Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    14 - ԽՈՍՏՈՒՄ ԾեՈՂեԵՐԻ ՀԱՄԱՐ

    Եթե Ցևողևերր հեıիևում են աuıիվաձային պաıիվերևերին իրեևy երե-խաների դասıրիարակմաև զորձում, ևրաևք ի վերnıսyı օզևությnւև կuıրաևաև.

    Աստված սիրով և ըմբռնումով է հետևում ձեզ, պատրաստակամորեն լսում է ձեր աղոթքները և օգնում, երբ ունեք դրա կարիքը։ Նրան հայտնի է յուրաքանչյուրի սրտի բեռը, Նա ամե-նալավ Բարեկամն է բոլոր արտակարգ իրավիճակներում։ Նրա հավի-տենական ձեռքերը սատարում են մեզ։ Երբ Հիսուսը գտնվում էր երկ-րռւմ, Նա մայր ուներ, որ պայքարում էր աղքատության դեմ կրելով բազմաթիվ տառապանքներ, հոգսեր և դժվարություններ։ Այսօր Նա կարեկցում է յուրաքանչյուր մոր՝ նրա հոգսերի ե անախորժությունների մեջ։ Փրկիչը, ով նախաձեռնեց երկարատև ուղևորություն՝ թեթևացնելու այն կնոջ սրտի անհանգստությունը, ում դուստրը դիվական ոգով էր բռնված, կլսի մոր աղոթքները ե կօրհնի նրա երեխաներին։ԸԵԳ 79.1

    Նա, ով այրուն վերադարձրեց նրա միակ որդուն, ում տանում էին թաղելու, այսօր էլ հուզված է հարազատներին կորցրած մոր վշտով։ Նա, ով կարեկցանքի արցունքներ թափեց Ղազարոսի գերեզմանի մոտ և Մարթային ու Մարիամին վերադարձրեց նրանց արդեն թաղված եղբորը, ով ներեց Մարիամ Մագդաղենացուն, ով հիշեց իր մոր մասին, երբ խաչի վրա տառապում էր հոգեվարքի մեջ, ով հայտնվեց լացող կանանց և նրանց Իր ավետաբերները դարձրեց, որպեսզի նրանք առաջինը տարածեն հարություն առած Փրկչի մասին ուրախ լուրը, այսօր էլ կնոջ լավագույն Բարեկամն է և պատրաստ է օգնել նրան կենցաղային դժվարություններում։ԸԵԳ 79.2

    Յուրաքանչյուր կին կարող է իր բեռը դնել Քրիստոսի ոտքերի մոտ ե Նրա ներկայությամբ ուժ ձեռք բերել, ինչը կսատարի նրան և ամենադժվար պահերին առույգություն, հույս, քաջություն և իմաստություն կտա։ Հոգսերով ծանրաբեռնված մոր համար քաղցր է գիտակցել որ ինքն այնպիսի Բարեկամ ունի, ով ունակ է օգնել իրեն բոլոր դժվարություններում։ Եթե մայրերն ավելի հաճախ գան Քրիստոսի մոտ ե ավելի շատ վստահեն Նրան, նրանց կյանքը ավելի կհեշտանա, ե նրանց հոգիները հանգստություն ձեռք կբերեն։ԸԵԳ 80.1

    Դուք չեք կարող ճիշտ դաստիարակել ձեր երեխաներին՝ առանց Աստծո օգնության։ԸԵԳ 80.2

    Եթե ծնողները երեխաների դաստիարակության գործում հետևեն աստվածային պատվերներին, նրանք ի վերուստ օգնություն կստանան։ Սովորեցնելով նրանց՝ կսովորեն իրենք։ Նրանց երեխաները հաղթանակներ կտանեն Աստծո կամքի իմացության շնորհիվ։ԸԵԳ 80.3

    Ծնողներ, դուք չնվազող եռանդո՞վ եք ջանում հանուն ձեր երեխաների։ Երկնային Հայրը նկատում է ձեր հոգատարությունը, ձեր ջանքերը և մշտական զգոնությունը։ Նա լսում է ձեր աղոթքները։ Համբերատարությամբ և քնքշությամբ դաստիարակեք ձեր երեխաներին Տիրոջ համար։ Ամբողջ երկինքը շահագրգռված է ձեր աշխատանքով։ Աստված միանում է ձեզ՝ հաջողությամբ պսակելով ձեր ջանքերը։ԸԵԳ 80.4

    Երբ դուք կջանաք երեխաներին բացատրել Ավետարանի ճշմարտությունները և նրանց ցույց կտաք Քրիստոսին որպես իրենց Փրկչի, հրեշտակները ձեր կողքին կլինեն։ Տերը շնորհով է օժտում հայրերին ու մայրերին, որպեսզի նրանք կարողանան իրենց փոքրիկներին հետաքրքրել Բեթլեհեմի Մանուկի մասին հրաշալի պատմությամբ, ով ճշմարտապես աշխարհի հույսն է։ԸԵԳ 80.5

    Կատարելով իրենց կարևոր աշխատանքը՝ ծնողները աստվածային օգնություն պիտի խնդրեն, և նրանք կստանան այն։ԸԵԳ 80.6

    Եթե նույնիսկ ծնողների բնավորությունները, սովորությունները և ավանդույթները ճիշա չեն ձևավորվել, եթե մանկության և պատանեկության տարիներին նրանց ստացած դասերը հանգեցրել են բնավորության ոչ ճիշտ զարգացմանը, այդ դեպքում էլ նրանք չպիտի հուսահատվեն։ Աստծո վերափոխիչ ուժը կարող է փոխակերպել ժառանգական և ձեռքբերովի հակումները, քանի որ Քրիստոսի կրոնը վեհացնում է։ԸԵԳ 81.1

    Եթե դուք աղաղակեք, Տերը կպատասխանի ձեզ։ Նա կասի. «Ահա Ես, ի՞նչ ես ուզում, որ Ես անեմ քեզ համար»։ Երկինքը երկրին այնպես է կապված, որ յուրաքանչյուր հոգի կարող է անել իր գործը։ Տերը սիրում է երեխաներին և կամենում է, որ նրանք դաստիարակված լինեն իրենց բարձր կոչման ըմբռնմամբ։ԸԵԳ 81.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents