Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    35 — ԽՈՍՔԸ

    Մեկ հարմար ժամահակքւե ասփսհ քսաւ֊ քշր ոսէյե քսկոր է արԽթհ սկահակի մեղ։ Առակաց 25.11

    Խոսքը մեզ վստահած պարգև է, և այն անհրաժեշտ է գործածել մոտիկին օգնելու, ոգևորելու և գոտեպնղելու համար։ Հրեշտակները լսում են տանն արտասանված խոսքերը։ Հետեաբար, երբեք մի հայհոյեք։ԸԵԳ 193.1

    Արտահայտեք բարի խոսքեր դրսևորելով իսկական կարեկցանք ու սեր, բայց միևնույն ժամանակ ձեր Ակնունքներում եղեք հաստատուն և անշեղ։ Եթե դուք ձեր երեխաների հետ խիստ եք, ապա նրանք կարող են կարծել, որ դուք իրենց չեք սիրում։ Արդարամտությունն ու գթասրտությունը պիտի քայլեն ձեռք ձեռքի, և ոչ մի տատանում կամ հանկարծական մղումով վարմունք չպետք է լինի։ԸԵԳ 193.2

    Խոսքը ամենից առաջ պիտի լինի մաքուր, բարի ու ճշմարիտ։ Այդպիսի լեզվի ուսուցման համար լավագույն դպրոցը ընտանիքն է։ԸԵԳ 193.3

    Բարի խոսքերը հոգու համար ցող ու մանրաշաղ անձրև են։ԸԵԳ 193.4

    Գիրքն ասում է, որ Քրիստոսի շուրթերը շնորհ էին բխում, որ Նա կարողանում էր անհրաժեշտ խոսքն ասել նրան, ով հոգնատանջ էր։ Եվ Տերը կոչ է անում մեզ. «Ձեր խոսքն ամեն ժամանակ շնորհով, աղով համեմված լինի, որ գիտենաք, թե ինչպես արժան է ձեզ ամեն մեկին պատասխան տալ” (Կողոսացիս 4.6)։ Կծու և բարկացկոտ բառերը Աստծո աչքին հավասարազոր են հայհոյության։ Աստված ասում է. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առակաց 18.21)։ԸԵԳ 193.5

    Ընտանիքի անղամներին անհրաժեշտ է սովորեցնել բարեկիրթ խոսելաձև և ճարտասանություն։ Ծնողները իրենց երեխաներին պետք է սովորեցնեն խոսել այնքան հստակ, որ ունկնդիրները կարողանան հասկանալ նրանց արտասանած յուրաքանչյուր բառը։ Պահպանեք խոսքի մաքրություն։ Մշակեք մեղմ և համոզիչ, այլ ոչ թե կոպիտ ու հրամայական տոն։ Երեխաների մոտ դաստիարակեք գեղեցիկ խոսելու հմտություն, որպեսզի երբ նրանք բախվեն փորձություններին, նրանց լեզվից ակամա դուրս չթռչեն սուր խոսքեր։ԸԵԳ 194.1

    Այն տանը, ուր արտասանվում են կոպիտ, գրգռված խոսքեր ու հայհոյանքներ, հաճախ են լալիս երեխաները, և նրանց փխրուն հոգիները իրենց վրա են կրում դժբախտության ու տարաձայնության հետքերը։ Ջանացեք ավելի հաճախ ժպտալ, և մանկական մտքերն ու սրտերը, ինչպես հայելի, կարտացոլեն ձեր դեմքի լույսը։ԸԵԳ 194.2

    Թույլ մի տվեք, որ ընտանիքում ծագեն վեճեր և տարաձայ-նություններ։ Խոսեք մեղմ ձայներանգով։ Երբեք մի բարձրացրեք ձայնը և կոպիտ մի խոսեք։ Հանդարտություն պահպանեցեք, խուսափեք մանրախնդրությունից, կռվի առիթներ փնտրելուց։ Մենք պիտի զսպենք դյուրագրգռությունը և վերահսկենք մեր խոսքը։ԸԵԳ 194.3

    Խիստ խոսելու սովորության պատճառով առաջանում է թշնամության զգացում, և տանից հեռանում է երջանկությունը։ Ընտանքի անդամները կորցնում են հարգանքը նրա նկատմամբ, ով խոսում է նման կերպ, մինչդեռ, եթե նա զսպեր իր զգացմունքները, ապա կկարողանար նվաճել բոլորի վստահությունն ու համակրանքը։ԸԵԳ 194.4

    Մեկի գրգռված տոնը մյուսին դրդում է պատասխանել միևնույն ձևով։ Կոպիտ և վիրավորական խոսքերը կյանքը դարձնում են մղձա-վանջ, որովհետև բոլոր այդ դառը խոսքերը նորից ու նորից արթնանում են հիշողության մեջ թունավորելով հոգին։ԸԵԳ 194.5

    Ձեր արարքներում, մտքերում և խոսքերում մի եղեք գռեհիկ։ Կոպիտ արտահայտությունները, անպատշաճ կատակները, անքաղաքավարությունը դառնում են ձեր երկրորդ բնավորությունը։ Ընտանիքը չափազանց սուրբ է, որպեսզի պղծեք այն փոխադարձ մեղադրանքներով և կռիվներով։ Տանը չպետք է հանդուրժել քննադատության ե բծա-խնդրության, կռվի առիթ որոնելու ոգին։ Դադարեք թերություններ որոնելուց և չմտածված ու կտրուկ խոսելուց։ԸԵԳ 194.6

    Ձեր տանը խուսափեք հիմար, անիմաստ խոսակցություններից։ Նույնիսկ ամենափոքր երեխաները օգուտ կքաղեն խելացի զրույցից։ Դատարկ և հիմար խոսքերը, որոնք փոխանակում են հայրն ու մայրը, ընտանիքում երեխաների մեջ ծնում են միևնույն կարգի խոսակցություններ, մինչդեռ արդարացի, անկեղծ, գեղեցիկ, ճիշտ ու լուրջ խոսքերը, որ ասվում են րն— տանիքի բոլոր անդամների կողմից, արդար գործերի պտուղներ կբերեն։ԸԵԳ 195.1

    Լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդ խոստանա բարեկամաբար խոսել իր տանը և թույլ տա, որ սիրո օրենքը ղեկավարի իր խոսքը։ Ծնողներ, երբեք մի շտապեք հանդիմանել։ Եթե ձեր երեխաները սխալվում են, ուղղեք նրանց, բայց թող ձեր խոսքերը լինեն քնքշանքով ու սիրով լի։ Ամեն անգամ, երբ դուք կշտամբում եք, կորցնում եք զսպվածության ու համբերության դաս տալու թանկարժեք հնարավորությունը։ Գործեք սիրուց դրդված, երբ ուղղում եք սխալները։ԸԵԳ 195.2

    Հիշեք, որ դուք ինքներդ էլ տպավորվող եք և չեք սիրում, երբ ձեզ մեղադրում են. խորհեք և մտածեք, որ ձեր երեխաները նման են ձեզ։ Եթե դուք չեք տանում նախատինքներն ու մեղադրանքները, դա ձեր երեխաներին նույնպես դուր չի գա, քանի որ նրանք ավելի թույլ են ձեզանից և չեն կարող տանել չափազանց շատ տրտմություններ։ԸԵԳ 195.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents