Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՊԱՐԳԵՎ ԽՆԴՐԵԼՈՎ ՀՈՒԼԻՍ 29

    Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան։ Հակոբոս 1.5:YRPArm 223.1

    Նրանք, ովքեր խնդրում են ուրիշներին փոխանցելու համար, չեն հուսահատվի: Աստված կպարգևատրի նրանց, ովքեր Իր մոտ են գալիս ջանասեր հավատքով: Նա մեզ վստահեցնում է, որ Իր ամենակարողության և գերիշխանության մասին միտքը մեզ վախի մեջ չի պահի: Նա մեզ ավելի շատ փառահեղ կանի, քան մենք ենթադրում ենք, եթե գանք Իր ողորմության պատվանդանի մոտ: Նա հղում է անում Իր գերագույն իշխանությանը՝ որպես Իր մեծ և ողորմած մեծահոգության պատճառ, որպեսզի Իրեն ներկայացվեն պահանջներ: Նա ներկայացնում է Իրեն որպես մեր աղոթքները լսելու գրավական՝ հայտարարելով, որ կլսի դրանք: Նա իջնում է կոչին հայրական քնքշության բնազդից մինչև Իր անսահման բարեհաճությունը, Ում մենք պատկանում ենք արարմամբ և փրկագնմամբ: Նա ասում է. «Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ որքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից» (Ղուկաս 11.13): Աղքատներն ու հոգով քաղցածները երբեք Աստծուն զուր չեն խնդրի:YRPArm 223.2

    Հաշվի առնելով սա՝ ասացեք ինձ, թե ո՞վ պետք է ավելի պայծառ և ու-րախ, արևի փայլով լի դեմքի արտահայտություն ընդունի, եթե ոչ նրանք, ովքեր ապրում են Աստծո Որդու հավատով: Նրանում են աղքատներն ու քաղցածները գտնում բոլոր իրենց կարիքների բավարարումը: Սակայն եկեք չմոռանանք, որ նրանք, ում Աստված օրհնել է այս կյանքի բարի բաներով, պետք է լինեն Նրա օգնական ձեռքերը, որպեսզի բավարարեն Իր կարիքավորների պահանջմունքները: Նրանք պետք է լինեն Աստծո մշակները: Նրանք Նրա վստահված տնտեսվարներն են և պետք է օգ-տագործեն իրենց ունեցածը Նրա գործի առաջընթացի համար՝ փառա-վորելու Նրա անունը:YRPArm 223.3

    Աստված ցանկանում է օգտագործել եկեղեցին որպես ուղի, որի մի-ջոցով կարող է տալ Իր շնորհները: Եթե Նրա ժողովուրդը ուղին բաց պահի՝ ստանալով Նրա շնորհի հոգևոր և ժամանակավոր պարգևները և փոխանցի դրանք կարիքավորներին, չի լինի ոչ մի մերժված հիվանդ, ոչ մի սովից լացող որբ: Այրիների և անհայր երեխաների սրտերը կերգեն ուրախությունից:YRPArm 223.4

    Աստված մարդուն տվել է Իր պարգևներից ամենահարուստը: Նա սա արել է, որպեսզի մարդիկ կարողանան տարածել Իր պարգևները: Աստվածաշնչի արձագանք, 1901թ. օգոստոսի 12: YRPArm 223.5