Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Խնայողություն

    Չափի զգացողության բացակայությունը կամ անփորձությունը կարող են մշտապես դատարկել դրամապանակը ե, այնուամենայնիվ, մարդը կարող է կարծել, որ ինքը լավագույն ձևով է վարվում, որովհետև երբեք վարժված չի եղել սանձել իր կամ իր երեխաների ցանկություններդ որովհետև երբեք չի զարգացրել ծրագրելու ունակություն և չափի զգացում տնային գործերում։ Հետևապես, նման ընտանիքի գոյատևման համար կարող են պահանջվել երկու անգամ ավելի միջոցներ, քան մեկ ուրիշ՝ ավելի խնայող ընտանիքի համար, որր կազմված է նույնքան անդամներից։ԸԵԳ 171.1

    Բոլորր պիտի սովորեն տնային հաշվապահություն վարել։ Ոմանք արհամարհանքով են վերաբերվում այս աշխատանքին այն համարելով երկրորդական, բայց դա ճիշտ չէ։ Բոլոր ծախսերն անհրաժեշտ է ճշտորեն վարել։ԸԵԳ 171.2

    Եթե դուք հակված եք վատնելու, աշխատեք վճռականապես ազատվել այդ թերությունից։ Խնայողության, աշխատասիրության և չափավորության ձգտումը ձեր երեխաների համար հարուստ օժիտից էլ լավ է։ԸԵԳ 171.3

    Ձեր երեխաներին մի ներշնչեք այն միտքը, որ նրանց նկատմամբ ձեր սերը պիտի արտահայտվի նրանց բոլոր ցանկությունների բավա— րարմամբ։ Մի հորինեք դրամ վատնելու նորանոր ձևեր։ Ձեր հնարա-մտությունն օգտագործեք, որպեսզի խնայողաբար օգտագործեք ձեր գումարը։ԸԵԳ 171.4

    Եյրիտասարդությանր բնորոշ է արհամարհական և թեթևամիտ վերաբերմունքը խնայողության նկատմամբ, նրանք այն շփոթում են զրկվածության և սահմանափակվածության հետ։ Բայց տնտեսումը զուգակցվում է ամենալայն և ազատամիտ հայացքների և կարծիքների հետ. այնտեղ, ուր չկա տնտեսում, չի կարող լինել իսկական մեծահոգություն։ Ոչ ոք իր արժանապատվությունից ցածր չպետք է համարի տնտեսել սովորելը։ԸԵԳ 171.5

    Խնայողությանը ժլատnւթյnւն չէ, այն նշանակում է միջոցների խելամիտ ծախսում։ԸԵԳ 171.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents