Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 33. - «Ովքե՞ր են իմ եղբայրները»

    (Մատթեոս 12.22-50, Մարկոս 3.20-35)

    ՀՈՎՍԵՓԻ որդիներին ամենևին դուր չէր գալիս Հիսու- սի աշխատանքը: Նրա կյանքի ու գործունեության մասին լուրերը զարմանքով ու տագնապով համակեցին նրանց: Նրանք լսել էին, որ Նա ամբողջ գիշերներ անցկացնում է աղոթքի մեջ, որ ցերեկը, շրջապատված մարդկանց մեծ խմբերով, ուտելու համար անգամ ժամանակ չի ունենում: Նրա ընկերները զգում էին, որ Նա սպառում է Իրեն անդադրում աշխատանքով: Նրանք անկարող էին բացատրել Նրա վերաբերմունքը փարիսեցիների նկատմամբ, ոմանք էլ նույնիսկ կարծում էին, թե Նա խելքը կորցրել է:ԴՓ 382.1

    Նրա եղբայրները լսել էին այս բոլորը, գիտեին նաև, որ փարիսեցիները մեղադրում են Նրան այն բանում, որ Նա դևեր է հանում սատանայի զորությամբ: Նրանք խիստ ծանր էին տանում այն նախատինքը, որ իրենց վրա էր ընկնում Հիսուսի հետ իրենց բարեկամության պատճառով: Նրանք գիտեին, թե ինչ աղմուկ են բարձրացրել Նրա խոսքերն ու գործերը, և ոչ միայն տագնապած էին Նրա համարձակ հայտարարություններից, այլև վրդովված, որ Նա պախարակում է դպիրներին ու փարիսեցիներին: Նրանք որոշեցին համոզել կամ ստիպել Նրան, որ դադարեցնի Իր տարօրինակ աշխատանքը: Եվ նրանք դրդեցին Մարիամին միանալ իրենց’ մտածելով, որ նրա հանդեպ Հիսուսի սերը թույլ կտա իրենց համոզելու Նրան ավելի շրջահայաց լինել: [322]ԴՓ 382.2

    Սրանից անմիջապես առաջ Հիսուսը երկրորդ անգամ էր հրաշք գործել’ բուժելով կույր ու համր մի դիվահարի, և փարիսեցիները կրկնել էին իրենց մեղադրանքը, «թե դևերի իշխանով է հանում դևերը” (Մատթեոս 9.34): Քրիս- տոսը նրանց պարզ ասել էր, որ Սուրբ Հոգու գործը սատանային վերագրելով’ նրանք կտրում են իրենց օրհնության աղբյուրից: Նրանք, ովքեր հայհոյել էին Հիսուսին’ չնկատելով Նրա աստվածային էությունը, կարող էին ներվել, քանի որ Սուրբ Հոգու միջոցով նրանք կկարողանային տեսնել իրենց մոլորությունը և ապաշխարել: Ինչպիսի մեղք էլ գործած լինի մարդը, եթե ապաշխարում է և հավատում, Քրիստոսի արյունը մաքրում է հանցանքը, բայց նա, ով մերժում է Սուրբ Հոգու աշխատանքը, հայտնվում է այնպիսի դրության մեջ, երբ այլևս չի կարող ո’չ ապաշխարել, ո’չ էլ հավատալ: Հոգու միջոցով է, որ Աստված ներգործում է սրտի վրա: Երբ մարդիկ ինքնակամ մերժում են Սուրբ Հոգուն և հայտարարում, որ Նա սատանայից է, նրանք փակում են այն ուղին, որի միջոցով Աստված կարող է հաղորդակցվել իրենց հետ: Իսկ երբ Հոգին վերջնականորեն մերժվում է, Աստված այլևս ոչինչ չի կարող անել մարդու համար:ԴՓ 382.3

    Այն փարիսեցիները, որոնց հանդիմանել էր Հիսուսը, իրենք էլ չէին հավատում այն մեղադրանքին, որ հա- րուցել էին Նրա դեմ: Ոչ մեկը չկար այդ բարձրաստիճան պաշտոնյաներից, որ հրապուրված չլիներ Նրանով: Իրենց սրտերում նըրանք լսել էին Հոգու ձայնը, որ Նրան Իսրայելի Օծյալն էր հռչակել և հորդորել Իրենց, որ Նրա աշակերտները դառնան: Նրա ներկայության լույսի ներքո նըրանք գիտակցել էին իրենց անսրբությունը և ձգտել այն արդարությանը, որին իրենց ուժերով երբեք չէին կարող հասնել: Նրան մերժելուց հետո, սակայն, չափազանց նվաստացուցիչ կլիներ ընդունել Նրան որպես Մեսիա: Նրանք, ոտք դնելով անհավատության ճանապարհին, չափից ավելի հպարտ էին իրենց սխալը խոստովանելու համար: Եվ խուսափելով ճշմարտությունն ընդունելուց’ նրանք խելացնոր կատաղությամբ վիճարկում էին Փրկչի ուսմունքը: Նրա զորության և ողորմության վկայությունը համբերությունից հանում էր նրանց: Եվ քանի որ նրանք չէին կարողանում արգելել Փրկչին հրաշքներ գործել և ի զորու չէին լռեցնել Նրան, որպեսզի այլևս չսովորեցնի, ուստի ոչ մի ջանք չէին խնայում Նրան սխալ ներկայացնելու և Նրա խոսքերը կեղծելու համար: Աստծո Հոգին շարունակում էր հետևել նրանց, և նրանք ստիպված էին դեռ շատ արգելքներ կանգնեցնել’ Նրա զորությանը դիմակայելու համար: Նրանց դեմ պայքարում էր մարդկային սրտի վրա ազդող միջոցներից հզորագույնը, բայց նրանք չէին նահանջում:ԴՓ 383.1

    Աստված չէ, որ կուրացնում է մարդկանց աչքերը և կարծրացնում նրանց սրտերը: Նա լույս է ուղարկում նրանց, որպեսզի ուղղեն իրենց սխալները և քայլեն անվտանգ ճանապարհով: Այս լույսը մերժելու հետևանքով է, որ աչքերը կուրանում են, և սրտերը’ կարծրանում: Հաճախ դա տեղի է ունենում աստիճանաբար և գրեթե աննկատելի: Լույսը տրվում է հոգուն Աստծո խոսքի, Նրա ծառաների միջոցով կամ էլ անմիջապես Սուրբ Հոգու ներգործությամբ: Բայց երբ լույսի մի ճառագայթ անուշադրության է մատնվում, հոգևոր զգայունությունը բթանում է, և լույսի երկրորդ հայտնությունն ավելի աղոտ է նշմարվում: Այսպես խավարը թանձրանում է այնքան, մինչև որ գիշեր է իջնում հոգու վրա: Հենց այդպես էր եղել հրեա առաջնորդների հետ: Նրանք համոզված էին, որ Քրիստոսն օժտված է աստվածային զորությամբ, բայց ճշմարտությանն ընդդիմանալու համար նրանք Սուրբ Հոգու աշխատանքը սատանային էին վերագրում: Այսպես վարվելով’ նրանք դիտավորյալ ընտրեցին խաբեությունը, տրվեցին սատանային և ընկան նրա լիակատար իշխանության տակ: [323]ԴՓ 384.1

    Սուրբ Հոգու դեմ գործած մեղքի վերաբերյալ Քրիստոսի նախազգուշացման հետ սերտորեն կապված է դատարկ և չար խոսքերի համար արված նախազգուշացումը: Խոսքերն արտահայտում են այն, ինչ կա սրտում: «Սրտի ավելացածից կխոսի բերանը»: Սակայն բառերը սոսկ բնավորության դրսևորում չեն: Ավելին, դրանք բնավո- րության վրա ներգործելու զորություն ունեն: Մարդկանց վրա ազդում են իրենց իսկ խոսքերը: Հաճախ, սատանայի թելադրանքով, պահի ազեցության տակ նրանք իրենց նախանձն ու չար ենթադրություններն արտահայտում են խոսքերով, որոնց իրականում չեն հավատում, բայց այդ խոսքերն ազդում են մտքի վրա: Նրանք խաբվում են իրենց բառերից և գալիս այն համոզման, որ այն ամենը, ինչ ասել են սատանայի թելադրանքով, ճիշտ է: Հաճախ էլ հպարտությունը թույլ չի տալիս փոխել մեկ անգամ արտահայտած կարծիքը կամ որոշումը, և նրանք այնքան են փորձում ապացուցել իրենց իրավացիությունը, մինչև հավատում են, որ իրոք այդպես է: Վտանգավոր է կասկածի որևէ խոսք արտահայտելը, վտանգավոր է նաև կասկածի ենթարկել և քննադատել աստվածային լույսը: Թեթևամիտ ու անհարգալից քննադատության սովորությունն ազդում է բնավորության վրա’ խրախուսելով անպատկառությունն ու անհավատությունը: Շատ մարդիկ, տարվելով այս սովորությամբ, ակամայից հայտնվել են այնպիսի վտանգավոր դրության մեջ, երբ պատրաստ են եղել քննադատել և մերժել Սուրբ Հոգուն: Հիսուսն ասել է. «Ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան: Որովհետև քո խոսքից կարդարանաս, և քո խոսքից կդատա- պարտվես»:ԴՓ 384.2

    Հետո Նա մի նախազգուշացում արեց բոլոր նրանց, ովքեր ազդվել էին Նրա խոսքերից և լսել Նրան ուրախությամբ, բայց լիովին չէին հանձնվել Սուրբ Հոգու ներգոր- ծությանը: Ոչ միայն դիմադրության, այլև անփութության հետեվանքով է կործանվում հոգին: «Եվ երբ որ պիղծ ոգին դուրս է գալիս մարդուց,- ասաց Հիսուսը,- անջուր տեղերում ման է գալիս’ հանգիստ խնդրելով, և չի գտնում: Այն ժամանակ ասում է’ ետ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա, և գալիս նրան գտնում է պարապ, սրբված և հարդարված: Այն ժամանակ գնում է իրենից է’լ ավելիԴՓ 385.1

    չար ուրիշ յոթ ոգիներ է առնում իր հետ և մտնում, բնակվում է այնտեղ»: [324]ԴՓ 386.1

    Քրիստոսի օրերում, ինչպես հաճախ լինում է այսօր, շատերի վրա սատանայի իշխանությունն ասես միառժամանակ փշրվում էր: Աստծո շնորհիվ նրանք ազատվում էին իրենց վրա իշխող չար ոգիներից: Նրանք ցնծում էին’ ճաշակելով Աստծո սերը, բայց այն ունկնդիրների նման, ովքեր առակում ներկայացնում են քարքարոտ հողը, չէին ապրում Նրա սիրով: Նրանք Աստծուն չէին նվիրվում ամեն օր, որպեսզի Քրիստոսը կարողանար բնակվել նրանց սրտերում, ու երբ չար ոգին վերադառնում էր’ իր հետ վերցնելով «իրենից ավելի չար ուրիշ յոթ ոգիներ», նրանք ամբողջովին ընկնում էին չարի իշխանության տակ:ԴՓ 386.2

    Երբ մարդը հանձնվում է Քրիստոսին, նոր ուժ է տիրում նոր սրտին: Մի այնպիսի փոփոխություն է կատարվում, որ մարդը երբեք չի կարող ինքնուրույն իրականացնել: Դա գերբնական երևույթ է, որը գերբնական տարր է մտցնում մարդու էության մեջ: Քրիստոսին հանձնված հոգին նրա սեփական ամրոցն է դառնում այս ապստամբ աշխարհում, և Նա կամենում է, որ բացի Իր իշխանությունից, ուրիշ ոչ մի իշխանություն չգործի այնտեղ: Այն հոգին, ով այսպես գտնվում է երկնային ուժերի հսկողության տակ, անխոցելի է սատանայի գրոհների համար: Բայց քանի դեռ մենք չենք հանձնվել Քրիստոսի հսկողությանը, չարը կարող է իշխել մեզ: Մենք անխուսափելիորեն գտնվում ենք աշխարհում գերիշխանության համար պայքարող երկու գերբնական ուժերից մեկի հսկողության տակ:ԴՓ 386.3

    Խավարի իշխանության տակ հայտնվելու համար պարտադիր չէ գիտակցաբար ընտրել նրա ծառայությունը: Բավական է միայն, որ հրաժարվենք դաշնակցել լույսի թագավորության հետ: Եթե մենք չհամագործակցենք երկնային գործակալությունների հետ, սատանան կտիրանա մեր սրտին և իր բնակավայրը կդարձնի այն: Ահա չարի դեմ պաշտպանության միակ միջոցը. Քրիստոսին պահել սրտում’ հավատալով Նրա արդարությանը: Մինչև մենք կենդանի կապ չունենանք Աստծո հետ, երբեք չենք կարող դիմադրել եսասիրության, ինքնագոհության և մեղքի գայթակղության անսուրբ ազդեցություններին: Մենք կարող ենք հրաժարվել մի շարք վատ սովորություններից, միառժամանակ կարող ենք հեռու մնալ սատանայից, բայց եթե կենդանի կապ չհաստատենք Աստծո հետ, պահ առ պահ նվիրելով մեզ Նրան, թշնամին կհաղթի մեզ: Եթե անձամբ չճանաչենք Քրիստոսին և մշտապես չհաղորդակցվենք Նրա հետ, մենք թշնամու զոհը կդառնանք և ի վերջո կկատարենք նրա կամքը:ԴՓ 386.4

    «Եվ այն մարդու վերջն ավելի չար է լինում, քան թե սկզբում,- ասաց Հիսուսը,- այսպես կլինի և այս չար ազգին”: Ոչ ոք այնքան խստասիրտ չէ, որքան նա, ով մերժում է առաջարկված ողորմությունն ու արհամարհում շնորհի Հոգուն: Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն ամենից հաճախ դրսևորվում է այն դեպքում, երբ համառորեն մերժվում է ապաշխարության դրդող երկնային կոչը: Քայլ առ քայլ մերժելով Քրիստոսին’ մենք փաստորեն մերժում ենք փրկությունը և հայհոյում Սուրբ Հոգուն: [325]ԴՓ 387.1

    Մերժելով Քրիստոսին’ հրեա ժողովուրդն աններելի մեղք գործեց, և մենք էլ, հրաժարվելով ընդունել ողոր- մության հրավերը, կարող ենք նույն սխալը գործել: Երբ մենք, Աստծո ուղարկած լրաբերներին լսելու փոխարեն, ականջ ենք դնում սատանայի գործակալներին, ովքեր ուզում են հեռացնել հոգին Քրիստոսից, դրանով իսկ անարգում ենք Կյանքի Իշխանին և ստիպում Նրան ամաչել սատանայի ժողովքի ու երկնային տիեզերքի առջև: Քանի դեռ մարդն այսպես է վարվում, նա չի կարող հույս կամ ներում գտնել և ի վերջո կկորցնի Աստծո հետ հաշտվելու իր ամբողջ ցանկությունը:ԴՓ 387.2

    Մինչ Հիսուսը սովորեցնում էր ժողովրդին, Նրա աշակերտները լուր բերեցին, որ Նրա մայրն ու եղբայրները դրսում են և ուզում են Նրան տեսնել: Նա գիտեր, թե ինչ կար նրանց սրտում, և այսպես պատասխանեց. «Ո՞ վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»: Եվ ցույց տալով Իր աշակերտներին’ ասաց. «Ահա իմ մայրը և իմ եղբայրները: Որովհետև ով որ իմ Հոր կամքը կատարի, որ երկն- քումն է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»:ԴՓ 387.3

    Բոլոր նրանք, ովքեր հավատով ընդունում են Քրիստոսին, ավելի սերտ կապով են միանում Նրան, քան մարդկային ազգակցական կապն է: Նրանք մեկ կդառնան Նրա հետ, ինչպես որ Նա էր մեկ Իր Հոր հետ: Որպես Նրան հավատացող և Նրա խոսքերը կատարող’ Նրա մայրն ավելի ամուր և ջերմորեն էր կապված Նրա հետ, քան միայն արյունակցական կապերով: Նրա եղբայրները ոչ մի առավելություն չէին ունենա որպես Նրա բարեկամներ, մինչև չընդունեին Նրան որպես իրենց անձնական Փրկչի:ԴՓ 388.1

    Ինչպիսի՜ նեցուկ կգտներ Քրիստոսը’ հանձինս Իր երկրային ազգականների, եթե նրանք հավատային Նրա երկնային էությանը և համագործակցեին Նրա հետ’ առաջ տանելով Աստծո գործը: Նրանց անհավատությունը ստվեր գցեց Հիսուսի երկրային կյանքի վրա: Դա վշտի այն բաժակի դառնության մի մասն էր, որ Նա խմեց մեզ համար: [326]ԴՓ 388.2

    Աստծո Որդին խորապես թախծում էր’ զգալով մարդկային սրտում ավետարանի դեմ բորբոքվող թշնամությունը, և Իր տան մեջ դա ամենից ցավալին էր Նրա համար, քանի որ Նրա սիրտը լի էր բարությամբ և սիրով, և Նա խիստ բարձր էր գնահատում ընտանեկան հարաբե- րությունները: Նրա եղբայրները ցանկանում էին, որ Նա ընդուներ իրենց գաղափարները, այն դեպքում, երբ դա լիովին կհակասեր Նրա աստվածային առաքելությանը: Նրանք կարծում էին, թե Նա իրենց խորհրդի կարիքն ունի: Նրանք դատում էին Նրա մասին իրենց մարդկային տեսանկյունից և կարծում էին, որ եթե Նա խոսեր միայն այնպիսի բաներ, որոնք ընդունելի լինեին դպիրների և փարիսեցիների համար, ապա կխուսափեր անախորժ վի- ճաբանություններից: Նրանց թվում էր, թե Նա ցնորվել է’ աստվածային հեղինակություն և իրավունք վերապահելով Իրեն’ հանդիմանելու վարդապետների մեղքերը: Նրանք գիտեին, որ փարիսեցիներն առիթ են փնտրում Նրան մեղադրելու, և կարծում էին, թե Նա բավականաչափ առիթ է տվել նրանց:ԴՓ 388.3

    Իրենց կարճամիտ դատողությամբ նրանք չէին կարող ըմբռնել այն առաքելութունը, որ Նա եկել էր իրագործելու, ուստի և չէին կարող կարեկցել Նրան Իր փորձությունների մեջ: Նրանց կոպիտ, անվայել խոսքերը ցույց էին տալիս, որ նրանք ճիշտ պատկերացում չունեն Նրա էության մասին և չեն նկատում, որ Նրա մեջ միաձուլված են աստվածայինն ու մարդկայինը: Նրանք հաճախ տեսնում էին Նրան խոր վշտի մեջ, բայց մխիթարելու փոխարեն’ նրանց խոսքերն ու տոնը միայն խոցում էին Նրա սիրտը: Նրա զգայուն հոգին տառապում էր, երբ Իր դրդումները սխալ էին հասկացվում, իսկ գործը չէր ընկալվում:ԴՓ 389.1

    Նրա եղբայրները հաճախ առաջ էին քաշում փարիսեցիների հնացած և մաշված իմաստասիրությունը’ թույլ տալով իրենց մտածել, որ կարող են սովորեցնել Նրան, ով հասկանում էր ճշմարտությունը և ըմբռնում բոլոր գաղտնիքները: Նրանք անարգել դատապարտում էին այն, ինչն անկարող էին հասկանալ: Իրենց նախատինքներով նրանք փորձում էին Նրա համբերությունը, և Նրա հոգին տրտմում էր ու վշտանում: Նրանք իրենց հավատացյալներ էին համարում և կարծում էին, թե պաշտպանում են Աստծո արդարությունը, մինչդեռ Աստված նրանց կողքին էր մարմնով, իսկ նրանք չէին ճանաչում Նրան:ԴՓ 389.2

    Այս ամենը փշոտ էր դարձնում Նրա ճանապարհը: Թյուրիմացությունն Իր ընտանիքում այնքան էր վշտացնում Քրիստոսին, որ Նա թեթևություն էր զգում’ հեռանալով տնից: Կար մի տուն, ուր Նա հաճախ էր այցելում. դա Ղազարոսի, Մարիամի և Մարթայի տունն էր: Այստեղ’ հավատի և սիրո մթնոլորտում, Նրա Հոգին հանգիստ էր գտնում: Բայցևայնպես աշխարհում չկար մեկը, որ կարողանար ըմբռնել Նրա աստվածային առաքելությունը կամ զգար այն ծանրությունը, որ Նա կրում էր հանուն մարդկության: Հաճախ Նա թեթևություն էր զգում միայնության մեջ’ հաղորդակցվելով Իր երկնային Հոր հետ: [327]ԴՓ 389.3

    Նրանք, ովքեր կոչված են չարչարվելու հանուն Քրիստոսի, ովքեր թյուրիմացության ու անվստահության են հանդիպում իրենց ընտանիքում, կարող են մխիթարվել’ հիշելով, որ Հիսուսն Ինքն էլ կրել է նույն վիշտը: Նա կարեկցանքով է լցված նրանց նկատմամբ: Նա պատվիրում է նրանց ընկերակցել Իրեն, և ինչպես Ինքն էր անում, սփոփանք գտնել Հոր հետ հաղորդակցության մեջ:ԴՓ 390.1

    Նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին որպես իրենց անձնական Փրկիչը, լքված չեն որբերի նման’ միայնակ կրելու կյանքի փորձությունները: Նա որդեգրում է նրանց’ որպես երկնային ընտանիքի անդամներ և առաջարկում Իր Հորն իրենց Հայրը կոչել: Նրա համար նրանք «փոքր եղբայրներ” են’ թանկ Աստծո համար և կապված Նրա հետ ամենաջերմ ու ամենասերտ կապերով: Նա անհամեմատ ավելի քնքշորեն է սիրում մեզ, քան մեր երկրային ծնողները, և Նրա սերն այնքան գերազանց է իրենց անօգնական փոքրիկի հանդեպ հոր և մոր սիրուց, որքան աստվածայինը վեր է մարդկայինից:ԴՓ 390.2

    Քրիստոսի վերաբերմունքն Իր ժողովրդի նկատմամբ ցայտուն կերպով երևում է Իսրայելին տրված օրենքների մեջ: Երբ աղքատության պատճառով մի հրեա ստիպված էր լինում բաժանվել իր տոհմական կալվածքից և ստրկության վաճառել իրեն, նրան և նրա ժառանգությունը փրկագնելու պարտականությունն ընկնում էր նրա ամե- նամոտ ազգականի վրա (տե’ս Ղևտացոց 25.25, 47-49, Հռութ 2.20): Այդպես էլ մեղքի պատճառով մեր կորցրած ժառանգության և մեր փրկագնման գործն ընկել է Նրա վրա, ով մեր «մոտ ազգականն» է: Մեզ փրկագնելու համար էր, որ Նա դարձավ մեր ազգակիցը: Մեր Տերն ու Փրկի- չը հորից, մորից, եղբորից, ընկերոջից և սիրեցյալից ավելի մոտ է: «Մի’ վախենա,- ասում է Նա,- որովհետև ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու իմն ես»: «Որովհետև իմ աչքին պատվական երևացիր, պատիվ գտար. և ես քեզ սիրեցի. և քո փոխարեն մարդ պիտի տամ և ժողովուրդներ’ քո հոգու փոխարեն” (Եսայիա 43.1,4): Քրիստոսը սիրում է Իր գահը շրջապատող երկնային էակներին, բայց ինչպե՞ս բացատրել այն մեծ սերը, որ Նա տածում է դեպի մեզ: Մենք չենք կարող հասկանալ այդ, բայց մեր սեփական փորձով գիտենք, որ դա այդպես է: Ու եթե մենք պահպանենք մեր բարեկամական կապը Նրա հետ, ինչպիսի՜ քնքշությամբ կվերաբերվենք նրանց հետ, ովքեր մեր Տիրոջ եղբայրներն ու քույրերն են: Չե՞նք շտապի արդյոք ճանաչել մեր աստվածային բարեկամության պահանջները: Որդեգրվելով Աստծո ընտանիքում’ չե՞նք պատվի արդյոք մեր Հորը և մեր մերձավորներին: [328]ԴՓ 390.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents