Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀԱՃԱԽ ՄԵՐԺՎԱԾ ՆՈՅեմբեր 12

    Եվ նրանց կանչեցին, պատվեր տվին, որ ամենևին չխոսեն, և ոչ էլ սովորեցնեն Հիսուսի անունով: Բայց Պետրոսը և Հովհաննեսը պատասխանեցին նրանց և ասացին. Եթե արժան է Աստծո առաջ, որ ձեզ ավելի ականջ դնենք, քան թե Աստծուն, դուք դատեք: Որովհետև մենք չենք կարող այն, որ տեսանք և լսեցինք, չխոսել: Գործք առաքելոց 4.18-20:YRPArm 333.1

    Սուրբ Հոգու խոստումը ամենապայծառ հույսն ու ամենաուժեղ մխի-թարությունն էր, որ Քրիստոսը թողեց Իր աշակերտներին երկինք համ-բարձվելուց առաջ: Աստծո Խոսքի ճշմարտությունները թաղվել են սխալ մեկնաբանությունների տակ, մարդկանց սովորույթները, մահկանացու էակների ասացվածքները կենդանի Աստծո Խոսքից բարձր են դասվել: Սուրբ Հոգու լուսավորող զորության ներքո առաքյալները ճշմարտությունը կեղծ տեսություններից տարբերակեցին և մարդկանց տվեցին կյանքի խոսքը:YRPArm 333.2

    Սուրբ Հոգին հաճախ մերժվում է, որովհետև գալիս է անսպասելի ճանապարհով: Հրեա քահանաներին և առաջնորդներին իրար հետևից տրվում էին համոզիչ ապացույցներ, որ առաքյալները խոսում և գործում էին աստվածային ներշնչանքի ներքո, բայց նրանք համառորեն մերժեցին ճշմարտություն լուրը: Քրիստոսը չեկավ նրանց ակնկալած ճանապարհով, և թեև երբեմն-երբեմն նրանք համոզվում էին, որ Նա Աստծո Որդին է, միևնույնն է, խեղդեցին իրենց համոզմունքն ու դարձան ավելի կույր և ավելի կարծրասիրտ, քան առաջ էին: Նրանք խաչեցին Քրիստոսին, բայց Քրիստոսն Իր ողորմությամբ նրանց հավելյալ ապացույց տվեց աշակերտների գործերով: Նա ուղարկեց Իր ծառաներին նրանց ասելու, թե նրանք ինչ էին արել, և կյանքի Արքայազնին սպանելու սարսափելի մեղադրանքով հանդերձ՝ Նա նրանց ապաշխարության ևս մեկ կոչ արեց: Սակայն վստահ լինելով իրենց սեփական արդարության վրա՝ հրեա ուսուցիչները պատրաստ չէին ընդունելու, որ Քրիստոսի խաչելության համար իրենց հանդիմանող մարդիկ խոսում էին Սուրբ Հոգու ուղղորդմամբ:YRPArm 333.3

    Աստծո ցասումը չի բորբոքվում մարդկանց նկատմամբ ընդամենը նրանց գործած մեղքերի համար, այլ որովհետև նրանք ընտրում են մերժման մեջ համառելը, որովհետև շարունակում են անցյալի մեղքերը՝ ի հեճուկս իրենց տրված լույսի և ապացույցի: Եթե հրեա առաջնորդները հանձնվեին, ներում կստանային, սակայն նրանք վճռել էին չհանձնվել: Նույն կերպ մեղավորը շարունակական մերժմամբ իրեն դնում է մի վիճակի մեջ, ուր նա ճանաչում է միայն մերժումը: Ժամանակների նշանները, 1899թ. սեպտեմբերի 27: YRPArm 333.4