Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳԻՆ ԲԱՑՈՒՄ Է ԴՌՆԵՐԸ հունիս 14

    Եվ արքայության այս Ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը: Մատթեոս 24.14:YRPArm 177.1

    Ամբողջ աշխարհը լայնարձակ ավետարանչական դաշտ է, և մենք, որ վաղուց հաստատվել ենք ճշմարտության մեջ, պետք է քաջալերվենք այն մտքից, որ այժմ հեշտ է մտնել այն դաշտերը, որտեղ ժամանակին դժվար էր մուտք գործել: Մեր երկրում ամեն մի եկեղեցի պետք է որոնի ավետարանչական հոգու վերածնունդ: Նրանք պետք է փնտրեն հաս-տատուն աճ և եռանդուն գործունեություն: Բոլորը պետք է աղոթեն, որ-պեսզի անտարբերությունը, որը դարձել է մարդկանց հետ պահելու, և միջոցները՝ գործից նահանջելու պատճառ, անհետանա, և որ Քրիստոսը բնակվի հոգում: Մեզ համար Նա աղքատացավ, որպեսզի մենք Իր աղ-քատության միջոցով հարստանանք:YRPArm 177.2

    Սուրբ Հոգու աշխատանքի բնույթը մեղքը հանդիմանելն է, և ես գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեղք է գործում անտարբեր լինելով: Երբ նայում ենք մեր շուրջը մեր աշխատանքի տարբեր ոլորտների, պետք է տանք հետևյալ հարցը. «Ի՞նչ է արել Աստված”: Ի՞նչ կարող էր անել ավելի Իր այգու համար, քան արել է: Աստված նախասահմանել է առաջարկել Իր հարուստ շնորհը, տալ աստվածային ուժ Իր գործի իրականացման համար: Աստծո կողմից ոչինչ չի պակասում, թերությունը մարդու գործունեության մեջ է, ով մերժում է աշխատել երկնային մտքի հետ: Նրա մշակած ծրագրի միջոցով ոչինչ չի կարող արվել մարդու փրկության համար առանց մարդու՝ Աստծո հետ համագործակցության: Լույսով և վկայությամբ օրհնված մեղավորները, ովքեր գիտեն, որ իրենց մատակարարված շնորհի միջոցով կարող են համապատասխանել փրկության համար խոստացված պայմաններին, և դեռևս մերժում են փորձ կատարել, իրենց կործանման մեջ կարող են մեղադրել բացառապես իրենց: Մենք զգում ենք, որ նմանները կասեն, թե Քրիստոսն իրենց համար զուր է մահացել:YRPArm 177.3

    Սակայն ո՞ւմ պետք է մեղադրել Աստծուն չճանաչող հոգիների կորստի համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել լսել մեր հավատի պատճառները: Ի՞նչ պատասխանատվություն է մնում եկեղեցու վրա աշխարհի համար, որն անհետանում է առանց բարի լուրի: Մինչև որ ավելի վճռական ինքնամերժում չդիտարկվի նրանց կողմից, ովքեր հայտարարում են, թե հավատում են ճշմարտությանը, մինչև չլինի ավելի վճռական հավատարմություն տասանորդն ու ընծան բերելու գանձարան, մինչև չդրվեն ավելի լայն ծրագրեր, քան երբևէ կատարվել են, մենք չենք իրականացնի Ավետարանի հանձնարարությունը՝ գնալ ամբողջ աշխարհը և քարոզել Քրիստոսին յուրաքանչյուր արարածի: Տնային ավետարանիչ, 1895թ. ապրիլի 1:YRPArm 177.4