Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՈՐՈՆՑՈՎ ՀՈԳԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ ապրիլ 3

    Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և Իմ հետևից գալիս են։ Հովհաննես 10.27:YRPArm 103.1

    Իրենց Նրա զինվորները հայտարարողներից Հիսուսը ծառայություն է սպասում: Նա ակնկալում է ձեզանից ճանաչել թշնամուն և դիմադրել նրան, այլ ոչ թե նվիրել նրան ձեր վստահությունն ու այդպիսով դավաճանել սուրբ ճշմարտությանը: Տերը ձեզ այնպիսի կարգավիճակում է դրել, որտեղ դուք կարող եք բարձրանալ, ազնվանալ և մշտապես ձեռք բերել պիտանիություն Իր գործի համար: Եթե դուք ձեռք չեք բերում այս հատկանիշները, մեղքը միայն ձերն է:YRPArm 103.2

    Գոյություն ունի երեք ճանապարհ, որոնցով Տերն Իր կամքը հայտնում է մեզ’ առաջնորդելու մեզ և պիտանի դարձնելու ուրիշներին առաջնորդելու համար: Ինչպե՞ս կարող ենք տարբերակել Նրա ձայնն օտարականի ձայնից: Ինչպե՞ս կարող ենք տարանջատել այն կեղծ հովվի ձայնից: Աստված Իր կամքը մեզ հայտնում է Իր Խոսքի’ Սուրբ Գրքի միջոցով: Նրա ձայնը հայտնվում է նաև Իր նախասահմանված գործերում, և մենք այն կճանաչենք, եթե չբաժանենք մեր սրտերը Նրանից’ քայլելով մեր սեփական ճանապարհներով, գործելով համաձայն մեր սեփական կամքի և հետևելով չսրբագործված սրտի հուշումներին, մինչև որ զգայարաններն այնքան շփոթվեն, որ հավերժական բաներն այլևս չտարբերակեն. իսկ սատանայի ձայնն այնքան ծպտված է, որ կընդունվի որպես Աստծո ձայն:YRPArm 103.3

    Աստծո ձայնը լսելու մյուս ճանապարհը մեր սրտի վրա ազդող Նրա Սուրբ Հոգու կոչերն են, որոնք արտացոլվում են մեր բնավորության մեջ: Եթե որևէ բանի կասկածում եք, պետք է նախ խորհուրդ հարցնեք Սուրբ Գրքից: Եթե ճշմարտապես հավատի կյանք եք սկսել, ապա դուք ձեզ ամ-բողջովին նվիրաբերել եք Տիրոջը Նրանը լինելու համար, և Նա ընդունել է ձեզ Իր ուզածի պես ձևափոխելու և վերափոխելու, ձեզ պատվի անոթ դարձնելու համար: Դուք պետք է ցանկանաք լինել ճկուն Նրա ձեռքում և հետևել Նրան, ուր էլ որ ձեզ առաջնորդի: Այդպիսով դուք Նրան վստահում եք ի կատար ածելու Իր ծրագրերը և միևնույն ժամանակ համա-գործակցում եք Նրա հետ’ ահով և դողալով գործելով մեր անձերի փրկու-թյունը: Իմ եղբայր, դու այստեղ դժվարություններ կունենաս, քանի որ դեռևս չես սովորել լսել Բարի Հովվի ձայնը, և սա քեզ կասկածի և վտանգի մեջ է գցում: Դու պետք է կարողանաս տարբերակել Նրա ձայնը: Վկա-յություններ եկեղեցու համար 5:511, 512:YRPArm 103.4