Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՈՒՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ դեկտեմբեր 4

    Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ: Այլ ուրախ եղեք իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ Նրա փառքի հայտնության ժամանակում էլ ցնծալով ուրախանաք: Ա Պետրոս 4.12, 13:YRPArm 356.1

    Մեզ հանդիպած դիմադրությունը կարող է շատ ճանապարհներով մեզ օգտակար լինել: Եթե այն պատշաճ կերպով հաղթահարվում է, ձևավորում է առաքինություններ, որոնք երբեք ի հայտ չէին գա, եթե քրիստոնյան ոչինչ չունենար տոկալու: Եվ հավատը, համբերությունը, զսպվածությունը, երկնային մտածելակերպը, վստահությունը Նախախնամությանը և սխալականների հանդեպ իրական կարեկցանքը՝ այս ամենը հաղթահարված փորձության արդյունք են: Սրանք Հոգու շնորհներն են, որոնք բողբոջում, ծաղկում և պտուղ են տալիս դժբախտությունների և փորձությունների պայմաններում: Հեզությունը, խոնարհությունը և սերը միշտ աճում են քրիստոնեական ծառի վրա: Եթե խոսքն ընդունվի բարի և ազնիվ սրտում, համառ սիրտը կենթարկվի, և հավատը, կառչելով խոստումներին և ապավինելով Հիսուսին, կհաղթանակի: «Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4):YRPArm 356.2

    Նա, ով բացում է Սուրբ Գիրքն ու սնվում երկնային մանանայով, դառ-նում է աստվածային բնույթին հաղորդակից: Նա Քրիստոսից անջատ չունի ո'չ կյանք, ո'չ փորձառություն: Նա լսում է երկնքից խոսող Աստծո ձայնը. «Դա է Իմ սիրելի Որդին, Որին Ես հավանեցի» (Մատթեոս 3.17): Այդ ձայնը հավաստիացում է նրա համար, որ ինքն ընդունված է Սիրելիի միջոցով: Եվ նա գիտի, որ բնավորությամբ պետք է նման լինի Նրան, Ում Աստված հավանում է: Աստված ամբողջովին ընդունել է Քրիստոսին որպես մեր փոխարինող, մեր երաշխավոր, հետևաբար թող որ Քրիստոսի անունը տվող ամեն ոք հեռանա բոլոր անօրենություններից և մեկ լինի Քրիստոսի հետ բնավորությամբ, որպեսզի Հիսուսը չամաչի մեզ եղբայրներ կոչելուց:YRPArm 356.3

    Նա, Ում մենք վստահում ենք, ապացուցել է, որ մեր օգնականն է մեր յուրաքանչյուր կարիքի ժամանակ, և երբ մենք ապրում ենք Նրա հետ, ավելի ու ավելի ենք նմանվում Նրա պատկերին: «Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց» (Բ Կորնթացիս 3.18): «Որովհետև Աստված որ ասաց, թե խավարից լույս ծագի, Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում” (Բ Կորնթացիս 4.6): Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. հունիսի 28: YRPArm 356.4