Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՈՐՈՆԵԼՈՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ հոկտեմբեր 6

    Ոչ մի բան չլինի գրգռումով, և ոչ էլ սնապարծությունով, այլ խո-նարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համարի: Փիլիպպեցիս 2.3:YRPArm 295.1

    Աստծո ծառաները պետք է աշխատեն կատարյալ ներդաշնակության մեջ: Տարակարծությունը բերում է օտարացում, թշնամություն և տարաձայնություն: Ինձ ցուցում է տրվել, որ մեր եկեղեցին չպետք է ժամանակը ծախսի վեճերի վրա: Երբ տարակարծության հոգին պայքարում է գերա-զանցության համար, վերջ դրեք դրան, ուղիղ դարձրեք իրերը, այլապես Քրիստոսն արագ կգա և կշարժի ձեր մոմակալն իր տեղից: Թող ապաշ-խարության եռանդուն գործ իրականացվի: Թող Աստծո Հոգին որոնի միտքն ու սիրտը և մաքրի այն ամենը, ինչը խոչընդոտում է անհրաժեշտ բարեփոխությունը: Մինչև սա չարվի, Աստված չի կարող մեզ վրա թափել Իր զորությունն ու շնորհը: Եվ քանի դեռ մենք առանց Նրա զորության և շնորհի ենք, մարդիկ կսայթաքեն ու կընկնեն, և չեն իմանա, թե ինչից են սայթաքում:YRPArm 295.2

    Քրիստոսի սերն այն կապն է, որը պետք է միավորի հավատացյալների սիրտը սրտին, միտքը՝ մտքին:YRPArm 295.3

    Քրիստոսի արյունը թափվել է ողջ մարդկության համար: Ոչ ոք չպետք է կորչի: Կորչողները կոչնչանան, որովհետև նրանք իրենց սեփական ճանապարհն ունենալու բավարարվածության համար ընտրեցին հա-վերժության օրհնությունը կորցնելը: Սա սատանայի ընտրությունն էր, և այսօր նրա գործն ու նրա թագավորությունը վկայում են իր ընտրության բնույթի մասին: Մեր աշխարհում աճող հանցագործությունն ու դժբախ-տությունները, այն սարսափելի մարդասպանությունները, որոնք ամե-նօրյա բնույթ են կրում, մարդու’ սատանայի սկզբունքներին տրվելու պտուղն են:YRPArm 295.4

    Եղբայրնե'ր, կարդացե'ք Հայտնություն գիրքն սկզբից մինչև վերջ, և հա'րց տվեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ավելի լավ չի լինի, որ ավելի քիչ ժա-մանակ անցկացնեք վեճերի և մրցակցության վրա, և սկսեք մտածել, թե որքան արագ ենք մենք մոտենում վերջին մեծ ճգնաժամին: Նրանք, ովքեր փորձում են ներկայացնել, թե իբր չկա հատուկ իմաստ՝ կապված այն դատաստանների հետ, որ Տերն այժմ ուղարկում է երկիր, ստիպված կլինեն շուտով հասկանալ այն, ինչ այժմ նախընտրում են չհասկանալու տալ: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. օգոստոսի 20:YRPArm 295.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents