Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՕԳՆԵԼՈՎ ԵՐԿՆՔԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ ՄԱՅԻՍ 15

    Ահա մեր Աստվածը, Ում մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից և քո ձեռքից էլ, ով թագավոր, Նա մեզ կազատի: Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում: Դանիել 3.17, 18:YRPArm 146.1

    Մինչ այս երիտասարդներն աշխատում էին իրենց փրկության համար, Աստված ներգործում էր նրանցում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Հաջողության պայմանները բացահայտված են: Աստծո շնորհը մեր սեփականը դարձնելու համար մենք պետք է կատարենք պարտականության մեր մասը: Աստված չի առաջարկում կատարել մեր փոխարեն մեր ցանկությունը: Նրա շնորհը տրված է մեզ’ զարգացնելու մեր մեջ ցանկություն և դրա ի կատար ածելը, սակայն երբեք ոչ որպես մեր ջանքերի փոխարինող: Մեր հոգիները պետք է պատրաստակամ լինեն համագործակցության: Սուրբ Հոգին աշխատում է մեզանում, որպեսզի մենք ունակ լինենք գործելու մեր սեփական փրկությունը: Սա է այն գործնական դասը, որ Սուրբ Հոգին ձգտում է սովորեցնել մեզ, «Քանի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես” (Փիլիպպեցիս 2.13):YRPArm 146.2

    Աստված կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր եռանդուն կերպով ձգտում են հավատարիմ լինել Իր ծառայությանը, ինչպես Ինքը հա-մագործակցեց Դանիելի և նրա երեք ընկերների հետ: Ընտիր մտավոր ունակություններն ու բնավորության բարձր բարոյականությունը պա-տահականության արդյունք չեն: Աստված տալիս է հնարավորություններ. հաջողությունը կախված է դրանցից քաղած օգուտից: Կանխատեսության հնարավորությունները պետք է արագորեն հայտնաբերվեն և անհամբե-րությամբ օգտագործվեն: Շատերը կարող են հզոր մարդիկ դառնալ, եթե Դանիելի նման կախված լինեն Աստծո շնորհից’ նպատակ ունենալով իրենց աշխատանքը կատարելու զորություն ստանալ և հաղթել:YRPArm 146.3

    Ձեզ եմ դիմում, երիտասարդներ, եղեք հավատարիմ: Դրեք ձեր սիրտը ձեր աշխատանքի մեջ: Մի’ ընդօրինակեք ծույլ և պառակտված ծառայու-թյուն մատուցողներին: Հաճախ կրկնվող գործողությունները ձևավորում են սովորություններ, սովորությունները’ բնավորություն: Համբերա-տարությամբ իրականացրեք կյանքի նույնիսկ փոքրիկ պարտականու-թյունները: Որքան թերագնահատեք փոքրիկ պարտականություններին հավատարիմ լինելու կարևորությունը, ձեր բնավորության կերտումն ան-բավարար կլինի: Ամենակարողի աչքին յուրաքանչյուր պարտականություն կարևոր է: Տերն ասել է. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է” (Ղուկաս 16.10): Իրական քրիստոնյայի կյանքում անկարևոր բաներ չկան: Լուրեր երիտասարդների համար, 147, 148:YRPArm 146.4