Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՏՈՒՆԸ ՄԱՔՐՎԱԾ Է ՓեՏՐՎԱՐ 17

    Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Սաղմոս 51.10:YRPArm 55.1

    «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում»: Սա սկսվում է քրիստոնեական բնավորության կերտման հենց սկզբում, քանի որ սրտից է կյանքի ելքը: Եթե բոլորը’ ծառայողներն ու մարդիկ տեսնեին, որ իրենց սրտերը ուղիղ են Աստծո առաջ, մենք ավելի մեծ արդյունքներ կունենայինք կատարվող աշխատանքից: Որքան կարևոր և պատասխանատու աշխատանք եք կատարում, այնքան մեծ է մաքուր սիրտ ունենալու անհրաժեշտությունը: Հարկավոր շնորհը տրված է, և Սուրբ Հոգին կաշխատի այդ ուղղությամբ գործադրած ձեր ամեն մի ջանքի վրա: Եթե Աստծո ամեն մի զավակ փնտրի Նրան ջանասիրաբար և համբերատար կերպով, շնորհի մեծագույն աճ կլինի: Խռովությունները կդադարեն, հավատացյալները կլինեն մեկ սիրտ և մեկ հոգի, կմտածեն մեկ մտքով, և սերն ու մաքրությունը կիշխեն եկեղեցում: Նայելով’ մենք փոխվում ենք: Ինչքան շատ խորհեք Քրիստոսի բնավորության մասին, այնքան շատ կնմանվեք Նրա պատկերին: Եկեք Հիսուսի մոտ այնպես, ինչպես կաք, և Նա կընդունի ձեզ, նոր երգ կդնի ձեր բերանում, որով կփառաբանեք Աստծուն:YRPArm 55.2

    «Դեն մի’ գցիր ինձ Քո երեսից և Քո Սուրբ Հոգին մի’ վեր առնիր ին-ձանից» (Սաղմոս 51.11): Ապաշխարությունն ու ներումն Աստծո պարգև-ներն են’ տրված Քրիստոսի միջոցով: Սուրբ Հոգու ազդեցությամբ է, որ մենք տեսնում ենք մեր մեղքը և զգում ներման անհրաժեշտությունը: Ներում ստանում են միայն զղջացողները, բայց Տիրոջ շնորհն է, որ ստիպում է սրտին զղջալ: Նա գիտի մեր բոլոր թուլությունները և թերու-թյունները և կօգնի մեզ: Նա կլսի հավատի աղոթքը, սակայն մեր աղոթքի անկեղծությունը կարող է ապացուցվել միայն մեր ջանքերով’ բերել մեզ ներդաշնակության մեծագույն բարոյական չափանիշի հետ, որը կստուգի յուրաքանչյուր մարդու բնավորությունը:YRPArm 55.3

    Մենք պետք է բացենք մեր սիրտը Հոգու ազդեցության համար և զգանք Նրա վերափոխող ուժը: Պատճառը, որ դուք չեք ստանում Աստծո փրկարար օգնությունից ավելի շատ, այն է, որ ձեր և Երկնքի միջև հաղորդակցման ուղին խցանված է աշխարհիկությամբ, ցուցամոլությամբ և գերիշխանության տենչով: Մինչ շատերն ավելի ու ավելի են ենթարկվում աշխարհի սովորույթներին և կանոններին, մենք պետք է կերտենք մեր կյանքն աստվածային մոդելին համապատասխան: Եվ մեր խոստումներ պահող Աստվածը մեր վրա կծագեցնի փրկության ուրախությունն ու կպարուրի մեզ Իր ազատ Հոգով: Ռևյու ընդ Հերալդ, 1884թ. հունիսի 24:YRPArm 55.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents