): Այնտեղ մեր երգերը ոգեշնչման թեմա կունենան, և մեր փառաբանությունն ու շնորհակալությունը կհասնեն Աստծուն: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. հոկտեմբերի 24:YRPArm 88.2

    Տեր Հիսուն աշխարհ եկավ, որպեսզի փրկի բոլոր ազգերի կանանց և տղամարդկանց: Հիսուսը եկավ լույս սփռելու ողջ աշխարհում: Իր ծա-ռայության սկզբում Նա հայտնեց Իր առաքելությունը. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ, Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավե-տարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու” (Ղուկաս 4.18, 19):YRPArm 88.3

    Տիրոջ աչքն Իր բոլոր արարածների վրա է, Նա սիրում է նրանց բոլորին և ոչ մի տարբերություն չի դնում սևամորթների և սպիտակամորթների միջև, բացի այն, որ Նա յուրահատուկ քնքուշ կարեկցանք է տածում նրանց հանդեպ, ովքեր կոչված են կրելու ավելի մեծ բեռ, քան մյուսները: Նրանք, ովքեր սիրում են Աստծուն և հավատում Քրիստոսին որպես իրենց Փրկագնող, պետք է ուրախությամբ իրենց կյանքն ընդունեն այնպիսին, ինչպիսին այն կա՝ հաշվի առնելով, որ Աստված վերևում տեսնում է այս բոլորը: Իսկ այն ամենի համար, որ աշխարհը մերժում է պարգևատրել, Նա Ինքը կպարգևատրի լավագույն դրսևորումներով: Ընտիր լուրեր, 2.487, 488:YRPArm 88.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents