Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 2 ԹաՄՈԻԹՅՈԻՆ 0ԱՐԴՈԻ ԵՎ ՍԱՏՎԱԱՅԻՄԻՋԵՎ

    «Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև և քո սերնդի ու նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու նրա գարշապարը կխայթես” (Ծննդոց 3.15): Աստվածային դատավճիռը, որ կայացվեց սատանայի դեմ մարդու մեղանչումից հետո, նաև մարգարեություն էր այն մեծ պայքարի վերաբերյալ, որ մղվելու էր բոլոր դարերում մինչև ժամանակի վերջը’ իր մեջ ներառելով բոլոր ազգերը, որ ապրելու էին երկրի վրա:ՎՊ 17.1

    Աստված ասում է. «Ես թշնամություն եմ դնում”: Այս թշնամությունը բնականից չի ծագել: Խախտելով Աստծո օրենքը’ մարդը էությամբ դարձավ չար, և նրա ու սատանայի միջև ստեղծվեց ներդաշնակություն: Մեղավոր մարդու և մեղքի հեղինակի միջև ոչ մի բնական թշնամանք չկա: Երկուսն էլ չար են դարձել ուխտադրժության պատճառով: Ուխտադրուժը հանգիստ չունի, մինչև համակրանք ու աջակցություն չգտնի’ դրդելով ուրիշներին հետևել իր օրինակին: Այդ իսկ պատճառով անկյալ հրեշտակներն ու ամբարիշտ մարդիկ միանում են’ կազմելով մի հուսահատ ընկերակցություն: Եթե Աստված հատուկ ձևով չմիջամտեր, սատանան և մարդը դաշինք կկազմեին երկըն- քի դեմ, և սատանայի հանդեպ թշնամություն տածելու փոխարեն’ մարդկային ողջ ընտանիքը կմիավորվեր ընդդեմ Աստծո:ՎՊ 17.2

    Սատանան մարդուն էլ դրդեց մեղանչելու, ինչպես հրեշտակներին էր ներքաշել ապստամբության մեջ, որպեսզի դաշնակիցներ գտնի երկնքի դեմ իր պատերազմում: Քրիստոսի հանդեպ ատելության մեջ սատանայի և անկյալ հրեշտակների միջև ոչ մի տարաձայնություն չկար: Նրանք խիստ միաբան էին տիեզերքի Տիրակալի իշխանության դեմ պայքարում, մինչդեռ մնացած բոլոր [506] հարցերում համաձայնություն չունեին: Բայց լսելով, որ թշնամություն պիտի լինի իր և կնոջ միջև, իր սերնդի և նրա սերնդի միջև, սատանան հասկացավ, որ մարդկային բնությունն այլասերելու իր ջանքերն ընդհատվելու են, որ ինչոր կերպ մարդուն հնարավորություն է տրվելու դիմակայել իր ուժին: ՎՊ 17.3

    Սատանան թշնամությամբ լցվեց մարդկանց հանդեպ այն պատճառով, որ Քրիստոսի միջոցով նրանք դարձան Աստծո սիրո և ողոր- մության առարկան: Նա ցանկանում է ձախողել մարդու փրկության աստծվածային մրագիրը, անպատիվ անել Աստծուն’ դիմազրկելով ու պղծելով Նրա ձեռքի գործը, նա կամենում է վիշտ պատճառել երկըն- քին ու երկիրը լցնել դժբախտությամբ ու ավերածությամբ: Եվ այս ամբողջ չարիքը նա ներկայացնում է որպես Աստծո կողմից մարդու ստեղծման արդյունք:ՎՊ 18.1

    Հոգում սերմված Քրիստոսի շնորհն է հենց, որ մարդու մեջ թշնամություն է ստեղծում սատանայի հանդեպ: Առանց այս վերափոխիչ շնորհի ու նորոգող ուժի’ մարդը կշարունակեր գերի մնալ սատանային’ միշտ պատրաստ ծառայի պես կատարելու նրա հրամանները: Բայց նոր սկզբունքը բախում է առաջացնում հոգում, ուր մինչ այդ խաղաղ էր: Զորությունը, որով Քրիստոսն օժտում է մարդուն, ի վիճակի է դարձնում նրան դիմադրել բռնակալին ու զավթչին: Ով էլ որ գարշում է մեղքից’ այն սիրելու փոխարեն, և դիմակայում է իրեն իշխող կրքերին ու հաղթում դրանք, նա դրսևորում է այն սկզբունքի ներգործությունը, որն ամբողջովին վերից է:ՎՊ 18.2

    Թշնամությունը Քրիստոսի ոգու և սատանայի ոգու միջև ամենավառ կերպով դրսևորվեց այն բանում, թե աշխարհն ինչպես ընդունեց Հիսուսին: Հրեաները մերժեցին Նրան ոչ այնքան նրա համար, որ Նա հայտնվեց առանց աշխարհիկ հարստության, շքեղության ու փառքի: Նրանք տեսան, որ Նա զորություն ուներ, որն ավելի քան լրացնում էր այդ արտաքին առավելությունների պակասը: Բայց Քրիստոսի մաքրությունն ու սրբությունն էր, որ ամբարիշտների ատելությունը բորբոքեց Իր հանդեպ: Նրա անձնուրաց, անմեղ նվիրվածության կյանքը մշտական հանդիմանություն էր հպարտ, ցանկասեր ժողովըրդին: Հենց դա էր, որ ատելություն առաջացրեց Աստծո Որդու դեմ: Սատանան ու իր չար հրեշտակները միավորվեցին չար մարդկանց հետ: Ապստամբների բոլոր դաշնակից ուժերը վեր ելան ճշմարտության Առաջատարի դեմ:ՎՊ 18.3

    [507] Քրիստոսի հետևորդների նկատմամբ ցուցաբերվում է նույն թշնամությունը, որը դրսևորվեց նրանց Ուսուցչի հանդեպ: Ով էլ որ տեսնում է մեղքի գարշելի էությունը և փորձում դիմակայել փորձությանը վերից տրվող զորությամբ, անպայման կառաջացնի սատանայի և նրա հպատակների զայրույթը: Քանի դեռ գոյություն ունեն մեղքն ու մեղավորները, միշտ էլ ատելություն է լինելու ճշմարտության մաքուր սկզբունքների հանդեպ և հալածանք ու նախատինք’ դրա ջատա- գովների դեմ: Քրիստոսի հետևորդները և սատանայի ծառաները չեն կարող միաբանվել: Խաչի գայթակղությունը դեռ չի դադարել: «Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հի- սուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12):ՎՊ 18.4

    Սատանայի գործակալներն անդադար աշխատում են նրա ղեկավարությամբ’ հաստատելու նրա իշխանությունը և կառուցելու նրա թագավորությունն ընդդեմ Աստծո կառավարության: Դրա համար նրանք ջանում են մոլորեց նել Քրիստոսի հետևորդներին և դրդել նրանց անհավատարմության: Իրենց առաջնորդի պես’ նրանք աղավաղում են Սուրբ Գիրքը իրենց նպատակին հասնելու համար: Ինչպես որ սատանան էր փորձում նախատինք բերել Աստծո վրա, այնպես էլ նրա ծառաները ձգտում են զրպարտել Աստծո ժողովրդին: Նույն ոգին, որը մահվան մատնեց Քրիստոսին, ամբարիշտներին մղում է կործանել Նրա հետևորդներին: Այս բոլորը կանխատեսված է եղել այն առաջին մարգարեության մեջ. «Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև և քո սերնդի ու նրա սերնդի միջև»: Եվ սա շարունակվելու է մինչև ժամանակի վերջը:ՎՊ 19.1

    Սատանան հավաքում է իր բոլոր զորքերը և իր ամբողջ ուժով նետվում մարտի: Ինչո՞ւ նա չի հանդիպում մեծ դիմակայության: Ինչո՞ւ են Քրիստոսի զինվորներն այդպես քնած ու անտարբեր: Որովհետև նրանք իրականում շատ թույլ են կապված Քրիստոսի հետ և որովհետև այդքան զուրկ են Նրա Հոգուց: Մեղքը նրանց համար վանող ու նողկալի չէ, ինչպես իրենց Տիրոջ համար էր: Նրանք չեն դիմակայում դրան վճռականորեն ու համառությամբ, ինչպես անում էր Քրիստոսը: Նրանք չեն գիտակցում մեղքի ծայրաստիճան չար ու կործանարար էությունը և կույր են խավարի իշխանի բնավորության ու զորության նկատմամբ: Թշնամությունը սատանայի և նրա գործերի հանդեպ թույլ է, որովհետև մարդիկ առավելապես անտեղյակ են նրա զորությունից ու նենգությունից, ինչպես նաև այն պատերազմից, որ նա մղում է Քրիստոսի և Նրա եկեղեցու դեմ: Այս հարցում հազարավորները խաբված են: Նրանք չգիտեն, որ իրենց թշնամին մի հզոր զորավար է, ով իշխում է չար հրեշտակների մտքին, [508] և որ լավ մշակված ծրագրերի ու ճարպիկ քայլերի օգնությամբ պատերազմում է Քրիստոսի դեմ, որպեսզի խանգարի հոգիների փրկությանը: Քրիստոնյա կոչեցյալները և նույնիսկ Ավետարանի ծառայողները հազվադեպ են հիշատակում նրան’ բացառությամբ, թերևս, ամբիոնից արված պատահական ակնարկների: Նրանք անտեսում են նրա մշտական գործունեությունն ու հաջողությունը’ արհամարհելով նրա նենգության մասին բազմաթիվ նախազգուշացումները, և թվում է, թե անտեսում են անգամ նրա գոյությունը:ՎՊ 19.2

    Մինչ մարդիկ անտեղյակ են նրա հնարքներին, աչալուրջ ոսոխն ամեն պահի նրանց ճանապարհին է: Նա ներխուժում է բոլոր տները, ներկա է քաղաքի ցանկացած փողոցում, եկեղեցիներում, ազգային խորհուրդներում, արդարադատության ատյաններում’ շփոթեցնելով, մոլորեցնելով, գայթակղեցնելով, ամենուրեք ավերելով տղամարդկանց, կանանց և երեխաների հոգիներն ու մարմինները, քայքայելով ընտանիքները, սերմանելով ատելություն, կեծիք, կռիվ, ապստամբություն և սպանություն: Իսկ քրիստոնեական աշխարհն այնպես է նայում այդ երևույթներին, կարծես Աստված է այդպես սահմանել և դրանք պետք է գոյություն ունենան:ՎՊ 20.1

    Սատանան մշտապես ջանում է հաղթել Աստծո ժողովրդին’ քանդելով այն պատնեշները, որ բաժանում են նրան աշխարհից: Հին Իսրայելը մեղքի մեջ ընկավ, երբ համարձակվեց արգելված հարաբերությունների մեջ մտնել հեթանոսների հետ: Նույն կերպով էլ շեղվեց ժամանակակից Իսրայելը: «Այս աշխարհի աստվածը այն ան- հավատների սրտերը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի փառավոր Ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա” (Բ Կորնթացիս 4.4): Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի վճռական հետևորդները չեն, սատանայի ծառաներ են: Չվերածնված սրտում սեր կա մեղքի հանդեպ և հակում’ փայփայելու և արդարացնելու այն, իսկ վերածնված սրտում մեղքի նկատմամբ ատելություն է և դիմադրություն: Երբ քրիստոնյաներն ընտրում են ամբարիշտների և անհավատների ընկերակցությունը, նրանք իրենց փորձության են ենթարկում: Սատանան անտեսանելիորեն ու գաղտագողի խաբեության քող է գցում նրանց աչքերին: Նրանք չեն պատկերացնում, որ նման ընկերակցությունը նպատակ ունի վնասելու իրենց, և անդադար աշխարհին նմանվելով բնավորությամբ, խոսքերով ու գործերով’ նրանք ավելի ու ավելի են կուրանում:ՎՊ 20.2

    [509] Աշխարհիկ սովորություններին հարմարվելը եկեղեցին աշխարհի է վերածում, այն երբեք աշխարհը Քրիստոսին չի բերում: Շփումը մեղքի հետ այն անխուսափելիորեն ավելի պակաս նողկալի կդարձնի: Նա, ով ընտրում է սատանայի ծառաների ընկերակցությունը, շուտով կդադարի վախենալ նրանց Տիրոջից: Երբ մեր պարտքը կատարելիս մենք փորձության ենք ենթարկվում, ինչպես Դանիելը թագավորի պալատում, կարող ենք վստահ լինել, որ Աստված կպաշտ- պանի մեզ, բայց եթե ինքներս ենք մեզ փորձության ենթարկում, ապա վաղ թե ուշ կընկնենք:ՎՊ 20.3

    Փորձիչը հաճախ ամենամեծ հաջողության է հասնում հենց նրանց միջոցով, ում ամենաքիչն են կասկածում, որ կարող է նրա իշխանության տակ գտնվել: Տաղանդավոր ու կիրթ անձանց մեծարում ու պատվում են, կարծես այդ որակները կարող են լրացնել աստվածավախության պակասը կամ մարդուն արժանացնել Աստծո բարեհաճությանը: Տաղանդը հ բարեկրթությունն ինքնին Աստծո պարգհներ են, բայց երբ փորձում են դրանցով լրացնել բարեպաշտության բացակայությունը, երբ Աստծուն մոտեցնելու փոխարեն’ դրանք հեռացնում են Նրանից, ապա դառնում են անեծք հ որոգայթ: Շատերն այն կարծիքին են, թե թվացյալ քաղաքավարությունը կամ նրբանկատությունը վկայում են քրիստոնյա լինելու մասին: Ավելի մեծ սխալ երբեք չի եղել: Այս որակները պիտի զարդարեն ամեն մի քրիստոնյայի բնավորությունը, քանզի հզոր ազդեցություն են գործում հօգուտ ճշմարիտ կրոնի, բայց դրանք պետք է սրբագործվեն Աստծո կողմից, այլապես կծառայեն ի չարը: Հաճախ հղկված մտքի հ գրավիչ շարժուձհի տեր մարդը, ով իրեն թույլ չի տա այն, ինչը սովորաբար անբարոյական արարք է համարվում, կարող է ընդամենը մի փայլուն գործիք լինել սատանայի ձեռքում: Նրա ազդեցության հ օրինակի խորամանկ, խաբուսիկ բնույթը նրան ավելի վտանգավոր թշնամի է դարձնում Քրիստոսի գործին, քան տգետներն ու անբարեկիրթներն են:ՎՊ 21.1

    Անկեղծ աղոթքով ու Աստծուն ապավինելով’ Սողոմոնն այնպիսի իմաստություն ձեռք բերեց, որն առաջացրեց աշխարհի զարմանքն ու հիացմունքը: Բայց երբ նա երես թեքեց իր զորության Աղբյուրից հ սկսեց վստահել սեփական ուժերին, փորձության զոհ դարձավ: Եվ այն հրաշալի կարողությունները, որ շնորհվել էին թագավորներից ամենաիմաստունին, միայն ավելի հզոր գործիք դարձրին նրան հոգիների թշնամու ձեռքում: [510]ՎՊ 21.2

    Ու թեհ սատանան միշտ ձգտում է թաքցնել այդ փաստը քրիստոնյաներից, նրանք երբեք չպիտի մոռանան, որ իրենց «պատերազմը արյան հ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների հ պետությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների հ այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12): Դարերի խորքից մեզ է հասնում ներշնչյալ նախազգուշացումը. «Արթուն եղեք, հսկում արեք, որովհետհ ձեր ոսոխ թշնամին’ սատանան, գոռոզ առյուծի պես ման է զալիս հ որոնում, թե որին կուլ տա» (Ա Պետրոս 5.8): «Աստծո սպառազինությունը հազեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ” (Եփեսացիս 6.11):ՎՊ 21.3

    Ադամի օրերից առայսօր մեր մեծ թշնամին իր ողջ կարողությունն օգտագործում է ճնշելու և կործանելու համար: Նա հիմա պատրաստվում է իր վերջին արշավին եկեղեցու դեմ: Բոլոր նրանք, ովքեր ջանում են հետևել Հիսուսին, ընդհարվելու են այս անողոք թշնամու հետ: Որքան ավելի քրիստոնյան նմանվի աստվածային Օրինակին, այնքան ավելի հաստատ է, որ նա սատանայի հարձակումների թիրախ կը- դառնա: Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են Աստծո գործի մեջ, ջանալով մերկացնել սատանայի խաբեություները և Քրիստոսին ներկայացնել ժողովրդին, կարող են Պողոսի նման վկայել, որ մտքի խոնարհությամբ, շատ արցունքներով ու փորձություններով են ծառայել Տիրոջը:ՎՊ 21.4

    Սատանան իր ամենակատարի ու նենգ փորձություններով հարձակվում էր Քրիստոսի վրա, բայց ամեն անգամ հետ էր մղվում: Այդ հաղթանակները մեզ համար են տարվել, և դրանք մեզ էլ հաղթելու հնարավորություն են տալիս: Քրիստոսը ուժ կտա բոլորին, ովքեր փնտրում են այդ ուժը: Սատանան չի կարող հաղթել մարդուն’ առանց նրա համաձայնության: Փորձիչը չի կարող բռնանալ մարդու կամքի վրա և ստիպել նրան մեղք գործել: Նա կարող է հոգեպես ճնշել, բայց չի կարող ապականել, կարող է տառապանք պատճառել մեզ, բայց ոչ’ պղծել: Այն փաստը, որ Քրիստոսը հաղթել է, պետք է քաջություն ներշնչի Նրա հետևորդներին’ արիաբար պայքարելու մեղքի ու սատանայի դեմ: [511]ՎՊ 22.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents