Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐԸ’ ԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕԳՈՍՏՈՍ 19

    Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, և Ամենասուրբին ճանաչելը հանճար: Առակաց 9.10:YRPArm 245.1

    Կրթության ճշմարիտ առարկան ծառայությանը տղամարդկանց և կանանց պատրաստելն է՝ զարգացնելով և ակտիվ գործունեության բե-րելով բոլոր նրանց կարողությունները: Մեր քոլեջներում և վարժարան-ներում գործը պետք է ամրապնդվի տարեցտարի, քանի որ դրանցում մեր երիտասարդները պետք է պատրաստվեն ծառայելու Տիրոջը որպես արգասավոր մշակներ: Տերը կոչ է անում երիտասարդներին ընդունվել մեր դպրոցներ և արագ նախապատրաստվել ակտիվ գործունեության: Ժամանակը կարճ է: Քրիստոսի մշակների կարիքն ամենուր զգացվում է: Շտապ դրդապատճառներ պետք է ներկայացվեն նրանց, ովքեր հիմա կներգրավվեն Տիրոջ գործի մեջ:YRPArm 245.2

    Մեր դպրոցները հիմնադրվել են Տիրոջ կողմից, և եթե դրանք կառա-վարվեն Նրա նպատակի հետ ներդաշնակ, այդ դպրոցներ հաճախող երիտասարդներն արագ պատրաստ կլինեն զբաղվել ավետարանչական աշխատանքի տարբեր ճյուղերով: Ոմանք կվերապատրաստվեն որպես ավետարանչական բուժքույրեր, ոմանք՝ որպես գրական ավետարանիչներ, ոմանք՝ որպես ավետարանիչներ, և ոմանք՝ որպես Ավետարանի ծառայողներ: Որոշներն էլ պետք է նախապատրաստվեն իրենց վրա վերցնելու եկեղեցու դպրոցների գործը, որոնցում երեխաները կսովորեն: Սա շատ կարևոր գործ է, որը պահանջում է մեծ կարողություններ և խնամքով կատարված ուսումնասիրություն:YRPArm 245.3

    Սատանան փորձում է տղամարդկանց և կանանց շեղել ճիշտ սկզբունքներից: Ամեն բարի բաների թշնամին ցանկանում է մարդկանց տեսնել իրենց ազդեցությունը կեղծիքի ուղղությամբ տարածելուն վարժ-ված՝ իրենց տաղանդները ընկերներին ու բարեկամներին օրհնելու համար օգտագործելու փոխարեն: Եվ բազմաթիվ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե պատկանում են Աստծո ճշմարիտ եկեղեցուն, դառնում են նրա խաբեության գերին և շեղվում երկնքի Արքայի հանդեպ ունեցած իրենց հավատարմությունից:YRPArm 245.4

    Մեր հիմնադրած դպրոցները պետք է կոփեն երիտասարդությանը թշնամու գայթակղությունների դեմ. այնտեղ նրանք կարող են որակա-վորվել կյանքում օգտակար լինելու և հավիտենության մեջ Աստծուն ծա-ռայելու համար: Նրանք, ում աչքերն ուղղված են միայն Աստծո փառքին, եռանդուն կերպով կցանկանան համապատասխանել առանձնահատուկ ծառայությանը, որովհետև Քրիստոսի սերը կառավարող ազդեցություն կունենա նրանց վրա: Այս սերը տալիս է ավելին, քան սահմանափակ ուժն է, և պատրաստում է մարդուն աստվածային ձեռքբերումների համար: Խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին, 493-495: YRPArm 245.5