Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 53. - Վերջին ճամփորդությունը Գալիլեայից

    (Ղուկաս 9.51-56, 10.1-24)

    ԵՐԲ Քրիստոսի ծառայությունը մոտեցավ իր ավարտին, Նրա աշխատանքի բնույթը փոխվեց: Մինչև այժմ Նա ձգտել էր խուսափել ժողովրդական հուզումներից ու հրապարակայնությունից: Նա հրաժարվել էր աշխարհիկ փառքից, և արագորեն տեղափոխվում էր մի տեղից մյուսը, երբ ժողովրդական խանդավառությունն Իր օգտին, թվում էր, թե անկառավարելի է դառնում: Նորից ու նորից Նա հրամայել էր, որ Իրեն ոչ ոք Քրիստոս չհռչակի:ԴՓ 593.1

    Տաղավարահարաց տոնի ժամանակ Նա արագ ու աննկատ ուղևորվել էր Երուսաղեմ: Երբ Նրա եղբայրները ստիպում էին Նրան հայտնապես Իրեն Մեսիա հռչակել, Նա պատասխանել էր. «Իմ ժամանակը դեռ հասած չէ» (Հովհաննես 7.6): Նա աննկատելիորեն ճամփա էր ընկել Երու- սաղեմ, գաղտնի ներս մտել քաղաք, ոչ ոք Նրան փառքի տուրք չէր մատուցել: Բայց այդպիսին չէր Նրա վերջին ուղևորությունը: Նա միառժամանակ հեռացել էր Երուսա- ղեմից’ քահանաների ու վարդապետների թշնամության պատճառով: Բայց հիմա Նա որոշեց ճանապարհ ընկնել միանգամայն բացահայտ կերպով’ ընտրելով կողմնակի ուղի և թույլ տալով այնպես հռչակել Իր գալու լուրը, ինչպես երբեք չէր արել: Նա գնում էր առաջ’ մատուցելու Իր մեծ զոհաբերությունը, և ժողովրդի ուշադրությունը պետք էր ուղղել այս իրադարձության վրա:ԴՓ 593.2

    «Եվ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ պետք է մարդի Որդին բարձրացվի” (Հովհաննես 3.14): Ինչպես ողջ Իսրայելի հայացքն էր ուղղված դեպի բարձրացված օձը’ նրանց փրկության խորհրդանիշը, այնպես էլ բոլորի աչքերը պիտի դառնան Քրիստոսին’ այն զոհին, որ փրկություն բերեց կորած աշխարհին: [486]ԴՓ 593.3

    Սխալ պատկերացումն էր Մեսիայի ծառայության վերաբերյալ և Հիսուսի աստվածային էության հանդեպ հավատի պակասությունը, որ դրդեցին Նրա եղբայրներին համոզել Նրան հրապարակայնորեն ներկայանալ մարդկանց Տաղավարահարաց տոնին: Իսկ հիմա, նույն հոգով դրդված, աշակերտները փորձում էին հետ պահել Նրան Երուսաղեմ մեկնելուց: Նրանք հիշեցին Հիսուսի այն խոսքերը, թե ինչ էր սպասվում Իրեն այնտեղ, նրանք գիտեին կրոնական առաջնորդների մահացու ատելության մասին և խորհուրդ չէին տա իրենց Տիրոջը գնալ Երուսաղեմ:ԴՓ 594.1

    Քրիստոսը խիստ դառնացած էր, որ ստիպված էր ճամփա ընկնել’ հակառակ Իր սիրելի աշակերտների երկյուղներին, հիասթափությանն ու անհավատությանը: Շատ ծանր էր Նրա համար տեսնել այն վիշտն ու վհատությունը, որ սպասվում էին նրանց Երուսաղեմում: Սատանան էլ պատրաստ էր իր փորձություններով ճնշելու մարդու Որդուն: Ինչո՞ւ է Նա հիմա գնում Երուսաղեմ’ ուղիղ մահվան երախը: Նրա շուրջբոլորը հոգիներ են’ ծարավ կյանքի հացին: Ամեն քայլափոխի տառապյալներ են, որ սպասում են Նրա բուժիչ խոսքին: Իր շնորհաց ավետարանի գործը հենց նոր է սկսվել: Նա դեռ երիտասարդ է և լի կորովով: Ինչո՞ւ չգնալ ընդարձակ դաշտերը և չտանել աշխարհին Իր շնորհի խոսքերը, Իր բուժիչ զորությունը: Ինչո՞ւ ուրախություն չպառճառել Իրեն’ լույս և երջանկություն պարգևելով միլիոնավոր դժբախտների ու տառապյալների: Ինչո՞ւ թողնել հունձքը Իր աշակերտներին’ այնքան թույլ հավատի մեջ, այնքան դըժվար հասկացող և այնքան անվճռական: Ինչո՞ւ գնալ դեպի մահը հիմա, երբ գործը հենց նոր է սկսվել: Թշնամին, որ անապատում մարտնչել էր Քրիստոսի դեմ, հիմա հարձակում է գործում Նրա վրա իր կատաղի ու նենգ փորձություններով: Եթե Հիսուսը մի պահ ընկրկեր, եթե Իր մտադրությունից աննշան անգամ նահանջեր’ Իրեն փրկելու համար, սատանայի զորքերը հաղթանակ կտոնեին, և աշխարհն ընդմիշտ կկորչեր:ԴՓ 594.2

    Բայց Հիսուսը «հաստատ որոշեց, որ գնա Երուսաղեմ”: Նրա կյանքի միակ օրենքը Հոր կամքն էր: Պատանեկության տարիներին այցելելով տաճար’ Նա ասել էր Մարիա- մին. «Դուք չգիտեի՞ք, թե պետք է, որ ես իմ Հոր գործին լինեմ” (Ղուկաս 2.49): Կանայում, երբ Մարիամը խնդրեց Նրան հայտնել Իր հրաշագործ զորությունը, Նա պատասխանեց. «Իմ ժամանակը դեռ չի հասել” (Հովհաննես 2.4): Նույն խոսքերով էլ Նա պատասխանեց Իր եղբայրներին, երբ նրանք համոզում էին Նրան գնալու տոնին: Բայց Աստծո մեծ ծրագրում հստակ ժամանակ էր որոշված, երբ Նա պետք է զոհաբերեր Իր կյանքը մարդկանց մեղքերի համար, և այդ ժամը շուտով պիտի գար: Նա չի թուլանա և չի տատանվի: Նրա քայլերն ուղղվում են դեպի Երուսա- ղեմ, որտեղ Նրա թշնամիներն անհամբեր սպասում էին’ վերջ տալու Նրա կյանքին: Հիմա Նա կզոհաբերի այն: Նա հաստատ որոշեց գնալ դեպի հալածանք, զրկանք, մերժում, դատապարտություն և մահ: [487]ԴՓ 595.1

    «Եվ Իր երեսի առաջին պատգամավորներ ուղարկեց. և գնացին սամարիացիների մի գյուղ մտան, որ Նրա համար պատրաստեն»: Բայց ժողովուրդը հրաժարվեց ընդունել Նրան, որովհետև Նա ճամփա էր բռնել դեպի Երուսաղեմ: Նրանք սա այնպես մեկնաբանեցին, թե իբր Նա նախապատվություն է տալիս հրեաներին, որոնց իրենք սաստիկ ատում էին: Եթե Նա գար վերականգնելու տաճարն ու պաշտամունքը Գարիզին սարի վրա, նրանք ցնծությամբ կընդունեին Նրան, բայց Նա գնում էր Երուսաղեմ, և նրանք չկամեցան հյուրընկալել Նրան: Նրանք հազիվ թե գիտակցեին, որ իրենց դռներից հետ են տալիս երկնքի մեծագույն Պարգևը: Հիսուսը կոչ էր անում մարդկանց ըն- դունել Իրեն, Նա ծառայություն էր խնդրում նրանցից, որպեսզի կարողանար մոտենալ նրանց և պարգևել ամենաթանկ օրհնությունները: Իր հանդեպ ցուցաբերած ամեն մի ծառայություն Նա հատուցում էր ավելի թանկարժեք պարգևով: Բայց սամարիացիները կորցրին այդ ամենը’ իրենց նախապաշարումների ու մոլեռանդութան պատճառով:ԴՓ 595.2

    Հակոբոսն ու Հովհաննեսը’ Քրիստոսի պատգամավորները, սաստիկ վրդովված էին իրենց Տիրոջը ցույց տված այդ անարգանքից: Նրանք զայրույթով էին լցված, որ սա- մարիացիները, ում Նա պատիվ էր արել Իր այցելությամբ, այդքան կոպիտ վարվեցին Նրա հետ: Վերջերս Նրա հետ միասին նրանք եղել էին այլակերպության սարի վրա, տեսել Նրան’ փառավորված Աստծու և մեծարված Մովսեսի ու Եղիայի կողմից: Սամարիացիների ցուցաբերած այդ անհարգալից վերաբերմունքը, նրանց կարծիքով, անպատիժ չպիտի մնար:ԴՓ 596.1

    Գալով Քրիստոսի մոտ’ նրանք հաղորդեցին Նրան ժողովրդի խոսքերը’ պատմելով, որ նրանք հրաժարվեցին նույնիսկ գիշերելու տեղ տալ Նրան: Մտածելով, թե մահացու վիրավորանք է հասցվել Նրան, և հեռվում տեսնելով Կարմեղոս սարը, որտեղ Եղիան սպանել էր սուտ մարգարեներին, նրանք ասացին. «Տե’ր, կամենո՞ւմ ես’ ասենք, կրակ իջնի երկնքից և նրանց սատկեցնի, ինչպես Եղիան էլ արեց»: Նրանք զարմացան’ տեսնելով, թե ինչպես վշտացրին Հիսուսին իրենց խոսքերը, և էլ ավելի զարմացան, երբ լսեցին Նրա նախատինքը. «Դուք չգիտեք, թե ինչ հոգուց եք: Որովհետև մարդի Որդին չեկավ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու”: Եվ Նա գնաց մի ուրիշ գյուղ:ԴՓ 596.2

    Քրիստոսի առաքելությունն այն չէ, որ ստիպի մարդկանց ընդունել Իրեն: Այդ սատանան և նրա հոգով լցված մարդիկ են, որ ձգտում են բռնանալ խղճի վրա: Իրենց ձևացնելով որպես արդարության ջատագովներ’ մարդիկ, միավորված չար հրեշտակների հետ, վիշտ են պատճառում իրենց դրացիներին, որպեսզի նրանց պարտադրեն իրենց կրոնական գաղափարները: Բայց Քրիստոսը միշտ ողորմություն է ցուցաբերում, միշտ ձգտում է շահել Իր սիրո հայտնությամբ: Նա չի հանդուրժում մրցակցության ոգին, ոչ էլ ընդունում է կիսատ ծառայությունը: Նա կամենում է, որ սիրուց դրդված’ հոժարակամ ծառայեն Իրեն: Ավելի ստույգ ապացույց, որ մեզ իշխում է սատանայի հոգին, չի կարող լինել, քան հակումը վնասելու և կործանելու նրանց, ովքեր չեն գնահատում մեր աշխատանքը կամ էլ գործում են’ հակառակ մեր համոզմունքների: [488]ԴՓ 596.3

    Յուրաքանչյուր մարդու մարմինը, հոգին և շունչը Աստծո սեփականությունն են: Քրիստոսը մեռավ’ փրկելու բոլորին: Ոչինչ չի կարող ավելի վիրավորական լինել Աստծուն, քան այն, երբ մարդիկ’ լցված կրոնական մոլեռանդությամբ, տառապանք են բերում նրանց, ովքեր փրկագնվել են Փրկչի արյունով:ԴՓ 597.1

    «Եվ այնտեղից վեր կացավ եկավ Հրեաստանի սահմանները’ Հորդանանի այն կողմով. և ժողովուրդները դարձյալ հավաքվում էին Նրա մոտ և, ինչպես որ սովոր էր, դարձյալ սովորեցնում էր նրանց” (Մարկոս 10.1): Քրիստոսի ծառայության վերջին ամիսները գլխավորապես անցան Պերեայում’ Հրեաստանից դեպի «Հորդանանի հեռավոր կողմը” գտնվող մի գավառում: Այստեղ ժողովուրդները հավաքվեցին Նրա մոտ, ինչպես Նրա վաղ ծառայության ժամանակ Գալիլեայում, և Նա կրկնեց Իր ասած ճշմարտություններից շատերը:ԴՓ 597.2

    Եվ ինչպես Նա ուղարկել էր տասներկուսին, այնպես էլ «ուրիշ յոթանասուն հոգի կարգեց, և նրանց երկու-եր- կու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու տեղերը, ուր որ ինքը գնալու էր» (Ղուկաս 10.1): Այս աշակերտները որոշ ժամանակ Նրա հետ էին եղել’ պատրաստվելով իրենց աշխատանքին: Երբ տասներկուսն ուղարկվեցին իրենց առաջին ինքնուրույն ծառայությանը, մյուս աշակերտներն ուղեկցում էին Հիսուսին Գալիլեայի միջով Նրա ճամփորդության ընթացքում: Այդպես նրանք առավելություն էին ունեցել սերտորեն հաղորդակցվելու Նրա հետ և անձամբ Նրանից խրատներ ստանալու: Հիմա այս մեծ խումբը նույնպես պիտի գնար ինքնուրույն աշխատանքի:ԴՓ 597.3

    Յոթանասուն աշակերտներին տրվեցին նույն ցուցումները, ինչ որ տասներկուսին, սակայն տասներկուսին տրված հրամանը’ չմտնել հեթանոսների կամ սամարիա- ցիների քաղաքներից որևէ մեկը, չտրվեց յոթանասունին: Թեև Քրիստոսը հենց նոր էր մերժվել սամարիացիների կողմից, Նրա սերը նրանց հանդեպ անփոփոխ էր: Երբ յոթանասուն աշակերտները գնացին քարոզելու Նրա անունից, նրանք առաջին հերթին այցելեցին Սամարիայի քաղաքները:ԴՓ 598.1

    Փրկչի անձնական այցելությունը Սամարիա և ավելի ուշ’ բարի սամարիացու գովասանքը, բորոտ սամարիացու երախտագիտությունն ու ուրախությունը, ով տասը ապաքինված բորոտներից միակն էր, որ վերադարձավ շնորհակալություն հայտնելու Քրիստոսին, մեծ նշանակություն ունեին աշակերտների համար: Խրատը խորապես տպավորվեց նրանց սրտերում: Համբարձվելուց առաջ նրանց տրված Իր հանձնարարության մեջ Հիսուսը Սամարիան հիշատակեց Երուսաղեմի և Հրեաստանի հետ մեկտեղ’ նշելով, որ հենց այդ տեղերում պետք է առաջին հերթին քարոզվեր ավետարանը: Քրիստոսի ուսմունքը նրանց նախապատրաստել էր հենց այս հանձնարարությունը կատարելու համար: Երբ իրենց Տիրոջ անունով նրանք գնացին Սամարիա, այնտեղ մարդիկ գտան’ պատրաստ ընդունելու իրենց: Սամարիացիները լսել էին Քրիստոսի հավանության խոսքերն ու իրենց ազգակիցների նկատմամբ Նրա գթության գործերի մասին: Նրանք հասկացել էին, որ չնայած Նրա հանդեպ ցուցաբերած իրենց կոպիտ վերաբերմունքին’ Նա միայն սիրո զգացում էր տածում դեպի իրենց, և նրանց սրտերը գերվել էին: Փրկչի համբարձումից հետո նրանք ողջունեցին Նրա լրաբերներին, և աշակերտները հարուստ հունձք հավաքեցին նրանց միջից, ովքեր մի ժամանակ իրենց ոխերիմ թշնամիներն էին: Նա «ջախջախած եղեգը չի փշրի և առկայծյալ պատրույգը չի հանգցնի, իրավունքը պիտի դուրս բերի ճշմարտությամբ”: «Եվ հեթանոսները հույս կդնեն նրա անունին” (Եսայիա 42.3, Մատթեոս 12.21): [489]ԴՓ 598.2

    Ուղարկելով յոթանասունին’ Հիսուսը նրանց էլ, ինչպես տասներկուսին, պատվիրեց չպարտադրել իրենց ներկայությունն այնտեղ, որտեղ իրենց չեն ողջունի: «Բայց որ քաղաքը որ մտնեք, և ձեզ չընդունեն,- ասաց Նա,- դուրս գալով նրա հրապարակները’ ասացեք’ այն փոշին, որ ձեր քաղաքից մեզ կպել է, թոթափում ենք ձեզ վրա, միայն թե սա իմացեք, որ Աստծո արքայությունը մոտեցել է ձեզ”: Նրանք սա չպետք է անեին’ դրդված զայրույթից կամ վիրավորված արժանապատվությունից, այլ որպեսզի ցույց տային, թե ինչ ցավալի բան է մերժել Տիրոջ պատգամը կամ Նրա լրաբերներին: Մերժել Տիրոջ ծառաներին’ նշանակում է մերժել անձամբ Տիրոջը:ԴՓ 599.1

    «Ասում եմ ձեզ,- ավելացրեց Հիսուսը,- որ սոդոմացինե- րի համար ավելի հեշտ կլինի այն օրը, քան թե այն քաղաքի”: Հետո Նա մտաբերեց Գալիլեայի այն քաղաքները, որտեղ անց էր կացրել Իր ծառայության մեծ մասը և խոր վշտի մեջ աղաղակեց. «Վա՜յ քեզ, Քորազի’ն. վա՜յ քեզ, Բեթսայի’դա, որովհետև եթե Տյուրոսի և Սիդոնի մեջ եղած լինեին այն հրաշքները, որ ձեր մեջ եղան, վաղուց քուրձով և մոխրով ապաշխարել էին: Բայց ասում եմ ձեզ’ Տյու- րոսին և Սիդոնին ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան թե ձեզ: Եվ դու, Կափառնայո’ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխքը կցածանաս”:ԴՓ 599.2

    Երկնքի ամենաթանկ օրհնություններն էին առաջարկվել Գալիլեայի այս ծովափնյա առևտրական քաղաքներին: Օր օրի վրա Կյանքի Իշխանը ելումուտ էր անում այս- տեղ: Աստծո փառքը, որ այդքան փափագել էին տեսնել մարգարեներն ու թագավորները, շողացել էր այն բազմությունների վրա, որ հավաքվում էին Փրկչի ոտների մոտ: Սակայն նրանք մերժել էին երկնային Պարգևը: Ցուցադրական հաշվենկատությամբ վարդապետները նախազգուշացնում էին ժողովրդին’ չընդունել այս նոր ուսուցչի ուսմունքը, քանի որ Նրա խոսքերն ու գործերը չէին համապատասխանում հայրերի ավանդությանը: Եվ ժողովուրդը, Աստծո խոսքը ինքնուրույն հասկանալ ձգտելու փոխարեն, հավատում էր քահանաներին ու փարիսե- ցիներին: Աստծուն փառաբանելու փոխարեն’ նրանք փառավորում էին քահանաներին ու իշխաններին և մերժում ճշմարտությունը, որպեսզի պահեն իրենց ավանդույթները: Շատերը խորապես ազդվել և գրեթե համոզվել էին, բայց նրանք չգործեցին իրենց համոզմունքների համաձայն և չհարեցին Քրիստոսի աշակերտներին: Սատանան իր փորձություններն առաջարկեց նրանց այնքան ժամանակ, մինչև որ լույսը խավար թվաց նրանց աչքերին: Այսպես շատերը մերժեցին ճշմարտությունը, որ կարող էր փրկել նըրանց հոգիները: [490]ԴՓ 599.3

    Ճշմարիտ Վկան ասում է. «Ահա ես դռան առաջին կանգնած թակում եմ» (Հայտնություն 3.20): Աստծո խոսքում գրված կամ Նրա լրաբերների միջոցով արված ամեն մի նախազգուշացում, ամեն մի հանդիմանություն կամ կոչ թակոց է սրտի դռանը: Դա Հիսուսի ձայնն է, որ խնդրում է ներս թողնել Իրեն: Չլսված ամեն մի թակոցի հետ բացելու ցանկությունն ավելի է թուլանում: Սուրբ Հոգու ներգործությունը եթե արհամարհվում է այսօր, վաղն այնքան էլ ուժեղ չի լինի: Սիրտը դառնում է ավելի անզգայուն և սայթաքում ընկնում է կյանքի կարճատևության ու դրան հետևող անհուն հավերժության մասին վտանգավոր անգիտության մեջ: Դատաստանի ժամանակ մենք կդատապարտվենք ոչ թե նրա համար, որ մոլորության մեջ ենք եղել, այլ որ արհամարհել ենք ճշմարտությունը ճանաչելու երկնքից ուղարկված հնարավորությունները:ԴՓ 600.1

    Առաքյալների նման յոթանասուն աշակերտներն էլ, որպես իրենց առաքելության կնիք, օժտվեցին գերբնական զորությամբ: Երբ նրանց գործն ավարտվեց, նրանք վերադարձան ուրախությամբ’ ասելով. «Տե’ր, դևերն էլ են հնազանդվում մեզ քո անունով”: Հիսուսը պատասխանեց. «Տեսնում էի սատանային, որ կայծակի պես վայր էր ընկնում երկնքից”:ԴՓ 601.1

    Հիսուսի մտքով անցյալի ու ապագայի պատկերներն անցան: Նա տեսավ Արուսյակին, երբ նա առաջին անգամ դուրս վռնդվեց երկնքից: Նա տեսավ առջևում Իր հոգեվարքի տեսարանը, երբ բոլոր աշխարհների առջև պիտի բացահայտվեր խաբեբայի իսկական էությունը: Նա լսեց Իր աղաղակը. «Կատարվեց” (Հովհաննես 19.30), որն ազդարարեց կորած մարդկային ցեղի հավիտենական փրկագնումը: Դա նշանակում էր, որ երկինքն ընդմիշտ ապահովված է սատանայի մեղադրանքներից, խաբեություններից ու հավակնություններից:ԴՓ 601.2

    Գողգոթայի խաչից, Իր հոգեվարքի ու անարգանքի տեսարանից այն կողմ Հիսուսը տեսավ գալիք վերջին մեծ օրը, երբ օդի իշխանության զորագլուխը կոչնչանա այս երկրում՝ այնքա՜ն երկար տարիներ ապականված նրա խռովության հետևանքով: Հիսուսը տեսավ, որ չարն ընդմիշտ արմատախիլ է արված և երկինքն ու երկիրը լցված են Աստծո խաղաղությամբ:ԴՓ 601.3

    Այդ պահից ի վեր’ Քրիստոսի հետևորդները սատանային պետք է պարտված թշնամի համարեին: Խաչի վրա Հիսուսը պիտի հաղթանակ ձեռք բերեր նրանց համար, և Նա կամենում էր, որ նրանք այդ հաղթանակն ընդունեին որպես իրենց սեփականը: «Ահա,- ասաց նա,- իշխանություն տվի ձեզ կոխել օձերի և կարիճների վրա և թշնամու ամբողջ զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի”:ԴՓ 601.4

    Սուրբ Հոգու ամենակարող ուժը ամեն մի փշրված հո- գու պաշտպանությունն է: Նրանցից ոչ մեկին, ով զղջումով ու հավատով Նրանից օգնություն է խնդրում, Քրիստոսը թույլ չի տա ընկնել թշնամու իշխանության տակ: Փրկիչը միշտ Իր փորձվող զավակների կողքին է: Նրա հետ այնպիսի բաներ, ինչպիսիք են ձախողումը, կորուստը, տկարությունն ու պարտությունը, երբեք չեն լինի: Մենք ամեն ինչ կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով: Երբ գալիս են փորձությունները, մի’ սպասեք, մինչև բոլոր արգելքները հանվեն, այլ նայե’ք Հիսուսին՝ ձեր Օգնականին: [491]ԴՓ 601.5

    Կան քրիստոնյաներ, ովքեր ընդհանրապես չափազանց շատ են մտածում և խոսում սատանայի զորության մասին: Նրանք խորհում են իրենց հակառակորդի մասին, հիշում նրան աղոթքներում, խոսում նրա մասին, և նա ավելի ու ավելի հզոր է թվում նրանց: ճիշտ է, որ սատանան զորեղ էակ է, բայց, փառք Աստծո, մենք ունենք ամենազոր Փրկիչ, ով երկնքից վտարել է չարագործին: Սատանան հրճվում է, երբ մենք ուռճացնում ենք նրա ուժը: Ինչո՞ւ չխոսել Հիսուսի մասին: Ինչո՞ւ չմեծարել Նրա զորությունը և Նրա սերը:ԴՓ 602.1

    Վերին գահը շրջապատող խոստումի ծիածանը հավերժական վկայություն է այն մասին, թե «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16): Դա վկայում է ամբողջ տիեզերքին, որ Աստված երբեք չի լքի Իր ժողովրդին չարի դեմ մղվող պայքարում: Մեզ համար դա ուժի և պաշտպանության երաշխիք է այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի Աստծո գահը:ԴՓ 602.2

    Հիսուսն ավելացրեց. «Սակայն ուրախացե’ք ոչ թե նրա համար, որ ոգիները ձեզ հնազանդում են, այլ առավել ևս, որ ձեր անունները գրված են երկնքում»: Մի’ ուրախացեք ձեր զորության վրա, որպեսզի տեսադաշտից չկորցնեք ձեր կախվածությունն Աստծուց: Զգուշացե’ք, որ չընկնեք ինքնավստահության մեջ և ապավինեք ձեր սեփական ուժերին’ հույսը Տիրոջ զորության վրա դնելու փոխարեն: «Ես”-ը պատրաստ է իրեն վերագրել մեր աշխատանքին ուղեկցող ամենաչնչին հաջողությունն անգամ: «Ես»-ը շոյված ու մեծարված է, և ուրիշներն այն տպավորությունը չունեն, որ Աստված է «ամենը ամենի մեջ”: Պողոս առաքյալն ասում է. «Երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորընթացիս 12.10): Երբ մենք գիտակցում ենք մեր թուլությունը, սովորում ենք ապավինել գերմարդկային զորության: Ոչինչ այնքան չի կարող տիրել մեր սրտին, որքան Աստծո առջև մեր պատասխանատվության մշտական զգացումը: Ոչինչ այնքան խորը չի ազդում մեր վարքի ամենանուրբ մղումների վրա, որքան Քրիստոսի ներողամիտ սիրո գիտակցումը: Մենք պետք է շփման մեջ մտնենք Աստծո հետ, և ապա կստանանք Նրա Սուրբ Հոգին, որ ընդունակ կդարձնի մեզ ծառայելու մեր մերձավորներին: Հետո ցնծացե’ք, որ Քրիստոսի միջոցով միացել եք Աստծուն և դարձել երկնային ընտանիքի ան- դամներ: Քանի դեռ դուք գերագնահատում եք ձեր «ես”-ը, ձեզ երբեք չի լքի մարդկային թուլության մշտական զգա- ցումը: Որքան ավելի քիչ եք փայփայում «ես»-ը, այնքան ավելի հստակ ու լիարժեք կլինի Փրկչի գերազանցության ձեր ըմբռնումը: Որքան ավելի սերտ եք կապված լույսի և զորության աղբյուրի հետ, այնքան ավելի մեծ լույս կշողա ձեզ համար, և այնքան ավելի մեծ զորություն կստանաք’ Աստծուն ծառայելու համար: Ցնծացե’ք, որ մեկ եք դարձել Աստծո հետ, մեկ’ Քրիստոսի և ամբողջ երկնային ընտանիքի հետ: [494]ԴՓ 602.3

    Մինչ յոթանասուն աշակերտները լսում էին Քրիստոսի խոսքերը, Սուրբ Հոգին դրոշմում էր նրանց մտքերում կենդանի իրողություններ և գրում ճշմարտությունը նրանց «սրտի տախտակների» վրա: Ու թեև նրանց շրջապատում էր մի հոծ բազմություն, նրանք ասես ծածկված լինեին Աստծո մեջ:ԴՓ 603.1

    Իմանալով, որ նրանք ըմբռնել են պահի հանդիսավորությունը, Հիսուսը «ցընծաց Հոգով ու ասաց. «Գոհանում եմ քեզանից, Հա’յր, երկնքի և երկրի’ Տեր, որ իմաստուններից ու գիտուններից ծածկեցիր այս բաներն ու հայտնեցիր մանուկներին: Այո’, ո’վ Հայր, որովհետև այսպես հաճո եղավ քո առաջին: Ամեն բան տրվեց ինձ իմ Հորից, և ոչ ոք չգիտի, թե ով է Որդին, բայց միայն Հայրը, և ով է Հայրը, բայց միայն Որդին, և ում որ Որդին կամենա հայտ- նել»»:ԴՓ 604.1

    Աշխարհի հանրաճանաչ մարդիկ՝ այսպես կոչված գիտուններն ու իմաստունները, իրենց ողջ ինքնամեծար իմաստությամբ չկարողացան ըմբռնել Քրիստոսի էությունը: Նրանք դատեցին Նրա մասին արտաքին տեսքից և խոնարհությունից, որը Նա հագել էր որպես մարդ: Բայց ձկնորսներին ու մաքսավորներին տրված էր տեսնելու Աներևույթին: Նույնիսկ առաքյալները չէին կարողանում հասկանալ այն ամենը, ինչ Հիսուսն ուզում էր հայտնել իրենց, բայց ժամանակ առ ժամանակ, երբ նրանք հանձնվում էին Սուրբ Հոգու ներգործությանը, նրանց միտքը լուսավորվում էր: Նրանք գիտակցում էին, որ ամենակարող Աստված, մարդկային կերպարանք առած, իրենց մեջ է: Հիսուսն ուրախ էր, որ թեև գիտուններն ու իմաստունները չըմբռնեցին այդ ճշմարտությունը, այն բացահայտվել էր այս հասարակ մարդկանց: Հաճախ, երբ Նա ներկայացնում էր Հին Կտակարանի Գրքերը’ ցույց տալով դրանց առնչությունն Իր և Իր քավության գործի հետ, Սուրբ Հոգին արթնացնում և բարձրացնում էր նրանց դեպի երկնային մթնոլորտը: Նրանք ավելի պարզ էին ընկալում մարգարեների կողմից գրված հոգևոր ճշմարտությունները, քան իրենք’ հեղինակները: Այսուհետև նրանք Հին Կտակարանի Գրքերը կարդալու էին ոչ թե որպես փարիսեցիների ու դպիրների ուսմունք, ոչ թե որպես մեռած իմաստունների խոսք, այլ որպես նոր հայտնություն՝ ուղարկված Աստ- ծուց: Նրանք տեսան Նրան, «ում աշխարհը չի կարող ըն- դունել, որովհետև ո’չ տեսնում, ո’չ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում էք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի” (Հովհաննես 14.17):ԴՓ 604.2

    Ճշմարտության ավելի կատարյալ իմացություն ձեռք բերելու միակ ճանապարհը փշրված սրտով հնազանդությունն է Քրիստոսի Հոգու ներգործությանը: Հոգին պետք է մաքրված լինի փառասիրությունից ու հպարտությունից և ազատված այն ամենից, ինչի գերության մեջ այն գտնվում է, և Քրիստոսը պետք է գահակալի ներսում: Մարդկային գիտությունը չափազանց սահմանափակ է, որպեսզի ըմբռնի փրկագնումը: Փրկության ծրագիրն այնքան խորն է, որ փիլիսոփայությունը չի կարող բացատրել այն: Դա միշտ էլ մի այնպիսի գաղտնիք է մնալու, որի մեջ ամենահզոր բանականությունն անգամ չի կարող ներթափանցել: Փրկության գիտությունն անհնար է բացատրել, բայց այն կարելի է ըմբռնել փորձառությամբ: Միայն Նա կարող է գնահատել Փրկչի սերը, ով գիտակցում է իր մե- ղավորությունը: [495]ԴՓ 605.1

    Խրատներով լի էին Քրիստոսի դասերը, որ Նա սովորեցնում էր ճանապարհին’ դանդաղ շարժվելով Գալիլեա- յից դեպի Երուսաղեմ: Ժողովուրդը կլանված լսում էր Նրա խոսքերը: Ինչպես Գալիլեայում, այնպես էլ Պերեայում ժողովուրդն ավելի քիչ էր գտնվում մոլեռանդ հրեաների ազդեցության տակ, քան Հրեաստանում, և Նրա ուսմունքն արձագանք գտավ նրանց սրտերում:ԴՓ 605.2

    Քրիստոսի առակներից շատերն ասվեցին Նրա ծառա- յութան այս վերջին ամիսների ընթացքում: Քահանաներն ու վարդապետներն աճող կատաղությամբ էին հետապնդում Նրան, և նրանց ուղղված Իր նախազգուշացումները Նա քողարկեց այլաբանությունների մեջ: Նրանք չէին կարող չըմբռնել դրանց նշանակությունը, սակայն Նրա խոսքերում ոչինչ չկարողացան գտնել, որ Նրան մեղադրելու հիմք տար իրենց: Փարիսեցու և մաքսավորի առակում «Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ այնպիսին չեմ, ինչպես ուրիշ մարդիկ» ինքնահավան աղոթքը ճիշտ հակադրությունն է զղջացողի աղաչանքի’ «Ողորմի’ր ինձ, մեղավորիս” (Ղուկաս 18.11,13): Այսպես Քրիստոսը հան- դիմանեց հրեաների կեղծավորությունը: Իսկ անպտուղ թզենու և մեծ ընթրիքի առակներում Նա կանխագուշակեց այն աղետը, որ պատրաստ էր թափվելու անհնազանդ ժողովրդի գլխին: Նրանք, ովքեր արհամարհանքով մերժել էին ավետարանի խնջույքի հրավերը, լսեցին Նրա նախազգուշացման խոսքերը. «Ասում եմ ձեզ, թե այն կանչված մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքը չի ճաշակի» (Ղուկաս 14.24):ԴՓ 605.3

    Շատ արժեքավոր էր խրատը, որ տրվեց աշակերտներին: Թախանձող որբևայրու և հաց խնդրող բարեկամի առակները նոր ուժ հաղորդեցին կեսգիշերին ասված Նրա այս խոսքերին. «Խնդրեցե՜ք, և կտրվի ձեզ, որոնեցեք, և կգտնեք, դուռը թակեցե՜ք, և կբացվի ձեզ” (Ղուկաս 11.9): Եվ հաճախ նրանց անկայուն հավատն ամրապնդվում էր այն խոսքերի հիշողությամբ, որ Քրիստոսն ասել էր. «Բայց Աստված մի՞թե իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի: Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի նրանց համար” (Ղուկաս 18.7,8): [496]ԴՓ 606.1

    Քրիստոսը կրկնեց նաև կորած ոչխարի գեղեցիկ առա- կը: Եվ Նա ավելի խորացրեց այդ դասը՝ պատմելով կորած դրամի և անառակ որդու մասին: Այս խրատների ուժը նույն պահին առաքյալները չկարողացան լիովին գնահատել, բայց Սուրբ Հոգու հեղումից հետո նրանք, տեսնելով հեթանոսների դարձի գալը և հրեաների խանդոտ զայրույթը, ավելի լավ հասկացան անառակ որդու առակը և կարողացան ըմբռնել Փրկչի այս լավատեսական խոսքերը. «Բայց ուրախ լինել և խնդալ պետք էր”, «որ այս իմ որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր, և գտնվեց» (Ղուկաս 15.32,24): Ու երբ նրանք հանուն իրենց Տիրոջ ընդառաջ գնացին նախատինքներին, աղքատությանը և հալածանքներին, հաճախ սրտապնդվում էին’ կրկնելով այս վերջին ճամփորդության ժամանակ ասված Նրա խոսքերը. «Մի’ վախենա, փո’քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ արքայությունը տա ձեզ: Ձեր ստացվածքը ծախեցե’ք և ողորմությու’ն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե’ր շինեք՝ անպակաս գանձ երկնքում, որտեղ գողը չի մոտենում, և ոչ էլ ցեցն է ապականում: Որովհետև որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն» (Ղուկաս 12.32-34): [497]ԴՓ 606.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents