Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀԻՍՈՒՍԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ դեկտեմբեր 13

    Արդ հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից: Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ: Սրբեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ, և ձեր սրտերը մաքրեք, ով երկմիտներ: Հակոբոս 4.7, 8:YRPArm 365.1

    Երբ մեզ փորձություն է վրա հասնում, մեզ հարկավոր է հոգևոր խորաթափանցություն’ սատանայի գործունեությունը տարբերակելու և Հիսուսին ավելի մոտենալու համար: Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ: Հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից: Անհրաժեշտ է ամեն վայրկյան պատերազմել հավատի բարի պատերազմը, որպեսզի ընդդիմանանք կասկածին և խրախուսենք հավատը: Գայթակղության ժամանակ բանականությունը պետք է հաղթի ես-ի հակումներին: Ես-ը կպայքարի հաճույքի համար, սակայն հակումների դեմ պետք է պայքարել, իսկ գայթակղությունը’ հաղթահարել:YRPArm 365.2

    Տերը նախազգուշացումներ է տվել, ներկայացրել է սկզբունքներ, որոնց յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հետևի և կիրառի դրանք կյանքում: Նրանք, ովքեր անտարբերությամբ են անցնում այն լույսի և նախազգուշացումների կողքով, որոնք Աստված է տվել, կդառնան ավելի ու ավելի եսասեր և ինքնավստահ: Նրանք, ովքեր չեն ընդունում իրենց կախվածությունը Աստծուց, կկործանվեն թշնամու կողմից: Սատանան գործում է ամեն հավանական ձևերով’ իր շարքերում պահելու նրանց, ովքեր հայտարարում են, թե Տիրոջ կողմից են: Նա կարող է կուրացնել նրանց աչքերն այնքան, մինչև լույսը խավար կոչեն, իսկ խավարը’ լույս: Թեև Աստծո լույսը փայլում է ավելի վառ շողերով, քան երբևէ, և կփայլի ավելի ու ավելի պայծառ, քանի որ մենք մոտենում ենք Երկիր մոլորակի պատմության ավարտին, այն մարդիկ կկարողանան ճշմարտությունը կեղծիքից տարբերակել, ովքեր հաճախ ծնկած աղոթում են ու որոնում Աստծո իմաստությունը: Միայն արդարության Արևի պայծառ շողերը կարող են բացահայտել թշնամու բազմաթիվ և տարատեսակ դավադրությունները: Չարը գործի է անցել անարդարության ողջ խա-բեբայությամբ, և քանի որ մենք չպետք է պահենք մեր աչքերը խավարի ուժերի վրա, չենք կարող տեղյակ չլինել նրա գործիքների մասին:YRPArm 365.3

    Սակայն մեր հավատը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսում: Նայելով Նրան, կախվելով Նրա զորությունից’ որպես բավարար ուժ բոլոր արտակարգ իրավիճակների համար, մեր սիրտը միանում է Նրա սրտին, մեր կյանքը անտեսանելի կապերով կապվում է Նրա կյանքին, և քանի որ Նա ապրում է, մենք ևս կապրենք: Սա է գործնական կրոնը, քանի որ մենք կպահպանվենք Աստծո զորությամբ’ հավատալով փրկությանը: Մեզանից ոչ ոք չի կարող ապահով լինել, եթե մենք Տիրոջ հետ հավիտենական ուխտի մեջ չմտնենք. սա չպետք է մոռանանք: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մարտի 14:YRPArm 365.4