Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹՈՂՆԵՐ դեկտեմբեր 31

    Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ, և Նա, որ գալու է, կգա և չի ուշանա: Բայց արդարը հավատից կապրի, և եթե մեկը հետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի: Եբրայեցիս 10.37, 38:YRPArm 383.1

    Եղբայր ուխտավոր, մենք դեռևս երկրային գործունեության ստվեր-ների և աղմուկների մեջ ենք, սակայն շուտով կհայտնվի մեր Փրկիչը և կբերի ազատում ու հանգիստ: Եկեք հավատով նայենք օրհնվածներին որպես Աստծո ձեռքով պատկերվածների: Նա, Ով մահացավ աշխարհի մեղքի համար, լայն բացում է Դրախտի դռները բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Իրեն: Շուտով ճակատամարտը կավարտվի հաղթանակով: Շուտով մենք կտեսնենք Նրան, Ում մեջ կենտրոնացած են հավիտենական կյանքի մեր հույսերը: Նրա ներկայության մեջ մեր այս կյանքի փորձություններն ու տառապանքները ոչինչ կթվան: Առաջինները «պիտի չհիշվեն և միտքը պիտի չգան» (Եսայիա 65.17): «Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի: Որովհետև համ-բերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով’ խոստմունքն ստանաք: Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ, և Նա, որ գալու է, կգա և չի ուշանա» (Եբրայեցիս 10.35-37):YRPArm 383.2

    Վեր նայեք, վեր նայեք և թույլ տվեք, որ ձեր հավատը շարունակաբար աճի: Թույլ տվեք, որ այդ հավատն առաջնորդի ձեզ նեղ ճանապարհով, որը տանում է քաղաքի դարպասների միջով դեպի լայն, անսահման փառքի ապագա, որը փրկագնվածների համար է: «Արդ, եղբայրներս, երկայնամիտ եղեք մինչև Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ առաջի և վերջի անձրևն առնի: Երկայնամիտ եղեք դուք էլ, հաստատեք ձեր սրտերը, որ Տիրոջ գալուստը մոտեցել է” (Հակոբոս 5.7, 8):YRPArm 383.3

    Փիկված ազգերը երկնքի օրենքից բացի՝ չեն ճանաչի ոչ մի այլ օրենք: Բոլորը կլինեն երջանիկ, միաբան ընտանիք’ հագած գովքի և երախ-տագիտության հանդերձներ: Այնտեղ առավոտյան աստղերը կերգեն միասին, և Աստծո որդիները կգոչեն ուրախությամբ, մինչ Աստված և Քրիստոսը կմիաբանվեն հռչակելով’ Այլևս մեղք չի լինի, և ոչ էլ մահ: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. հուլիսի 1:YRPArm 383.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents