Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՐՈԶՆԵՐ հոկտեմբեր 26

    Որն էլ խոսում ենք’ ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով’ հոգևորներն հոգևորների հետ համեմատելով: Ա Կորնթացիս 2.13:YRPArm 315.1

    Իր աշակերտներին թողնելուց և երկնային պալատներ ուղևորվելուց առաջ Հիսուսը խրախուսեց նրանց Սուրբ Հոգու խոստումով: Խոստումը պատկանում է մեզ ճիշտ այնքան, որքան պատկանում էր նրանց, և այնուամենայնիվ, խիստ հազվադեպ է այն ներկայացվում մարդկանց առաջ, և դրա մասին շատ քիչ է խոսվում եկեղեցում:YRPArm 315.2

    Այս ամենակարևոր թեման լռության մատնելու հետևանքով ո՞ր խոստման մասին մենք ավելի քիչ գիտենք իր գործնական իրականացմամբ, քան Սուրբ Հոգու այս առատ պարգևի խոստումն է, որի շնորհիվ միայն արգասավորություն կհաղորդվի մեր հոգևոր աշխատանքին: Մենք մեր զրույցներում մերթընդմերթ անդրադառնում ենք Սուրբ Հոգու խոստման թեմային, և վերջ: Արվել են մարգարեություններ, շարադրվել՝ ուսմունքներ, սակայն այն, ինչը հարկավոր է եկեղեցուն հոգևոր ուժի և զորության համար, որպեսզի քարոզն իր հետ հանդիմանություն բերի, և մարդիկ վերածնունդ ապրեն, մեծապես անուշադրության է մատնվել ծառայության ջանքերում:YRPArm 315.3

    Այս թեման մի կողմ է դրվել, կարծես ապագայում ինչ-որ մի օր պետք է հատկացվի դրա դիտարկմանը: Այլ օրհնություններ և առավելություններ են ներկայացվել ժողովրդին, մինչև որ եկեղեցում ցանկություն է արթնացել ձեռք բերել Աստծո խոստացած օրհնությունը: Սակայն Սուրբ Հոգու վերաբերյալ տպավորությունն այն է եղել, որ այս պարգևը ներկայիս եկեղեցու համար չէ, այլ ապագայում՝ ինչ-որ մի օր, հարկավոր կլինի ստանալ այն:YRPArm 315.4

    Այս խոստացված օրհնությունը եթե պահանջվի հավատով, իր հետ կբերի մյուս բոլոր օրհնությունները, և այն ազատորեն պետք է տրվի Աստծո ժողովրդին: Թշնամու խորամանկ գործիքների միջոցով տպավո-րություն է ստեղծվում, թե Աստծո ժողովրդի միտքը անընդունակ է ըմբռ-նելու և յուրացնելու Աստծո խոստումները: Ուրախության բերքը կհավա-քեն նրանք, ովքեր ցանել են ճշմարտության սուրբ սերմը: «Այն, որ գնում է և լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգա ցնծությունով՝ իր ցորենի խուրձերը բերելով” (Սաղմոս 126.6) Վկայություններ ծառայողների և ավետարանի գործիչների համար, 174, 175: YRPArm 315.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents