Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 32. - Հարյուրապետը

    (Մատթեոս 8.5-13, Ղուկաս 7.1-17)

    ՔՐԻՍՏՈՍՆ ասաց ազնվականին, որի որդուն բժշկել էր. «Եթե նշաններ և հրաշքներ չտեսնեք, չեք հավատա» (Հովհաննես 4.48): Նա վշտանում էր, երբ Իր ժողովուրդն արտաքին նշաններ էր պահանջում’ հավատալու համար, որ Ինքը Մեսիան է: Նորից ու նորից էր Նա ապշում նրանց անհավատության վրա: Բայց Նրան է’լ ավելի ապշեցրեց Իր մոտ եկած հարյուրապետի հավատը: Հարյուրապետը չէր կասկածում Փրկչի զորությանը: Նա նույնիսկ չխնդրեց Նրան անձամբ գալ և հրաշք գործել: «Միայն մի խո’սք ասա,- ասաց նա,- և իմ ծառան կբժշկվի”:ԴՓ 374.1

    Հարյուրապետի ծառան կաթվածահար էր եղել և մահամերձ պառկած էր: Հռոմեացիների ծառաները ստրուկներ էին, որոնց գնում ու վաճառում էին շուկաներում և որոնց հետ ծայրահեղ կոպիտ ու դաժան էին վարվում: Բայց հարյուրապետը ջերմորեն կապված էր իր ծառայի հետ և շատ էր ցանկանում, որ նա ապաքինվի: Նա հավատում էր, որ Հիսուսը կարող է բուժել նրան: Փրկչին նա չէր տեսել, բայց իր լսած տեղեկությունները հավատ էին ներշնչել նրան: Չնայած հրեաների ձևամոլությանը’ այս հռոմեացին համոզված էր, որ նրանց կրոնը գերազանցում էր իր ժողովրդի դավանանքին: Նա արդեն հաղթահարել էր ազգային նախապաշարմունքի և ատելության այն արգելքները, որ նվաճողներին բաժանում էին ճնշվող ժողովրդից: Նա հարգանքով էր վերաբերվում հրեաների պաշտամունքին և սիրալիր էր նրանց նկատմամբ’ որպես Աստծո երկրպագուների: Քրիստոսի ուսմունքի մեջ, որը նրան հայտնել էին, նա գտել էր այն, ինչը կարող էր բա- վարարել հոգու պահանջը: Իր ամբողջ էությամբ նա ար- ձագանքել էր Փրկչի խոսքերին: Բայց նա իրեն արժանի չէր համարում ներկայանալ Հիսուսին, ուստի և դիմել էր հրեա ծերերին, որպեսզի խնդրեին Նրան բուժել իր ծառային: Նրանք ծանոթ էին Մեծ Ուսուցչին և նրա կարծիքով’ կիմանային, թե ինչպես կարող են մոտենալ Նրան, որպեսզի շահեն Նրա բարեհաճությունը: [316]ԴՓ 374.2

    Երբ Հիսուսը մտավ Կափառնայում, Նրան դիմավորեց ծերերի մի պատվիրակություն և ներկայացրեց Նրան հարյուրապետի խնդրանքը: Նրանք ասացին, «թե արժանի է նա, որ այս անես նրան: Որովհետև մեր ազգին սիրում է, և ժողովարանն էլ նա շինեց մեզ համար»:ԴՓ 375.1

    Հիսուսն անմիջապես ճանապարհ ընկավ դեպի այդ պաշտոնյայի տունը, բայց մարդկանց բազմությունը ճնշում էր, և Նա դանդաղ էր առաջ գնում: Նրա գալստյան լուրն առաջ ընկավ Նրանից, և հարյուրապետը, չվստահելով իրեն, լուր ուղարկեց Նրան, թե «Տե’ր, մի’ հոգնիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես”: Բայց Փրկիչը շարունակեց Իր ճանապարհը, և հարյուրապետը, վերջապես համարձակվելով մոտենալ Նրան, ավարտեց իր խնդրանքը’ ասելով. «Ես իմ անձն էլ արժանավոր չհամարեցի քեզ մոտ գալու”, «միայն մի խո’սք ասա, և իմ ծառան կբժշկվի: Որովհետև ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. և ասում եմ սրան՝ գնա’, և գնում է, և ուրիշին՝ ե’կ, և գալիս է, և ծառայիս՝ այս բա’նն արա, և անում է”: «Ինչպես որ ես եմ ներկայացնում Հռոմի իշխանությունը, և իմ զինվորները ճանաչում են իմ գերագույն հեղինակությունը, այնպես էլ Դու ես ներկայացնում անսահման Աստծո զորությունը, և բոլոր արարածները հնազանդվում են Քո խոսքին: Դու կարող ես հրամայել հիվանդությանը հեռանալ, և նա կհնազանդվի Քեզ, Դու կարող ես կարգադրել Քո երկնային լրաբերներին, և նրանք բուժիչ զորություն կհաղոր- դեն: Միայն մի խո’սք ասա, և իմ ծառան կբժշկվի»:ԴՓ 375.2

    «Եվ Հիսուսը, այս լսելով, զարմացավ նրա վրա և դար- ձավ իր հետևից գնացող ժողովրդին ու ասաց. «Ասում եմ ձեզ, թե Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատ չգտա»: Իսկ հարյուրապետին ասաց. «Գնա’, և ինչպես որ հավատացիր, թող այնպես լինի քեզ», և նրա ծառան առողջացավ նույն ժամին»: [317]ԴՓ 375.3

    Հրեա ծերերը, որ հարյուրապետի համար բարեխոսել էին Քրիստոսին, ցույց տվին, թե որքան զուրկ էին իրենք ավետարանի զորությունից: Նրանք չէին գիտակցում, որ իրենց առաջնահերթ խնդիրն է’ հանձնվել Աստծո ողոր- մությանը: Իրենց ինքնարդարության մեջ վստահ’ նրանք հարյուրապետի խնդրանքը ներկայացրին միայն այն պատճառով, որ նա սիրում էր «իրենց ազգին”: Բայց հարյուրապետն իր մասին ասաց. «Ես արժանի չեմ”: Քրիստոսի շնորհը դիպել էր նրա սրտին: Նա զգաց իր սեփական անարժանությունը, բայց չվախեցավ օգնություն խնդրել: Նա չվստահեց իր բարությանը, նրա փաստարկը իր մեծ կարիքն էր: Նա հավատով ամուր կառչեց Քրիստոսից: Նա չհավատաց Նրան որպես մի հրաշագործի, այլ որպես մարդկության Բարեկամի և Փրկչի:ԴՓ 376.1

    Ահա այսպես պետք է յուրաքանչյուր մեղավոր գա Քրիստոսի մոտ: «Ոչ թե արդարության գործերից, որ մենք արինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ” (Տի- տոս 3.5): Երբ սատանան ասում է ձեզ, որ դուք մեղավոր եք և չեք կարող Աստծուց օրհնություն սպասել, ասե’ք նրան, որ Քրիստոսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին: Մենք ոչ մի արժանիք չունենք Աստծո առջև, բայց մեր աղաչանքը, որ կարող ենք այժմ և միշտ ուղղել Նրան, մեր ծայրաստիճան անօգնական վիճակն է, որը Նրա փրկարար զորությունն անհրաժեշտություն է դարձնում: Դադարելով վստահել ինքներս մեզ’ մենք կարող ենք նայել Գողգոթայի խաչին և ասել.ԴՓ 376.2

    «Գալով Քեզ մոտ մերկ, ձեռնունայն’
    Քո խաչից եմ կառչում միայն”: Հրեաներին մանկուց սովորեցնում էին, թե ինչպիսին պետք է լինի Մեսիայի աշխատանքը: Նրանց վստահված էին նահապետների և մարգարեների ոգեշունչ գրվածքներն ու զոհաբերությունների ծառայության խորհրդանշական ուսմունքը: Բայց նրանք արհամարհել էին լույսը և հիմա գրավչություն չէին տեսնում Քրիստոսի մեջ: Բայց հեթանոսների մեջ ծնված, կայսերական Հռոմի կռապաշտությամբ դաստիարակված և զինվորական գործի մեջ վարժված այս հարյուրապետը, ով, ըստ երևույթին, հեռու էր հոգևոր կյանքից իր դաստիարակության և շրջապատի, հրեաների մոլեռանդության և Իսրայելի ժողովրդի նկատմամբ իր հայրենակիցների արհամարհանքի պատճառով, ընդունեց այն ճշմարտությունը, որի համար Աբրահամի զավակները կույր էին գտնվել: Նա չէր սպասել, որ տեսնի, թե հրեաները կընդունեն Նրան, ով Իրեն նրանց Մեսիան էր հռչակել: Երբ «լույսը, որ լուսավորում է աշխարհ եկած ամեն մարդու» (Հովհաննես 1.9), ծագել էր նրա վրա, նա, թեև հեռվից, նկատել էր Աստծո Որդու փառքը: [318]
    ԴՓ 376.3

    Այս դեպքի մեջ Հիսուսը տեսավ այն գործի գրավականը, որ ավետարանը պետք է կատարեր հեթանոսների մեջ: Նա հրճվանքով էր սպասում այն օրվան, երբ բոլոր ազգերից մարդիկ կհավաքվեն Իր արքայության մեջ: Խոր թախիծով Նա հրեաներին ներկայացրեց Իր շնորհի մերժման հետևանքները. «Եվ ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից ու արևմուտքից կգան և կնստեն Աբրահամի, Իսահա- կի և Հակոբի հետ երկնքի արքայությունում, իսկ արքայության որդիները դուրս կգցվեն դրսի խավարը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»: Ավա՜ղ, որքան շատ են նրանք, որ այսօր էլ պատրաստվում են ապրելու այդ նույն ճակատագրական հիասթափությունը: Այն ժամանակ, երբ հեթանոսական խավարում ապրող հոգիներն ընդունում են Նրա շնորհը, որքա՜ն շատ մարդիկ կան քրիստոնեա- կան երկրներում, որոնց վրա լույսը շողում է սոսկ մերժվելու համար:ԴՓ 377.1

    Կափառնայումից ավելի քան քսան մղոն հեռավորության վրա’ Եզդրայելոնի ընդարձակ ու գեղատեսիլ հարթավայրին նայող մի բարձրավանդակի վրա, գտնվում էր Նային գյուղը, դեպի ուր Հիսուսն ուղղեց Իր քայլերը: Նրան ուղեկցում էին Իր աշակերտներից շատերը և էլի ուրիշներ. ճանապարհին նրանց միանում էին մարդիկ, ովքեր փափագում էին լսել Նրա սիրո և կարեկցանքի խոսքերը և բերում էին իրենց հիվանդներին’ Նրա ձեռքով բուժվելու’ անհամբեր սպասելով, որ այդպիսի հրաշալի զորությամբ օժտված Մեկն Իրեն Իսրայելի Թագավոր պիտի հռչակի: Նրան ուղեկցում էր մի հոծ բազմություն, և այդ ուրախ ու երջանիկ ամբոխը քարքարոտ ճանապարհով շարժվում էր դեպի լեռնային գյուղի դարպասները:ԴՓ 378.1

    Մոտենալով գյուղին’ նրանք տեսնում են թաղման մի թափոր’ դուրս գալիս դարպասներից: Դանդաղ ու տխուր քայլերով այն ձգվում է դեպի գերեզմանները: Առջևից բաց դագաղի մեջ տանում էին մեռածի դին, և շուրջը հավաքված սգավորները ողբում էին’ լցնելով օդը սրտաճմլիկ աղաղակներով: Ասես գյուղի ամբողջ ժողովուրդն էր հավաքվել’ իր հարգանքի տուրքը մատուցելու մեռածին և ցավակցելու նրա դժբախտ հարազատներին:ԴՓ 378.2

    Շատ հուզիչ տեսարան էր դա: Հանգուցյալը մի այրի կնոջ միակ որդին էր: Միայնակ սգավորը դեպի գերեզման էր ուղեկցում իր միակ նեցուկին ու սփոփանքին, ումից բացի ուրիշ ոչ ոք չուներ աշխարհում: «Եվ Տերը նրան տեսավ, գթաց նրա վրա»: Մինչ այրին քայլում էր կուրորեն, լալով և չնկատելով Նրա ներկայությունը, Նա մոտեցավ կնոջը և գորովանքով ասաց. «Մի’ լար»: Հիսուսն արդեն պատրաստվում էր նրա վիշտն ուրախության փոխել, սակայն չկարողացավ Իրեն զսպել, որ չարտահայտի Իր ջերմ կարեկցանքը նրա նկատմամբ:ԴՓ 378.3

    «Եվ մոտ եկավ, դագաղին դիպավ”: Նրան չէր կարող պղծել նույնիսկ հպումը մեռած մարդուն: Տանողները կանգ առան, սգավորները դադարեցրին ողբը: Մարդկանց երկու խմբերը հավաքվեցին դագաղի շուրջը’ հուսալով հրաշք տեսնել: Այստեղ էր Մեկը, որ հիվանդություններ էր բուժել և դևեր հանել, բայց մի՞թե մահն էլ ենթակա է Նրա զորությանը: [319]ԴՓ 378.4

    Հնչում է հստակ, հրամայական ձայնը. «Երիտասա՜րդ, քեզ եմ ասում, վե՜ր կաց”: Այդ ձայնը հասնում է մեռածի ականջին: Երիտասարդը բացում է աչքերը: Բռնելով նրա ձեռքը’ Հիսուսը բարձրացնում է նրան: Նրա հայացքը կանգ է առնում այն դժբախտ կնոջ վրա, ով լալիս էր Իր կողքին: Մայր ու որդի գրկախառնվում են երկարատև, բուռն բերկրանքի մեջ: Ասես կախարդված’ բազմությունը նայում է նրանց: «Եվ ահ բռնեց ամենքին”: Պապանձված ու երկյուղած’ նրանք մի պահ անշարժացան, ասես Ինքն Աստված էր գտնվում նրանց մեջ: Այնուհետև «Աստծուն փառք էին տալիս և ասում, թե մի մեծ մարգարե է վեր կացել մեր մեջ, և թե Աստված իր ժողովրդին այցելել է”: Թաղման թափորը Նային վերադարձավ ցնծության երթով: «Եվ այս ձայնը նրա համար դուրս գնաց բոլոր Հրեաստանը և բոլոր շրջակայքը”:ԴՓ 379.1

    Նա, ով կանգնեց վշտահար մոր կողքին Նայինի դարպասների մոտ, տեսնում է դագաղի մոտ սգացող յուրաքանչյուր մարդու: Նա մեզ ցավակցում է մեր վշտերի մեջ: Նրա սիրող և գթառատ սիրտը մշտապես լի է գորովան- քով: Նրա խոսքն այսօր էլ նույնքան զորեղ է, որքան այն ժամանակ, երբ կյանքի կոչեց նայինցի երիտասարդին: Նա ասում է. «Ամեն իշխանությունն ինձ տրվեց երկնքում և երկրում” (Մատթեոս 28.18): Այդ զորությունը չի պակասել տարիների ընթացքում, ոչ էլ սպառվում է Նրա լիառատ շնորհի անդադար գործունեությամբ: Նա մնում է կենդանի Փրկիչ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Իրեն: [320]ԴՓ 379.2

    Հիսուսը մոր վիշտն ուրախության փոխեց’ վերադարձ- նելով նրա որդուն, սակայն երիտասարդը կենդանացավ միայն այս երկրավոր կյանքի դժվարությունները հաղթահարելու և հետո դարձյալ մահվան գիրկը հանձնվելու համար: Բայց երբ վշտանում ենք մեռածների համար, Հիսու- սը սփոփում է անսահման հույսով լի խոսքերով. «Ես եմ... կենդանին. և ես մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից... և ունեմ դժոխքի ու մահվան բանալիները»: «Արդ որովհետև մանուկներն արյան ու մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահվան իշխանությունն ունեցողին’ այսինքն սատանային, և ազատի նրանց, որ մահվան վախով իրենց ամբողջ կյանքում ծառայության մեջ բռնված էին” (Հայտնություն 1.18, Եբրայեցիս 2.14,15):ԴՓ 379.3

    Սատանան չի կարող իր իշխանության տակ պահել մեռածին, երբ Աստծո Որդին պատվիրում է նրան ապրել: Նա չի կարող նաև հոգևոր մահվան մեջ պա-հել գեթ մի հոգու, ով հավատով ընդունում է Քրիստոսի զորավոր խոսքը: Բոլոր նրանց, ովքեր մեռած են մեղքի մեջ, Աստված ասում է. «Վե’ր կաց, ո’վ քնած, և վե’ր կանգնիր մեռելներից» (Եփե- սացիս 5.14): Այդ խոսքը հավիտենական կյանք է: Ինչպես որ Աստծո խոսքը կյանքի կոչեց մարդուն և առ այսօր էլ կյանք է տալիս մեզ, ինչպես Քրիստոսի խոսքը’ «Երի- տասա’րդ, քեզ եմ ասում, վե’ր կաց”, կյանք տվեց Նայինի երիտասարդին, այնպես էլ «Վեր կանգնիր մեռելներից» խոսքը կյանք է այն հոգու համար, ով ընդունում է դա: Աստված «փրկեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ” (Կողո- սացիս 1.13): Ահա թե մեզ ինչ է առաջարկում Նրա խոսքը: Եթե ընդունում ենք խոսքը, ուրեմն ազատություն ունենք:ԴՓ 380.1

    Ու եթե «Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարու- ցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգով, որ ձեզանում բնակված է”: «Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից, և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն, և հետո մենք, որ կենդանի ենք մնացած, նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու և այդպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք” (Հռոմեացիս 8.11, Ա Թեսաղոնիկեցիս 4.16,17): Ահա սփոփանքի այն խոսքը, որով Նա պատվիրում է մեզ մխիթարել միմյանց: [321]ԴՓ 380.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents