Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԴԵԲՈՐԱ ԵՎ ԲԱՐԱԿ ՍեՊՏեՄԲեՐ 7

    Եվ այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին. Իսրայելի զորավարներն առաջնորդելով, ժողովուրդը հոժարակամ լինելով’ Օրհնեցեք Տիրոջը: Դատավորաց 5.1, 2:YRPArm 265.1

    Իսրայելացիները, կրկին բաժանվելով Աստծուց կռապաշտությամբ, խորապես ճնշվեցին այս թշնամիների կողմից: Մարդկանց ունեցվածքը, նույնիսկ կյանքը մշտական վտանգի տակ էին: Ուստի գյուղերն ու հեռավոր բնակավայրերն ամայացան, և մարդիկ հավաքվեցին պարսպապատ քաղաքներում: Բարձրադիր ճանապարհներն ամայի էին, և մարդիկ վայրից վայր էին տեղափոխվում անանցանելի արահետներով: Ջրամբարների մոտակայքում շատերը թալանվում և նույնիսկ սպանվում էին, և ինչն ավելի էր մեծացնում նրանց մտահոգությունը՝ իսրայելացիներն անզեն էին: Քառասուն հազար տղամարդկանց մեջ գեթ մեկ սուր կամ նիզակ հնարավոր չէր գտնել:YRPArm 265.2

    Քսան տարի շարունակ իսրայելացիները տնքացին կեղեքիչների լծի տակ, այնուհետև հետ դարձան իրենց կռապաշտությունից և խոնար-հությամբ ու ապաշխարությամբ աղաղակեցին առ Աստված ազատության համար: Նրանց աղաղակն իզուր չանցավ: Իսրայելում մի կին էր ապրում, ով հայտնի էր իր բարեպաշտությամբ, և նրա միջոցով Աստված որոշեց ազատել Իր ժողովրդին: Նրա անունը Դեբորա էր: Նա հայտնի էր որպես մարգարեուհի, և սովորական դատավորների բացակայության պայմաններում ժողովուրդը խորհրդի և արդարադատության համար դիմում էր նրան:YRPArm 265.3

    Աստված Դեբորային հայտնեց Իսրայելի թշնամիներին կործանելու Իր նպատակը և հրամայեց նրան ուղարկել Նեփթաղիմի ցեղից Բարակ անունով մարդու հետևից և նրան իմացնել այն ցուցումները, որոնք նա ստացել էր: Նա համապատասխանաբար մարդ ուղարկեց Բարակի հետևից և հրահանգեց նրան հավաքել տասը հազար մարդ Նեփթաղիմի և Զաբուղոնի ցեղից և պատերազմել Հաբին թագավորի բանակի դեմ:YRPArm 265.4

    Դեբորան տոնեց Իսրայելի հաղթանակն ամենավսեմ և խանդավառ երգով: Նա Աստծուն վերագրեց իրենց ազատագրման ողջ փառքը և առաջարկեց ժողովրդին փառաբանել Նրան Իր հիասքանչ գործերի համար: Ժամանակների նշանները, 1881թ. հունիսի 16:YRPArm 265.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents