Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԻ ՀԵՏ Հունիս 6

    Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը: Գործք առաքելոց 1.8:YRPArm 169.1

    Աստված վճռել է անել ամեն ինչ մարդուն թշնամու ծուղակից ազատելու համար: Քրիստոսի համբարձումից հետո Սուրբ Հոգին տրվեց օգնելու բոլոր նրանց, ովքեր համագործակցելու էին Նրա հետ մարդկային բնավորության վերաձևավորման և վերափոխման գործում: Սուրբ Հոգու դերը որոշել է Փրկիչը: Նա ասում է. «Նա աշխարհին կհանդիմանի մեղքի համար և արդարության համար և դատաստանի համար” (Հովհաննես 16.8): Սուրբ Հոգին նաև համոզող և սրբագործող է:YRPArm 169.2

    Ինչպես ոչ ոք չի կարող ապաշխարել իր մեղքերից, մինչև չհանդիմանվի, ընկածներին հետ բերելու մեր աշխատանքում Սուրբ Հոգու՝ մեզ միանալու անհրաժեշտությունն ակնհայտ է: Մեր բոլոր մարդկային ու-նակություններն իզուր կգործեն, մինչև չմիանանք երկնային մտքին: Կե-նարար ճշմարտության գիտության պակասի և սխալի այլասերող ազ-դեցության պատճառով է, որ մարդիկ այդքան նվաստացել են, սուզվել մեղավոր հետընթացի խորքերում: Հրեշտակներն ու մարդիկ պետք է ներդաշնակության մեջ աշխատեն՝ ուսուցանելու Աստծո ճշմարտությունը նրանց, ովքեր ուսուցանված չեն, որպեսզի նրանք ազատվեն մեղքի կապանքներից: Միայն ճշմարտությունն է ազատում մարդուն: ճշմար-տության գիտության միջոցով ստացած այս ազատությունը պետք է հռչակվի յուրաքանչյուր էակի:YRPArm 169.3

    Հիսուս Քրիստոսը, Աստված Ինքը և երկնային հրեշտակները հե-տաքրքրված են այս մեծ և սուրբ գործով: Մարդկանց տրվել է իրենց նմաններին կործանումից փրկելու գործին անձնվիրաբար մոտենալու և աստվածային բնավորությունը բացահայտելու բարձր արտոնությունը: Սուրբ Հոգով լուսավորվելու ցանկություն հայտնած ցանկացած մարդ արարած պետք է աշխատի աստվածային նպատակի իրականացման համար: Քրիստոսն Իր եկեղեցու գլուխն է, և այն Նրան ավելի շատ կփա-ռավորի, եթե այդ եկեղեցին ամբողջապես ներգրավված լինի հոգիների փրկության գործում:YRPArm 169.4

    Սակայն մարդիկ Սուրբ Հոգու աշխատանքի համար ավելի շատ տեղ պետք է թողնեն, որպեսզի մշակները կապվեն միմյանց և առաջ շարժվեն որպես զինվորների միավորված մարմին: Թող բոլորը հիշեն, որ մենք «աշխարհի տեսարան եղանք, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորն-թացիս 4.9): (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագ-րություն, 1898թ. ապրիլի 1:YRPArm 169.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents